Քալիֆորնիայի երկնքում Թրամփի հասցեին վիրավորական գրություններ են հայտնվել...
2016-01-02 20:39:00
ԱՄՆ-ում վարդերի ամենամյա շքերթի ժամանակ Քալիֆորնիայի Փասադենա քաղաքի երկնքում վիրավորական գրություններ են հայտնվել Հանրապետական կուսակցությունից այդ երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին: Այս մասին հաղորդում է Politico-ն:

Տոնական հանդիսության ավարտին հանդիսատեսը երկնքում մի քանի արտահայտություն է նկատել, այդ թվում՝ «Թրամփը զզվելի է», «Ով ուզում է լինի, միայն ո՛չ Թրամփը»: CNN-ի հաղորդմամբ, ակցիային 6 ինքնաթիռ է մասնակցել:

Ըստ Lenta-ի, Վարդերի ամենամյա փառատոնն ամերիկյան Փասադենայում անցկացվել է 127-րդ անգամ: Նվագախմբերի, հեծյալների, ծաղիկներով զարդարված շարժական հարթակի երթին շուրջ 700 հազար մարդ է հետեւել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տարի միջոցառումն անցկացվել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում:

Այս նյութը դիտել են - 1481 անգամ