USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրքի քննարկում, որ մի նոր կյանքի դպրոց էր ուսուցանում...
2016-11-10 12:14:00
Տպել Տպել

Մարտակերտի կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառումը մի առանձնակի հարգանքի արտահայտություն էր օտար ափերում ապրող արցախցի գրող Լևոն Ադյանի և նրա ստեղծագործությունների հանդեպ, որ իրար կողք էր հավաքել տարբեր ոլորտի մարդկանց և մեր դպրոցի աշակերտներին: Առանցքում գրողի «Աշնանային ցրտեր» վիպակն էր, որ 12-րդ հումանիտար դասարանի իմ աշակերտների կողմից քննարկվում էր զգացմունքային տարբեր դրսևորումներով:
Կարծիքների հեղեղ կային` յուրաքանչյուրը յուրովի, բայց կերպարներ կային վիպակում, որ արդարացվում կամ մեղադրվում էին, ու սիրո թեման նորացվում էր, մի նոր սեր էր բացատրվում, մի նոր կյանք, մի նոր լույսի տակ լուսաբանվում էին այս վիպակի հերոսները: Եվ դպոցականները, նորօրյա հերոսներ դարձած, վիճաբանում էին ու բանավեճի մեջ ընդգրկված ուսուցչուհուս մտքերին էլ մե՛կ հակադարձում էին, մե՛կ` համաձայնվում: Որքա~ն գեղեցիկ էր այդ բանավեճը, որ իրար դեմ էր հանել աշակերտական խմբերին: Կարծիքներ կային այնտեղ, սիրո ապրումներ, որ միահյուսվել էին դպրոցականների աշնան ու սիրո մասին գրած ստեղծագործական մտորումներին:

Մի կործանված դպրոցական սեր էր քննարկվում` ներսուզված աշնանային թախծոտ անհուսության ապրումներով: Տերյանական շարքի բանաստեղծություններով ներկայացած իմ դասղեկական 7-րդ դասարանի աշակերտուհիներն իրենց ասմունքով պիտի լրացնեին 12-րդցիներին, որոնց երեք խմբերի ներկայացրած այն աշնանային սիրո տխուր երգերի ելևէջները հիասքանչ կատարումներով միահյուսվել էին դահլիճում հավաքվածների ապրումներին:
Մանկավարժիս և իմ աշակերտներին ուղղված շնորհակալական խոսքը մի նոր հուզումնառատ զգացողություն էր, որ արտահայտվեցին շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հ. Մանուկյանի, հ. 2-րդ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Բալասանյանի, 12-րդ դասարանի դասղեկ Ն. Հայրապետյանի կողմից: Սիրառատ խոսքերս պիտի ուղղվեին կյանքի դպրոց քննարկող իմ աշակերտներին, միջոցառման բոլոր մասնակիցներին: Առանձնահատուկ երախտագիտությունս` մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնին` իր աշխատողներով, նրա տարբեր ոլորտներին` մշակույթի կենտրոնին, կենտրոնական գրադարանին, բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ ու միջոցառման կայացմանն ուղղված ակտիվ միջնորդությամբ կարողացան հիացնել բոլորիս:
Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 5498 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook