USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դեռահասների դառը, բայց անկեղծ ինքնախոստովանություն
2017-03-04 23:38:00
Տպել Տպել

Հայոց լեզվի տնային հանձնարարությունը, որ դասագրքի առաջադրանքի համաձայն` «Անկեղծ զրույց» թեմայով շարադրություն էր, 7-րդ ա դասարանի աշակերտները խուսափել էին իրենց անկեղծության մասին խոսք բացել: Առաջարկում եմ գրել այդ թեմայով 10-րոպեանոց շարադրություն, որպեսզի տեսնեմ` որքանով են անկեղծ իրենց շրջապատում: Ժամեր հետո թերթում եմ նրանց գրածները: Զարմանալի էր, որ աղջիկներից մեկն ինձ էր նաև հարց ուղղել. «Անկեղծ զրուցել, նշանակում է` բացել սրտիդ փակ դռները, իսկ ես ամուր փակվածները չեմ բացում, բայց տիկի՛ն Պողոսյան, արդյո՞ք ես ընդունակ եմ անկեղծ զրուցելու /Մելքոնյան Սոֆյա/:
Այս նուրբ ու սիրուն աղջնակի` ինձ ուղղված հարցի պատասխանը թողնում եմ հաջորդ դասաժամին, որ արձագանքեմ նրա անկեղծությանը, հետո նայում եմ մյուսների գրած տողերին, բայց չեմ էլ ուզում նրանց անունները նշել. «Ես այդքան էլ անկեղծ չեմ, քանի որ հաճախ եմ ստում մայրիկիս, երբ դպրոցում լավ գնահատական չեմ ստանում կամ լավ չեմ լինում սովորած դասերս: Այս վերջերս էլ այդպիսի մի դեպք տեղի ունեցավ, թաքցրի հայոց լեզվից ստացած իմ «անբավարար» գնահատականը»: «Ես բնավորությամբ չգիտեմ ինչպիսին եմ, բայց ուզում եմ անկեղծանալ` ասել, որ այսօր մեծ սխալ եմ գործել` դասարանի աղջիկներից մեկին վիրավորելով»: «Անկեղծ ասած` ես շատ թիթիզ եմ: Խոստացա հերթապահություն անել, բայց չարեցի, ես ամեն օր մեկի հետ վիճվում եմ, հետո` հաշտվում»: «Մայրս ասում է միշտ, որ պետք չէ նմանվել ուրիշներին, այլ նրանցից պիտի վերցնել լավը և կատարելագործվել: Վերջերս իմ վարքը փոխվել է դեպի վատը, նույնիսկ «անբավարար» գնահատվեց, խոստանում եմ վերացնել թերություններս և ավելի անկեղծ լինել»: «Երբեմն ուզում եմ անկեղծ լինել, բայց նաև վախենում եմ իմ անկեղծությունից»:
«Ես լավ չեմ սովորում, երբեմն չարություն եմ անում, հետո` փոշմանում: Անկե՞ղծ եմ ես, չգիտեմ, բայց սրտումս մեկը կա, ես սիրում եմ նրան»: «Երբեմն ստում եմ, նաև մի քիչ գոռոզ եմ, բայց չեմ կարողանում խաբել ուսուցիչներին, նրանք իսկույն հասկանում են: Պատահում է` ծուլություն եմ անում և դասերս չեմ սովորում»: «Դպրոցում բոլորի հետ ազնիվ եմ, անկեղծ, կցանկանայի բոլորն էլ իմ հանդեպ այդպես լինեին: Մի անգամ մայրիկիս խաբել եմ, նա հավատացել էր ինձ, բայց հետո խոստացա սխալս, նա ինձ ներեց»: «Ես լավ ընկեր եմ, աղջիկներին հարգում եմ քրոջ պես, բայց սխալներ ունեմ, պետք է ուղղեմ»: «Տանը ես չարաճճի եմ, բայց` ոչ անկարգ: Դասերս հազվադեպ եմ սովորում, որովհետև համակարգիչը չի թողնում: Ամենաշատը սիրում եմ կենսաբանություն և այն դասավանդող ուսուցչուհուն, այդ առարկայի վրա եմ շատ չարչարվում, բայց սովորում եմ լարված վիճակում, սիրում եմ նաև ռուսաց լեզուն»: «Ես շատ անկեղծ եմ, երբեք չեմ խաբել ինձանից տարիքով մարդկանց, չեմ նախանձել ընկերներիս, բոլորի հետ մեղմ եմ, քաղաքավարի, երբեք չեմ էլ ստել մայրիկիս: Կարողանում եմ լավ սովորել, բայց մի անգամ հայոց լեզվից «անբավարար» եմ ստացել, հասկացել եմ սխալս, այն երբեք չի կրկնվի»:
Այս ինքնախոստովանությունը, որքան էլ դառը լինի, որ մտահոգության առիթ է տալիս, մյուս կողմից էլ բացահայտում է դեռահասներին` իրենց թերություններով հանդերձ, որը նպատակ ուներ շտկելու նրանց բնավորության բացասական կողմերը: Բայց նաև հիշողությանս մեջ որոշ աշակերտների անցած ամիսների բարձրաձայն արտահայտած խոսքերն են, ովքեր այսօր մեզ հետ չէին կամ չցանկացան անկեղծանալ. «Ես չարաճճի աշակերտուհի եմ, երբեմն ուզում եմ խանգարել դասերը» /Առուշանյան Արիաննա/: «Աշակերտը պետք է խելոք լինի, կարգապահ, ինձանից ի՞նչ աշակերտ» /Պետրոսյան Գևորգ/: «Ուսուցիչների կարծիքով` ես շատ հանգիստ եմ, բայց դա միայն դասերին, դասամիջոցներին շատ եմ աղմկում» /Պետրոսյան Դավիթ/: «Գրավորների ժամանակ երբեմն թաքուն արտագրում եմ, խոստանում եմ վերացնել...» /Իսրայելյան Միլանա/: «Երբեմն ձեռքերս եմ թափահարում, որ ինձ դաս հարցնեն, հուսով եմ կկարողանամ վերացնել, որ դիտողության չարժանանամ» /Հակոբջանյան Լյուբա/:  «Չնայած միշտ էլ դասերս սովորում եմ, բայց այդքան էլ կարգապահ չեմ, երբեմն ինձ թաքուն նկարում եմ, սիրում եմ «սելֆի» անել» /Հովհաննիսյան Լուսինե/:
Ընթերցեցի այս երեխաների անկեղծ խոսքերը, բայց նաև մտքերի մեջ եմ, հուսամ` միասին կկարողանանք հաղթահարել այս բացասական գործոնները, որ ի հայտ եկան` նրանց անկեղծ արտահայտվելու 10-րոպեի ընթացքում: 

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 18430 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook