USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աշխա՛րհ, կանգնեցրու՛ ազգիս արժանավոր զավակների կորուստը
2017-02-08 09:24:00
Տպել Տպել

Մարտակերտում սուգ է, համատարած սուգ, որ մտավ դասարանից դասարան, տնից տուն, փողոցից փողոց, բակից բակ... Խոսքեր մնացին կիսատված, անավարտ ծիծաղներ քարացան, հառաչանքների մի ծով ալեկոծվեց ու դարձավ աշխարհին ուղղված բարձրակոչ ցասում:
Նորից զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը, բոլորիս կողմից սիրված հայրենիքի նվիրյալը, ով անցած տարի ականի պայթյունից վիրավորվեց, կորցրեց ոտնաթաթն ու արմունկի կեսը, բայց ապաքինվելուց հետո նորից վերադարձավ սահմանային դիրք: 38-ամյա երիտասարդ փոխգնդապետը ամիսներ առաջ` 20 տարվա զինվորական ծառայությունից հետո, թոշակառու դարձավ, հակառակ հարազատների հորդորներին` չթողեց դիրքերը, չհեռացավ իր ծննդավայրից, քանի դեռ սահմանին հող հայրենին վտանգի տակ է:
Նա շատ-շատերի կողմից ճանաչված և հարգված անհատականությունների` Արցախյան պատերազմով անցած, տարիներ շարունակ շրջկենտրոնում պատասխանատու աշխատանքներ վարած Հենրիկ Մանուկյանի և մեր դպրոցի դասվար Արմինե Ափանցի մինուճար որդին է, քաղաքի հ. 2 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնար Մանուկյանի եղբայրը, նաև` մեր դպրոցի շրջանավարտ, երկու երեխաների հայր:
Նորից իմ դասղեկական 7-րդ ա դասարանում որբացավ մի սիրուն աղջնակ` Արմինե Մանուկյանը: Օրը տագնապահարույց էր, սահմանային լարվածությունից անհանգիստ ապրումների մեջ` մտա դասարան: Հայոց լեզվի դասաժամ էր. հեռախոսազանգից վեր թռա: Մյուս կողմից ինձ լսելի դարձավ այդ սարսափելի գույժը: Չէի հավատում, բայց քարացած եմ: Կողքից լսելի եղան ինձ ուղղված աշակերտների հարցումները, թե արդյո՞ք ինչ-որ բան է պատահել:
Հայացքս ուղղվեց դեպի իմ համեստ աշակերտուհին, նա մեղմորեն ժպտաց ինձ: Դասաժամի ավարտն ազդարարող զանգին եմ սպասում անհամբեր, այն հինգ րոպեն ծանրանում է հոգումս, հայացքս փախցնում եմ նրանից, բայց նա ձեռք է բարձրացրել...Նա կանգնեց, խոսում է դասանյութից, իսկ ես չեմ լսում: Կարծես փախչում եմ դասարանից: Բայց րոպեներ անց ես ականատես եմ իմ աշակերտուհու աղիողորմ լացին, ամենքս արտասվում ենք, բայց փորձում եմ հորդորել նրան, որ հայրն ընդամենը վիրավորվել է և շուտով իմ աշակերտուհուն տանում եմ «վիրավոր» հայրիկին տեսության:
Ես Գեղամին տեսնում եմ տարիների հեռվից` դեռևս 1996-ին, երբ օտար ափերից վերադարձա հայրենի բնօրրանս: Առաջին իսկ օրերից դպրոցում աշխատանքի ընդունված ուսուցչուհուս ուշադրությունից չվրիպեց 10-րդ դասարանում առաջին նստարանին նստած այդ աշակերտը: Անհանգիստ հոգին շուտով սկսեց բացել ինձ հետ: Առաջին սիրո ազնիվ ու մաքուր տվայտանքներին ի տես դարձա ես, մի անաղարտ սեր զուգահեռ դասարանում սովորող այն գեղեցկատես աշակերտուհու` Ինգայի հանդեպ, որ հետագայում դարձավ իր երկու երեխաների մայրը:
Կորստյան ցավին որպես մխիթարա՞նք եմ գրում այս տողերը, թե՞ տանջահար վշտին դիմանալու ցանկությունից եմ ուզում բարձրաձայնել, որ այստեղ կյանքի կարոտը վեր է ամեն ինչից, բայց հակառակ մեր կենսալից ու լուսավոր կյանքի մասին ունեցած երազանքներին` ապրելու տենչը հակադրվում է այն սարսափելի մահվանը, որ սահմանի մոտ երիտասարդ կյանքեր է խլում, օջախներ ավերում:
Որդեկորույս մայրերի աղիողորմ ճի՞չն էի լսում այսօր, թե՞ այրիացած կանանց աղաղակը` միախառնված որբացած երեխաների աղիողորմ ձայներին, որ ուղղված էին աշխարհին:
Կանգնեցրե՛ք ազգիս արժանավոր զավակների կորուստը, բավական է, կանգնեցրե՛ք այն…
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 34611 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Facebook