USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դուք չե՞ք նկատել` հրաշալի մի բառ այդ չարագործ «պատԵՐԱԶմ» բառի մեջ
2016-11-14 09:08:00
Տպել Տպել

«Ես Մանե Հակոբյանն եմ` Հայաստանի Արարատ քաղաքից: Ապրիլ ամսից բնակվում եմ Մարտակերտում, հաճախում Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց, սովորում 7-րդ դասարանում: Շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ դասղեկին, ունեմ մեծ տպավորություններ, նաև հպարտ եմ, որ ապրում եմ Արցախի մի սահմանամերձ բնակավայրում, որտեղ հայ զինվորը պաշտպանում է ինձ թույլ հակառակորդից»:
Տողերը հիացմունք են պատճառում ինձ, առավելապես` վերջին միտքը: Նայում եմ նրան, ուրախ ու մեղմիվ ժպտում է նա: Դա այն ժպիտն է, որ այնքան խոսուն է միշտ, ու հայացքս սիրառատ գրկում է նրան: Բառերս լռում են…Ազնիվ ու համեստ մի սիրուն աղջնակ, «պատերազմ» բառից խորշում է նա, ձեռքերը պարզած` աղոթում Աստծուն, որ հայրն ու բոլոր սպաները, զինվորներն ու հայ տղամարդիկ վերադառնան իրենց տները և խաղաղ ապրեն այս երկնքի տակ:
«Մի քանի օր է` մեր քաղաքում մարդիկ այդ բառն են շշնջում: Դուք չե՞ք նկատել` մի հրաշալի բառ կա այդ չարագործ «պատերազմ» բառի մեջ` ԵՐԱԶ: Ես այնտեղից դուրս եմ բերում այն հնչյունները, որ երազ են բերում իրենց հետ, և երազում եմ, որ այդ բառն իր էությամբ վերանա աշխարհից, շուրջբոլորը լցվի հրավառությամբ: Ես ուզում եմ, որ այդ բառը վերանա նույնիսկ բառարանից, որ իր հետ ավերածություններ է բերում, թող պատերազմող երկրները խաղաղության դաշինք կնքեն, իմ երկրում էլ ամեն մանուկ, հարսիկ ու մայր ժպտան իրար ու բարևեն միմյանց խաղաղությամբ»:
Ես մտովի հիշում եմ այն օրը, երբ դպրոց եկավ իր մայրիկի հետ: Նոր միջավայրի՞ց, թե՞ ամաչելուց նա սկսեց արտասվել...Որքա~ն փխրուն էր նա, իսկ ես ներկայացնում եմ յոթերորդցիներին նոր աշակերտուհուն: Այսպես օրեր ու ամիսներ, և իմ առջև նստած մի ժպտերես սիրունիկ աղջիկ` նրբին հայացքով, մեղմիվ դյութանքով...
Ու անցած օրերի` նրա գրած տողերն եմ վերհիշում, որ ծնվել է հայոց երկրում` մի հրաշավայր, որտեղ Աստծո կամքով իջել է Նոյի տապանը: Հալածվել է այդ երկիրը, բայց մաքառել ու ապրում է մինչ այսօր, որ ամեն մի ծնվող մանկիկ Հայկ ու Տիգրան, Այծեմնիկ ու Նարեկ կոչվի, որ Հայաստանը էլ ավելի անուշ ու քաղցրահամ լինի: «Բա իմ Արարատյան դա՞շտը, որ այնքան չքնաղ է...Երբ քնից աչքս բացել ու նայել եմ պատուհանից, սեգ Մասիսն է աչքով արել: Խոր վիրապից կանգնել, նայել եմ Արաքս գետին, քաղել ու կերել արևահամ սևսաթ խաղողից: Ուր էլ լինեմ, ես կասեմ, որ հայուհի եմ ու իմ հայրենիքն է հայոց աշխարհը»: Ես նորից մտքերով նրա հետ եմ... Այն օրը մենք տունդարձի ճանապարհին միասին էինք: Շատ ազնիվ ու պարզ, մի մաքուր հոգի, որ ժպտում էր ինձ և զրուցում, ու ես այդ զրույցի մանրիկ հատիկներն էի վայելում:
Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց

Այս նյութը դիտել են - 6684 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook