USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞վ է հայրենյաց պաշտպանը
2017-02-23 01:21:00
Տպել Տպել

Ստեղծագործական այս շարադրանքը հոգու պոռթկում էր, որ կարծես նա միանգամից արտաբերել էր, որ հետո հանգիստ շնչի, հարցեր, որտեղ ամբողջանում է ազգի կերպարը` իր անցած օրերից առայսօր: Հապճեպ այս գրելաոճը հատուկ էր նրան` 11-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Հակոբյանին` ապագա բժշկուհուն, որ շտապում էր լրացուցիչ պարապմունքների: Անընթեռնելի է, հազիվ եմ կարդում հապճեպ գրածը, բայց զգում եմ, որ նամակի տեսքով շարված այս տողերը դեռահասի բողոքի ընդվզումն էր, իսկ ո՞վ էր մյուս կողմում հասցեատերը… Ազերինե՞րը, որ պատմություն են խեղել, թե՞ աշխարհի տերերը, որ խլացել, նույնիսկ աչք են փակում, իբր չարագործների ոճիրները չեն տեսնում:
«Ամբողջ աշխարհը կուրացե՞լ է…Ո՞վ է հայրենյաց պաշտպանը… Մենք` բոլոր հայերս, մի ամբողջ ազգ, որ միշտ էլ շրջապատված է եղել թշնամիների ոհմակներով, ովքեր միշտ փորձել են հոշոտել մեզ: Այո՛, աշխարհը կուրացել է, մի բան, որի հետ չեմ կարողանում հաշտվել: Թերթե՛ք պատմության էջերը, կտեսնեք` ով է հայը, գտե՛ք Արտաշեսին, Տիգրան Մեծին, Աշոտ Երկաթին, գտե՛ք Արածանի, Ավարայր…, փորձեք գտնել նաև նրանց էջերում, միայն` քոչվեր մի ցեղ… Գտե՛ք Մոնթե, Լեոնիդ, Վլադիմիր…, իսկ նրանց էջերում` վարձու ահաբեկչական խմբեր, մարդասպաններ…
Նրանց երեխաները միայն մի բան գիտեն` հայը սպանել է իրենց զինվորին…Ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞…հարցրե՛ք, թե ինչ ունի նա իմ հայրենի հողում, որ անգամ խավարն է ճեղքում արնոտ իր թաթով, որ մեր տուն մտնի: Ո՞վ է նրանց զինվորը, վարձու մարդասպաննե՞րը, որ ահաբեկում են, գլխատում, գաղտագողի սահման հատում: Բայց որքան ծիծաղելի է…Ովքե՞ր են մեր թշնամիները…Նրանք, որ երբևէ պետություն չեն ունեցել, նավթ ունեն միայն, բազում ոճիրներ:
Ես գիտեմ, որ մեր զինվորն իր հայրենիքն է պաշտպանում, իր տունը, իր հարազատներին, մեր խաղաղությունն է ապահովում: Հայորդի հայրենյաց պաշտպանների կողքին սթափվե՛ք, արնախու՛մ ազերիներ… Դուք գիտե՞ք` ովքեր են մեր հայրենյաց պաշտպանները: Այն տասնութ-տասնինը տարեկան տղաները, որ ձեռքի վերջին նռնակն են պայթեցնում, իրենց հետ ոչնչացնում մի ամբողջ ոհմակ, որ հայրենիքս խաղաղ ապրի:
Հայրենյաց պաշտպանն այդ ես եմ, որ հասցրի պատերազմ տեսնել, իմ հասակակիցներն են, որ տեսան արյունահեղ ապրիլ, հիշենք օրերն այդ` ապրիլի 1, 2, 3, 4, 5…25, 26, կրկնվեց այն, ինչ 92-ին, այնտեղ մենք չկայինք, մեր հայրերն էին, մեր պապերը, հորեղբայրս, որ զոհվեց, և ուրիշ շատ հորեղբայրներ ու քեռիներ…Պատերազմը մենակ սպանություն չէր, որ եկաք` սպանելու մեզ, պատերազմը սանձարձակություն է, որ խախտեցիք անդորրը մեր:
Մեր հայրենյաց պաշտպանն այդ ես եմ, որ ապրում եմ սահմանին մոտիկ, իմ հայրն է, որ պաշտպանում է իմ հայրենիքը, և ամեն անգամ ժպտում է դեմքիս, որ ուրախ լինեմ…Նա իմ, նաև բոլորիս խաղաղությունն ապահովողն է` միշտ զինվորական համազգեստով, հույզերը զսպած, թշնամու դեմ պատերազմող, հպարտ իր ազգով, իր զավակներով, իր ընտանիքով, որ ապրում են այստեղ` սահմանին շատ մոտիկ:
Հայրենյաց պաշտպանը մեր զինվորն է, միշտ Տարվա մարդ, որ ամբողջ մի ազգ ու հայրենիք է պաշտպանում»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9093 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook