USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարդանք ականատեսի այս գիրքը, որտեղ ժպիտներ կան քարացած
2017-02-26 13:09:00
Տպել Տպել

Միշտ էլ ժպտալու սովոր էր նա, բայց նրա երգի տողերը, առանց երաժշտության, այնքան թախծոտ ու կենդանի էին հնչում, որ նույնիսկ չէր զգացվում դրա պակասը, ամեն մի հնչյուն երանգավորվում էր իր գեղեցիկ ու նրբին ձայնով: Եվ իմ աշակերտուհուց` Անգելինա Անդրյանից, չեմ էլ հարցնում, թե ինչ կարծիք ունի Լևոն Ադյանի` Սումգայիթի և Բաքվի սարսռազդու դեպքերի նկարագրությամբ` «Հեռացող եզերք» գրքի մասին, մի գիրք, որ վաղուց մեր դպրոցականներին հարազատ էր դարձել:

12-րդ հումանիտար դասարանի աշակերտների հետ կատարված նախնական փորձերն արդեն զգացնել էին տալիս, որ փետրվարի 27-ին նախատեսված մեր գրական-երաժշտական հուշ-ցերեկույթը` ականատես-գրողի վեպի քննարկման շրջանակներում, առիթ կտա, որ այդ գիրքը բազում ընթերցողների նոր ստվար խմբեր ունենա:
«Երբ առաջին անգամ ընթերցեցի այս գիրքը, լեզուս կապ էր ընկել, ձեռքերս կարծես շղթայվել էին, չէի կարողանում երկար ժամանակ ոչինչ արտաբերել: Մի՞թե մարդ-արարածն ընդունակ է նման բռնությունների: Չնայած` ինչպե՞ս կարելի է մարդ համարել աթաթյուրքի հետնորդներին, որոնց երակներում արյան փոխարեն կատաղությունն է հոսում: Աստվա՛ծ իմ, նույնիսկ պատվազուրկ էին անում հայ կանանց ու աղջիկներին, այդ գազանները սարսափելի դժոխք էին ստեղծել հայերի համար... Զոհերի մեջ էր վեպի գլխավոր հերոսուհին` մի ադրբեջանուհի, ով հոգով հայուհի էր և ինձ համար` օրինակելի ու իդեալական կերպար: Նա կարող էր փրկվել այդ բարբարոսների ճանկերից, բայց գերադասեց նահատակվել, և կործանվեց Ռենայի ու Լեոյի հավերժական թվացող այդ իրական սերը» /Ղուլյան գեղեցիկ/:
«Ամեն անգամ անհանգիստ ապրումներով եմ բացում «Հեռացող եզերքը»: Ասում են` Սումգայիթի, Բաքվի ջարդեր…Լսում եմ ու զարմանում, ի՞նչ ջարդերի մասին է խոսքը, երբ համատարած ոչնչացնում էին հայերին: Ամենուր իրար էին խառնված, դա կոտորած էր, արյունահեղություն... Ինչքա~ն դաժան է ու ծանր, երբ աչքերիդ առջև տեսնում ես, թե ինչպես են մարդուն տանջամահ անում: Այդ վայրենիները չնայեցին ահել-ջահելների, սպանեցին հայերին նրանց հարազատների դիմաց, ներխուժեցին բնակարաններ, հաշվեհարդար տեսան անմեղ մարդկանց հետ: Ի՞նչ մեղք ուներ այն փոքրիկ մանկիկը, որ դեռ չծնված` սպանվեց մոր որովայնում: Ինչու՞ պիտի վառեին հայերին, բայց ինչե~ր չարեցին այդ գազանները…Տե՛ր Աստված, ես համոզված եմ… գիտեմ, կգա օրը, երբ նրանց անունը կջնջվի երկրի երեսից» /Աբրահամյան Ռուզաննա/:
Գրքում այդ ոճրագործության իրական նկարագրություններն այնքան գերհուզական են ու զարհուրելի, հոգեբանական ծանր ապրումների պատկերներով առկա, որ երբ աղջիկներին առաջարկեցի` որոշ հատվածներ կարդալ բնագրից, հրաժարվեցին: Դասարանի միակ տղան հանձն առավ կարդալ որոշ հատվածներ միջոցառման ժամանակ: Անհնար է առանց հուզումների ընթերցել այն բարբարոսությունների մասին, որ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև իրականացվել էր անցած դարավերջին:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8691 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook