USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նրանք հայոց լեզվի սեր են գովերգում, ուսուցչի հանդեպ` գնահատանք
2016-11-05 23:58:00
Տպել Տպել

Շարունակում եմ «հայոց լեզու» առարկայի նկատմամբ իմ աշակերտների արտահայտած մտքերն ի մի բերել, բայց նաև համոզված ասել, որ նրանց մոտ, անկախ նրանից, թե ինչպես են սովորում, նկատելի է առանձնակի նրբանկատ և ուշադիր վերաբերմունք այդ առարկայի հանդեպ:
Դավթյան Տաթևիկ: Նա կեսախինդ է, ժպտերես ու համարձակ: Միշտ էլ պատրաստ է հայոց լեզվի դասաժամերին, բայց իր համար դժվարընկալելի է մեր լեզուն, ունի բարդ ուղղագրություն, այն պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն. «Հայոց լեզուն անգին քարերի, հայկական անմնացորդ հուշերի թանգարան է, մեր ազգի պարծանքն ու խորհրդանիշը: Ես հետաքրքրությամբ եմ սովորում հայոց լեզվի դասերը, աշխատում եմ բաց չթողնել ոչ մի դասաժամ»:
Օհանյան Մերի: Օրինակելի կերպար, ում կարելի է սիրել միայն իր պահվածքով, ձեռք բերած գիտելիքներով, ամենօրյա պատրաստականությամբ: Նա իր հարազատ գյուղից է տեղափոխվել մեզ մոտ, որտեղ դասավանդել են նրան հիանալի ուսուցիչներ: Հենց իր շարադրանքում էլ հնչում են գնահատանքի խոսքեր. «Լեզվի դասերին հաճույքով եմ լսում ուսուցչուհուս, ով ջանք ու եռանդ չի խնայում մեզ հայոց լեզվի ամենաճոխ գանձարանին ծանոթացնելու համար: Բախտի բերմամբ ինձ միշտ դասավանդել և այժմ էլ դասավանդում են հրաշալի ուսուցչուհիներ, և ես իմ ունեցած գիտելիքների համար միայն նրանց եմ պարտական»:
Իսրայելյան Լիանա: Նա ազնիվ է, շատ անկեղծ ու համեստ, խոսքն էլ հնչում է որպես ինքնախոստովանություն. «Մենք անցնում ենք տարբեր առարկաներ, բոլորն էլ յուրահատուկ են: Իմ համար հայոց լեզվի դասերը դժվար չեն, ուղղակի ալարում եմ լավ սովորել: Ինչպես հայրենիքը, այնպես էլ մեր լեզուն, կարիք ունի ամենօրյա պաշտպանության, ուստի մեզանից միայն մի բան է պահանջվում` ամեն օր սովորել և ավելի խորանալ հայոց լեզվի գաղտնարանների մեջ»:
Գրիգորյան Նարինե: Որքա~ն եմ ուզում, որ այս սիրուն, երկարամազ աշակերտուհին միշտ այսպես սիրի իր լեզուն: Դեմքին միշտ ծիծաղն է խոսում, ազնիվ ու մեղմ հայացքով նա բարություն է սփռում: Եվ ինձ փոխանցված «գրագետ» բառի մի նոր ժպիտով ընթերցում եմ նրա տողերը և այդպես էլ տպագիր տառերի տեսք տալիս նրա խոսքերին. «Ես սիրում եմ հայոց լեզուն, սիրում եմ իմ ուսուցչուհուն, որ ինձ սովորեցնում է այդ առարկան: Մեր լեզուն քաղցր է, մենք պետք է սիրենք ու սովորենք այն: Շնորհակալ եմ իմ շատ սիրելի ու գրագետ տիկին Պողոսյանին` մեզ հայոց լեզու դասավանդելու համար»:
Եվ ինձ պարգևած այս ժպիտների ու լավագույն խոսքերի բազմազանության մեջ փորձում եմ տարատեսակ նկարներում առանձնացնել նրանց, որ հայոց լեզվի սեր են գովերգում, ուսուցչի հանդեպ` գնահատանք:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2681 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook