USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 08 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ում ոստիկանությունը անկողնու մեջ հայտնաբերել է 20 միլիոն դոլար Armtimes
2017-01-24 14:16:00
Տպել Տպել

ԱՄՆ իշխանությունները առգրավել են 20 միլիոն դոլարի թղթադրամներ, որոնք նրանք հայտնաբերել են Մասաչուսեցի բնակարաններից մեկի անկողնու մեջ։

Իշխանությունները գտնում են, որ փողերը կապված են «TelexFree» ֆինանսական բուրգի հետ, որից տուժել են միլիոնավոր մարդիկ։

Ամերիկյան իրավապահները հետևում էին բրազիլացի Կլեբեր Ռենե Ռիզարիո Ռոկային, ով մեղադրվում էր ֆինանսական բուրգի հետ կապեր ունենալու մեջ։ Նրա բնակարանի խուզարկության արդյունքում էլ հայտնաբերվել է գումարը։

Ըստ մեղադրող կողմի, Ռոկան միլիոնավոր դոլարները Հոնկոնգից Բրազիլիա տեղափոխող համակարգի օղակներից մեկն է։

«TelexFree»-ն Բրազիլիայի խոշորագույն ֆինանսական բուրգերից մեկն է, որը իր հաճախորդներից հավաքել է մոտ 1 միլիարդ դոլար։ Պաշտոնապես այն վաճառում էր IP-հեռախոսների ծառայություններ, սակայն իրականում գումարներ էր աշխատում մարդկանց ներգրավելով, ովքեր պատրաստ էին փաթեթներ գնել և  գովազդներ դնել իրենց էջերում։

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1850 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook