Life.panorama.am-ը գրում է. Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՔԿ-ից հայտնեցին, որ դատաբժշկի ներկայացմամբ թատերագետը մահը սրտային սուր անբավարարության հետևանք է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել էր թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն թատերագետը հյուրանոցային համալիրի առանձնասենյակում միայնակ չէր եղել:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնեց,որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում




Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: