- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում երկար տարիներ ի վեր հասատված ծանրագույն սոցիալ-տնտեսկան իրավիճակի մասին տեղյակ են բոլորը` թե՛ երկրի սահմաններից ներս, թե՛ դուրս:
Որևէ մեկի համար սա ո՛չ նորություն է, ո՛չ էլ չբացահայտված իրականություն:
Ցավոք, ինչպես հաճախ է պատահում, Հայաստանի պարագայում ևս ծանր սոցիալական մթնոլորտը վատթարագույն կերպով ազդում է հատկապես սոցիալապես անապահով, խնամքի կարիք ունեցող հասարակության գետոյացված այն խավի վրա, որն, այս կամ այն պատճռաներից ելնելով, չի կարողանում, ի վիճակի չէ կատարելապես ինքնադրսևորվելու:
Ասել կուզի` Հայաստանում հատկապես ծայրահեղ իրավիճակում են գտնվում խնամքի զանազան կենտրոններում ապրող մարդիկ, որոնց շատերի կենսապայմանները պարզապես անտանելի են:
Վերջերս մամուլում մի ուշագրավ հրապարակում էր տեղ գտել, որում լրագրողն իր յուրատեսակ հետաքննությունն էր ներկայացրել հանրությանը թիվ Չորրորդ գյուղում գտնվող թիվ 1 ինտերնատում տիրող աղետալի պայմանների մասին: Ասել, թե այնտեղ տիրող իրավիճակը ողբալի էր, կնշանակեր չասել ոչինչ, քանի որ միայն երևի թե Զիմբաբվեում կամ Նիգերիայում է հնարավոր ականատես դառնալ նման անմարդկային կենցաղային պայմանների:
Ի դեպ՝ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունն էլ, ինչպես պարզվեց,անարձագանք չէր թողել հոդվածն ու ֆեյսբուքյան իր էջում իբր պարզաբանումներով էր հանդես եկել` հպարտորեն հայտարարելով,թե իրենք երբեք հանրությունից չեն կոծկել իրականությունը:
Այնպիսի տոնայնությամբ էին տեքստը գրել, ասես ազգանվեր գործ են կատարում,որ չարածը չեն թաքցնում:
Ի գիտություն նախարար Արտեմ Ասատրյանի` այդ նախարարությունը ստեղծվել է ոչ թե հանրությունից բաներ չկոծկելու,այլ ամենախոցելի հասարակական խմբերի կենսական ու օրհասական խնդիրները լուծելու համար:
Սեփական անգործությունը չկոծկելու փոխարեն`շատ ավելի լավ կլիներ, եթե լուծվեին վաղուց լուծման կարոտ խնդիրները:
Ի դեպ` ֆինանսական միջոցների մասին. կարծում ենք` այն պնդումը, թե երկրում փող չկա, արդեն վաղուց ոչ մեկի մոտ հավատ չի ներշնչում:
Միայն զանազան բարեգործական միջոցառումներն ու փառատոննները բավարար են, որպեսզի դրանց արդյունքում հանգանակված գումարներով հնարավոր լինի լուծել ասենք նմանատիպ տասնյակ հաստատությունների խնդիրներ:
Հարց է առաջանում` ո՞ւր են հոսում այն միլիոնավոր դոլարները,որոնք ամեն տարի ասենք նույն սփյուռքի ջանքերով հաջողվում է այս կամ այն կերպ հավաքել, ո՞վ կարող է բացատրել` նույն «Հայաստան» համահայական հիմնադրամի բանուգործի անունը ո՞րն է:
Ի՞նչ է, բացի մի քանի ճանապարհ նորոգելուց` Հայաստանն այլ խնդիրներ չունի, ինչո՞ւ այդ նյութական միջոցները չեն հատկացվում հասարակության խոցելի շերտերի խնդիրների լուծմանը:
Կամ նույն հայ-քուվեյթական համատեղ ծրագրի օգուտը ո՞րն էր, մի՞թե ասենք Արփինե Հովհաննիսյանի համար ինքնատիպ վոյաժի կազմակերպումն էր Հովիկ Աբրահամյանի կողմից:
Ինչո՞ւ այդ միջոցներից գումար չի հատկացվում` մարդկանց կենցաղային պայմանները դույզն ինչ բարելավելու համար: Թե միայն փիառվելու համար են համաձայնագրեր ու պայմանգրեր կնքվում…
Հարց կարող է առաջանալ` եթե տուն-ինտերնատում ապրելիս լինեին ոչ թե սովորական մարդիկ, ծերեր, այլ`ասենք ներկայումս առնետավազքի մեջ գտնվող հայ պաշտոնյաների ու կարկառուն կուսակցական գործիչների հայրերն ու մայրերը, ինչպիսի՞ն կլիներ պաշտոնյաների արձագանքն այն իրավիճակին,որում հայտնվել են վերոհիշյալ հաստատության բնակիչները, արդյոք այդ դեպքո՞ւմ էլ նման սառնասրտությամբ կվերաբերվեին, թե՞ «աշխարհ շուռ կտային» ու ինչպես հարկն է կկահավորեին համապատասխան հաստատությունը:
Հավանաբար, կանեին անհնարինը` սեփական հարազատների կյանքն ինչ-որ կերպ թեթևացնելու համար:
Ամոթ է, հետո էլ ոմանք խոսում են հայրենասիրությունից`չտարբերելով բաժակաճառերն իրականությունից:
Սա՞ է ձեր հայրենասիրությունը,պարոնա՛յք…Խի՛ղճ ունեցեք…Խի՛ղճ
Գայանե Մանուկյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը


