Տոնական հանդիսության ավարտին հանդիսատեսը երկնքում մի քանի արտահայտություն է նկատել, այդ թվում՝ «Թրամփը զզվելի է», «Ով ուզում է լինի, միայն ո՛չ Թրամփը»: CNN-ի հաղորդմամբ, ակցիային 6 ինքնաթիռ է մասնակցել:
Ըստ Lenta-ի, Վարդերի ամենամյա փառատոնն ամերիկյան Փասադենայում անցկացվել է 127-րդ անգամ: Նվագախմբերի, հեծյալների, ծաղիկներով զարդարված շարժական հարթակի երթին շուրջ 700 հազար մարդ է հետեւել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տարի միջոցառումն անցկացվել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում:




Տպել
ԱՄՆ-ում վարդերի ամենամյա շքերթի ժամանակ Քալիֆորնիայի Փասադենա քաղաքի երկնքում վիրավորական գրություններ են հայտնվել Հանրապետական կուսակցությունից այդ երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին: Այս մասին հաղորդում է Politico-ն: