- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հարց. Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո անընդհատ հնչում է հետևյալ հարցադրումը. ո՞վ է նա մինչև 2018թ. ապրիլը վարչապետի պաշտոնի տեղապահ, թե Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը թողնելուց հետո իշխանության ղեկավարի իրավահաջորդ:
Պատասխան. 2018թ. ապրիլից հետո, երբ գործող նախագահը վայր կդնի լիազորությունները, վարչապետի տեղի և դերի մասին քիչ թե շատ ավելի տրամաբանորեն դատելու համար, կարծում եմ, հարկավոր է առաջին հերթին գտնել հենց Սերժ Սարգսյանի վերաբերյալ համանման հարցի պատասխանը։ Երկրի ողջ քաղաքական կյանքը, վերջերս անցկացված սահմանադրական բարեփոխումները, սեփական քաղաքական հենքի և իշխանամետ էլիտաների ներսում կատարված վայրիվերումները մտածվել և հետևողականորեն իրագործվում են բնավ ոչ Կարեն Կարապետյանին կամ մեկ ուրիշին իշխանության բերելու նպատակով։
Այս նախագիծը կոնկրետ հեղինակ ունի, որի անունը ոչ ոքի համար գաղտնիք չէ, ճիշտ այնպես, ինչպես լավ հայտնի է նաև այն սուբյեկտի անունը, որի շահերից ելնելով են նախաձեռնել այս ամենը։ Սերժ Սարգսյանը, հավանաբար, դեռ չի կշտացել իշխանությունից։ Նրան դուր է գալիս կառավարելը, ինչը բնավ չի թաքցվում, մարդը հսկայական բավարարություն է ստանում ճակատագրեր որոշողի կարգավիճակից։
Մարդկանց հետ աճպարարություն անելը, տարբեր թնջուկներ սարքելը՝ պարզապես հանուն կանոնները խախտելու եզրին՝ իրավիճակը կարգավորելու սեփական հանճարի ցուցադրման, հավանաբար, ապահովում են նրա արյան մեջ ադրենալինի կենսականորեն անհրաժեշտ հորդումը։
Գուցե բժիշկները պաթոլոգիայի վերագրեին հակառակ կախվածությունը, որի ախտանշաններն ակնհայտ են. որքանով իշխանությունը կախված է Սարգսյանից, այդքան պակաս չէ Սարգսյանի հակումն իշխանության հանդեպ։ Երբ իշխանությունը պատասխանատվություն է և պարտավորություն՝ այն մի բովանդակություն ունի, իսկ երբ կենսակերպ է և կյանքի իմաստ՝ դա արդեն ախտորոշում է։
Հասկանալի է՝ սույն համատեքստում խոսքը միանձնյա իշխանության մասին է։ Դա պարտադիր պայման է, և հենց այդ պատճառով էլ, որպեսզի օրենսդրությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքները, զսպումների և հակակշիռների մեխանիզմները չմթագնեն պատկերը, իսկ դրանց անտեսումը չգրավի օտարերկրյա հովանավորների ուշադրությունը, երկրի ողջ իրական քաղաքական կյանքը տեղափոխվել է հետնաբեմ։
Այստեղ թե՛ խուսանավելու հնարավորություններն են անհամեմատ ավելի լայն, թե՛ ընդհատակյա գործարքները, առքուվաճառքը, շանտաժն ու այլ գործիքներն են ավելի արդյունավետ աշխատում։ Գլխավորն այն է, որ ոչ մեկի առջև հաշվետու լինել պետք չէ, քանի որ գործարքը միշտ երկրորդ կողմ ունի, որի շահերից նույնպես բխում են լռություն պահպանելու ուխտը, ավելորդ հրապարակայնությունից և բարձրաձայնումից խուսափելը։ Պետության կառավարման նման համակարգը մի ինչ-որ նորամուծություն, քաղաքական մտքի կրեատիվի արդյունք չէ։
Դեռևս 100 տարի առաջ նման մեթոդներով էին կառավարվում երկրագնդի գրեթե բոլոր երկրները, և հիմա էլ դա էքսկլյուզիվ չէ։ Մեր բազմակողմանի աշխարհում ինչ-որ տեղ կապիտալիզմն արդեն հնացել է, և լուսավոր ուղեղները նոր ձևեր են որոնում, իսկ ինչ-որ տեղ էլ կապիտալիստական տնտեսությունը, սոցիալիզմին բնորոշ մոնոպոլիաներով և կոռուպցիայով, հեշտուհանգիստ հարմարվել է կառավարման ֆեոդալական ձևերի հետ։ Տխուր է, բայց այսպիսին են իրողությունները։
Վերն ասվածի տրամաբանությունից ելնելով՝ բացառում եմ այն բոլոր իրադրությունները, որոնց պարագայում Սերժ Սարգսյանը կամովին իշխանությունը կհանձնի ինչ-որ մեկին։ Նման բան կարող է պատահել միայն ֆորս-մաժորի դեպքում, ինչպիսին կարող է լինել, ասենք, նրա կուսակցության պարտությունը գալիք խորհրդարանական ընտրություններում։ Հասկանում եմ, որ շատերի մոտ նման ելքի հավանականությունը պարզապես ժպիտ կառաջացնի, բայց հանկարծ այնպես չլինի, որ դա վերածվի անկառավարելի քրքիջի։
Իմ կարծիքով, գործող վարչապետը 2017-ի ապրիլից հետո վարչապետի աթոռին մնալու ոչ մի շանս չունի, եթե ՀՀԿ-ն պարտվի, կամ էլ 2018-ի ապրիլից հետո, եթե իշխանությունը չփոխվի։ Մտորումները, թե սեփական կուսակցության հաջողության դեպքում Սարգսյանը 2018-ին կարող է զբաղեցնել խորհրդարանի նախագահի տեղը կամ էլ մեծամասնության կուսակցության առաջնորդի դերում վերահսկել երկրում իրականացվող քաղաքականությունը, համարում եմ խոսակցություններ աղքատների օգտին։
Սարգսյանին չի բավարարում քաղաքականությունը վերահսկելը, նրան հարկավոր է կառավարել, վայելել իշխանությունը։ Իսկ այդ աթոռը, նոր սահմանադրության համաձայն, մեկն է՝ վարչապետինը։
Ինչ դրդապատճառներ ուներ Կարեն Կարապետյանը՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, մի քանի ամսով գլխավորելու կառավարությունը, իսկ հետո էլ մտնելու Հանրապետական կուսակցություն՝ դժվար է ասել։ Երևի նրան արժանի լուծումներ են խոստացել, և ինքն էլ, ամենայն հավանականությամբ, իր հաշիվներն ունի, իսկ թե ինչպես կստացվի՝ պոստֆակտում ումի՞ց պետք է հարցնել։ Հեռացածից հարցնելն իմաստ չունի, գործողից՝ լծակները չեն բավականացնի։
Ի վերջո, սխալվել կարող են բոլորը, և Կարապետյանը նույնպես զրկված չէ սխալվելու իրավունքից։
Աշոտ Անտինյան
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան



