USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես ո՞վ եմ, մի մարդ, որ ամաչում եմ և չեմ ամաչում այսպես ապրելուց...
2016-01-03 13:54:00
Տպել Տպել
ԻՆՁ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՆՉԻ՞Ց ԿԱՐՈՂ ԵՄ ԱՄԱՉԵԼ: 
Արցախիս խաղաղությունն եմ վայելում ու այդ անդորրության մեջ մոռանում եմ իմ մտերիմների զգուշացումները` երբ դուռը ծեծում են, դեռ հարցրու՛, տե՛ս` ովքեր են: Իսկ ես երբեմն մոռանում եմ, գոնե երեկոյան ժամերին պետք է հարցնել, բայց ամաչում եմ, որ պիտի հարցնեմ: Հարևանի տուն եմ մտնում, դուռս չեմ կողպում, հավատացած եմ` ոչինչ չի լինի, շուտով ետ կգամ, բայց ամաչում եմ, որ ասեմ` դուռս բաց եմ թողել: Ամանորի շնորհավորական խոսքեր եմ լսում հեռախոսով, երբեմն չեմ կողմնորոշվում` ում հետ եմ խոսում, բայց ամաչում եմ, որ հանկարծ հարցնեմ: Պատահում է` ծանոթ դեմք եմ տեսնում, դուռը ծեծում է, խնդրանքով դիմում, ուզում եմ սպեղանի դառնալ ցավատանջ հոգուն, բայց ամաչում եմ անունը հարցնել: Եվ ես գոհ եմ իմ ամաչելուց, երբ ամաչկոտ չեմ և ոչ էլ` վախկոտ: Եվ ես ուրախ եմ, որ ամաչում եմ նվեր ստանալիս, ես ամաչում եմ իմ մասին ասված գովեստից անգամ, բայց չեմ ամաչում ոտքով քայլելիս: Համեստ ապրելուց ես չեմ ամաչում, չեմ էլ ամաչում արդար խոսքերից, ես չեմ ամաչում բարձր խոսելիս, երբ դիմացինս խուլ է ձևանում, չեմ էլ ամաչում արդար խոսքերից, երբ գիտեմ` ճիշտ եմ: Ու ճիշտը գրկած ապրում եմ այսպես, պետք եղած դեպքում բարձրաձայնում եմ, որ ինձ չխաբեն, ես չեմ ամաչում իմ ըմբոստ ոգուց, բայց ամաչում եմ զազիր խոսքերից, իմ կողքին հնչող հերյուրանքներից...Ես ո՞վ եմ, մի մարդ, որ ամաչում եմ և չեմ ամաչում այսպես ապրելուց...
 
 
Այս նյութը դիտել են - 2166 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook