- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հիվանդները երազում են «Կյանքի տան» դռնից ներս մտնելու մասին 
Չորրորդ գյուղում լինելով՝ տեղեկացա, որ այնտեղ է գտնվում թիվ 1 ինտերնատն ու հիվանդանոցը: Որոշեցի առանց զգուշացման ու ներկայացման մտնել տարածք:
Պատկերացրեք՝ հաջողվեց:

Մտածում էի, հանկարծ չհարցնեն՝ ում մոտ ես գնում, որովհետեւ բոլորի մոտ էի գնում եւ որեւէ մեկին անձամբ չէի ճանաչում: Քայլերս տարան ծերանոցի հիվանդանոց:
Նկարում պատկերված է հիվանդանոցի դուռը, մուտքը:
Հայտնվեցի, ասես, ոչ թե բուժհաստատությունում, այլ ավերակված շինությունում, որտեղ անկողիններին գամված տարեցներ են, ասես մահվան հերթին սպասելիս լինեն:
Իմացա, որ այդ տարածքում 60-ից ավելի հաշմանդամներ, տարեցներ կան: Շատերն ունեն երեխաներ, որոնք արտագաղթելուց առաջ իրենց ծնողներին բերել են այստեղ, թողել ու գնացել:
Դե, հասկանալի է, ճամպրուկներում նրանց համար տեղ չի գտնվել:


Լուսանկարում պատկերված լվացարանից, կանանց ու տղամարդկանց կողք կողքի գտնվող զուգարանից չգիտեմ սպիտակ խալաթավորներն օգտվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց պատկերն այսպիսին էր. ծայրահեղ հակասանիտարական, որը կապ չունի, թե սա ժամանակավոր շինություն է, ծերերին տեղափոխելու են հեռվում տաշիտուշիով բացված շենքը:
Ի դեպ, այդ շենք տեղափոխվելու մասին երազում են չորս տարի, եւ այն պատրաստ է: Անասելի ցրտին հիվանդ ծերերին լողացնում են այս բաղնիք կոչված, բայց իրականում, կարելի է ասել` գոմում: Հիվանդասենյակներում չորսական, երեքական տարեցներ են, սենյակներում նշմարվող էլեկտրական փոքրիկ տաքացուցիչներն էլ չկարծեք, թե պատասխանատուներն են տրամադրել, այլ մարդիկ, բարի մարդիկ, տարեցների մերձավորները: Ափաչափ բաց են պատուհանները, որոշ տեղերում պատի անցքերը փակված են ստվարաթղթով: Անկողիններին գամված մեծերը մանկատան երեխաների նման են. ում մոտենում ես, ձեռքդ բռնում ու լացակումած հարցնում է՝ ինձ չե՞ս տանի իմ տուն: Մի ազնվականի արտաքինով կին էլ ասաց, թե մահվան հոտը տանել չի կարող, իսկ հիվանդանոցում հենց այդ ծանր հոտն էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



