USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ ոստիկանությունը ոչ թե պաշտպանում է ժողովրդին, այլ՝ ժողովուրդն է իրեն պաշտպանում ոստիկանությունից
2017-02-10 21:59:00
Տպել Տպել

Երբ Մարկ Ցուկերբերգը երկար տարիներ առաջ նախագծում էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, դժվար թե մտքի ծայրով անցկացներ, որ գալու է մի օր, երբ իր այդ ստեղծագործությունը դառնալու է ոչ միայն բարիք ստեղծող, մարդկանց շատ ու շատ խնդիրներին լուծում տվող մի գործիքակազմ, այլև գործիք` ուրիշների կյանքը թունավորելու, այլոց նեղ անձնային շահերը սպասարկելու, գժտություն ու չարություն շուրջբոլորը տարածելու:
Այս իմաստով, պետք է նկատել, Հայաստանը կարծես շատ երկրներից առաջ է անցել:
Չի գտնվի ևս մի պետություն, որի ողջ ոստիկանական համակարգը լծված լինի ասենք ֆեյսբուքյան ֆեյքեր ստեղծելու գործին:
Այն, ինչ կատարվում է այսօր Ֆեյսբուքի հայկական տիրույթում, այլ կերպ, քան կատարյալ խառնաշփոթ՝ չես կարող անվանել: Ոչ մի կերպ չես կարող պարզել, թե որ ֆեյսբուքյան պրոֆիլն է կեղծ, որն իրական, կամ ասենք ֆեյսբուքի կեղծ էջով չես կարող իմանալ կին է, թե՝ տղամարդ:
Ինչպե՞ս են նրանք էջեր բացում:
Սկզբում կեղծ էջերում տեղավորվում են ոստիկանական համակարգի պաշտոնյաներից մի քանիսը որպես «իրեղեն ապացույց»: Այնուհետև «մշտական» են հանում այդ համակարգի գործիք դարձած մի երկու կայքիկների խմբագիրներ, թոշակի անցած բազազներ, Գալուստ Սահակյանի Արման անունով տղան, Մասիս քաղաքի քաղաքապետը և այլք:
ՖԲ օգտատերերը նրանց նկարները տեսնելով, առանց կասկածելու ընդունում են այդ ֆեյքերի ընկերության առաջարկը ու ընկնում են նրանց թակարդը:
Ինչ խոսք` մեկ բան է, երբ ասենք այս կամ այն ֆեյքի տերը կյանքից չբավարարված մեկն է լինում, կամ ֆինանսական խնդիրները լուծում է ֆեյքով մեկի դեմ պատվերով ստահոդ մեկնաբանություններ գրելով:
Մեկ այլ բան է, երբ այս կամ այն պետական կառույցը` դիցուք ոստիկանությունը, միանգամայն արհեստական ճանապարհով ֆեյքերի մի ողջ բանդա է ստեղծում ու ընկնում մարդկանց ջանին` նրանց կյանքը թունավորելու, վարկաբեկելու, հայհոյելու, շանտաժ անելու ու էլի նմանատիպ արգահատելի քայլերի դիմելու համացանցային տիրույթում:
Թե ինչի հետևանք է սա կամ կոնկրետ ինչ նպատակներ են հետապնդում ոստիկանությունում,երբ նման ստոր քայլերի են դիմում, բանական ու բարոյական մարդը դժվար թե հեշտորեն կարողանա գլխի ընկնել, բայց այն, որ այս ամենն, ըստ էության, քաղաքական ենթատեքստ ունի ընտրություններից առաջ, կասկածից վեր է:
Այսօր, Հայաստանի ոստիկանությունն, իր բուն գործառույթները թողած, դարձել է իշխանությունների ձեռքին քաղաքական գործիք ու փոխարենը կանխելու հանցագործություններն, անթույլատրելի հասարակական դրսևորումները, դեռ մի բան էլ ոստիկանության աշխատակիցներն են ձեռքի հետ «յուղ լցնում կրակին»:
Բազում են այն կանայք ու աղջիկներն, ովքեր այսօր էլ զոհ են դառնում ֆեյսբուքյան տարբեր դավադրությունների, ովքեր ստիպված են լինում միայնակ դիմակայել յուրատեսակ կիբերբանդաների դեմ:
Շատերն այսօր ուղղակի զոհ են դարձել ոստիկանական ֆեյքերի շրջանում տիրող ամենաթողությանը: Նրանք այնքան են չափն անցել, որ այն մարդիկ, ովքեր քննադատում են նրանց արարքը, ոստիկանական ֆեյքերի բանդան բառիս բուն իմաստով ներխուժում է տվյալ անձի ՖԲ անձնական էջ ու սպառնում, որ հաջորդ անգամ տվյալ պայքարող մարդու և ընտանիքի նկարներն էլ կտեղադրվի ոստիկանական համակարգի որոշ հանցագործների կողմից բացված կեղծ էջերում ու կվարկաբեկեն տվյալ անձին: Կան շատ փաստեր:
Բայց արի ու տես,որ փոխարենը դատապարտելու, պատշաճ զգոնություն ցուցաբերելու, նույն ֆեյքերի թակարդը չընկնելու` շատ ու շատ պատվավոր մարդիկ, մտավորականներ, արվեստի գործիչներ, մանկավարժներ, քաղաքական գործիչներ ոչ միայն ընկերանում են այդ կեղծ պրոֆիլների հետ, այլև՝ «թելում նրանց թելը», նրանց «ջրաղացին ջուր լցնում», ու որոշ «միամիտներ» հավանություն են տալիս ֆեյքերի գործունեությանը:
Երևույթը, պետք է խոստովանել, չափազանց տգեղ ու անմարդկային է,քանի որ, ըստ էության, տեղի է ունենում բարոյական արժեհամակարգի ձևախեղում:
Զարմանում եմ, ինչպե՞ս կարող է պատվարժան մեկը, ընկերության հայտ վերցնել, երկխոսության մեջ մտնել ասենք «պատի» հետ, կամ հավանության արժանացնել «պատի» գրառումը , ով բնության մեջ ուղղակի որպես մարդ գոյություն չունի:
Անկասկած , այս ամենի առաջը պետք է առնել և նման ֆեյքերի ընկերության հայտը երբե՛ք չպետք է ընդունել և եթե ընդունել եք, պետք է դուրս գալ այդ էջերից: Միայն այդ ձևով կարող ենք պայքարել նրանց դեմ:
Հաշվի առնելով,սակայն,այն,որ այժմ Հայաստանում նախընտրական սեզոնի ամենաթեժ շրջանն է մոտենում, վստահաբար կարելի է պնդել,որ այս ամենը ոչ միայն կանխել չի հաջողվելու,այլև այս խայտառակությունն է՛լ տարբեր մարդկանց դեմ, ավելի խորանալու միտումներ է դրսևորելու, ատելություն է սերմանելու միմյանց նկատմամբ:
Պետք չէ մոռանալ,որ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ոստիկանական ֆեյքերը, (ֆեյքերի բանդան), վաղուց են դարձել օնլայն տիրույթում մթնոլորտ ստեղծող ու կարծիք ձևավորող, որից ՀՀ ոստիկանությունը, հատկապես նախընտրական շրջանում՝ հրաժարվել չի կարող:
ՀՀ ոստիկանությունը այն համակարգն է, որտեղ ոչ մի ճանճ առանց վերադասի թույտվությամբ և թողտվությամբ չի կարող տզզալ: Առանց վերադասի ոչ մի «կին» ոստիկան չի կարող տարեց կնոջը քարշ տալ, թքել զոհվածի մոր երեսին ու նմանատիպ այլ ստոր արարքներ:

Այստեղից հետևություն, որ ՀՀ ոստիկանությունը ոչ թե պաշտպանում է ժողովրդին, այլ՝ ժողովուրդն է իրեն պաշտպանում այդ ճանճերով լի տզզացող համակարգից:

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 10229 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-03-07 13:50:00 Իրականություն   vs   PR
Իրականություն vs PR
Բոլորը ›››
Facebook