USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հեռուներից կարոտն է կանչում, ոսկեղենիկ մեր մայրենի լեզուն
2017-02-21 03:46:00
Տպել Տպել

Հեռախոսազանգից հանկարծակիի եկա…Մտերմիկ ու քնքուշ ձայնը հեռախոսի մյուս կողմից ինձ ծանոթ թվաց, ևս մի քանի րոպե, ես ճանաչում եմ ձայնը` ծիծաղկոտ ու փաղաքուշ, անծայրության մեջ թևածող մի քնքուշ ձայն, որ հասանելի է դառնում ինձ` մի նոր մեղեդայնությամբ օծված, որ հյուսված էր դարերի խորքից եկած, արևահարված ու դառնություններ տեսած մայրենիից: Գիշերային մենությունս անթաքույց ջերմությամբ է պատվում, երբ լսում եմ մեր դպրոցի անցած ուստարվա շրջանավարտ, այժմ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանում սովորող Իննեսա Ստեփանյանի ձայնը, և այն մյուս կողմից նորից ինձ են հասնում տողեր, որ հարազատ են հոգուս ու մելամաղձոտ:
Բայց ինչո՞ւ ոգու կանչ, ոգի, որ հայերեն հնչյունների մի նոր կարոտ ունի, ու այդ կարոտը չի կարող սփոփել անգամ աշխարհի և ոչ մի սքանչելիք: Եվ ահա լսելի են դառնում ինձ նրա խոսքերը: Տողերը ծանոթ են հնչում, դեռ այն օրերից, երբ նա 12-րդ դասարանում էր, և երևակայորեն հայտնվել էր օտար ափերում` հայերենի կարոտը հոգում անթեղած: Մկրատել էր մտքերը, կիսատել ու նորից փոխել, որ այն դառնա իր ստեղծագործական պատումը` Մայրենիի օրվան նվիրված, որ ուղարկել էր իր ուսուցչուհուն:
«Քայլերս ուղղում եմ դեպ Ռիոյի գեղատեսիլ փողոցները... Վսեմաշուք կառույցները, գիշերային անդորրն այսքան տարի հետո դեռ օտար են իմ հոգուն. հայերեն չկա...Օվկիանոսի անաղարտ ու մաքուր ջուրը օտարություն է բերում իմ հոգուն: Արաքսի հայրենակարոտ երգն է կանչում, աստղերի հայրենազօծ փայլն է կանչում, հոգիս քեզ հետ է, երկի՛ր իմ հայրենի, քո լեզուն է ամենուր ինձ կանչում:
Քո փայլփլուն աչքերը հորդել են դարերի խորքից, բյուրեղացել, հարստացել, թրծվել ես արեգակի շողերի տակ ու արևահամվել մեր հազարամյա տառապանքից: Քեզնով են պապերս տուն կառուցել, այգի ծաղկեցրել: Նրանց աշխատանքով, կենսաթրթիռ կորովով ես օծվել, մեր հազարագա՛նձ լեզու: Պատմության քառուղիներում բյուր թշնամիներ ունեցող մեր երկիրը հաճախ է խոցվել, երբեմն` արյունաքամ լինելու աստիճան: Խլել են մեր գանձերը, հոգևոր արժեքները, քանդել եկեղեցիները, այրել մագաղաթները: Անկողոպտելի ես մնացել միայն դու, իմ ոսկեղենի՛կ լեզու, մեր հազարագա՛նձ մասունք:
Իմ լեզո՛ւ, կարոտել եմ հնչյուններդ, քո մեղմ ու իմաստալից խոսքերը: Հիշում եմ, որ Արցախում տատիս թխած լավաշներում բարբառի համն էի զգում, իսկ Մռավի քամիները, թեկուզ այնքան ցուրտ էին, հայերեն էին ինձ հասնում ու հարազատ: Մեր աշնանային մեղեդին այնքան հրապուրիչ էր ու գայթակղիչ, որ դաշնամուրիս մեղմահնչյուն ձայների հետ մի շքեղ երաժշտություն էր ծնում: Այն տարիներին, երբ հայերեն էի ստեղծագործում, կյանքս իմաստավորված էր, այնքա~ն նուրբ ու զգացմունքային էին իմ ստեղծագործությունները, որ հանդիսատեսն ուշադրությամբ լսում էր և հասկանում հոգուս կանչը:
Երանի~ այն տարիներին, որ անցել են իմ չնաշխարհիկ երկրում, ուր ամեն տեղ հայերենն էր խոսում: Իսկ հիմա լուսինն էլ օտար է, միայն քամին է մերթընդմերթ հայերեն հնչյուններ բերում: Օտար ամայի ճամփեքի վրա հայրենակարոտ հայուհուս կարոտն է կանչում, Հայաստանն ու Արցախ աշխարհը, ոսկեղենիկ իմ լեզուն մայրենի…»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10638 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook