- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հարցնում եմ զորամասում, թե արդյո՞ք կարելի է նկարվել զինվորների հետ: Հաստատող խոսքեր եմ լսում, ապա մոտենում եմ նրանց, առաջարկում նկարվել: Ես չեմ ճանաչում այս զինվորներին, բայց ուզում եմ հավերժանա այս պահը: Նրանք մի կողմ են քաշվում ու լայն բացվում է տարածքը, և ես նկարվում եմ նրանց հետ` իրենց կողքին կանգնած, հպարտության ներքին զգացումով:
Նայում եմ հանկարծ նրանց դեմքերին, ուզում եմ կարծես նրանց ճանաչել, և ինձ շատ ծանոթ դիմագծեր կան, որ հայկական են, հարազատական: Եվ այսպես հերթով մոտենում եմ ես նրանց խմբերին… Գուցե Հայկ է նա, կամ գուցե Տիգրան, իմ մտքում այնտեղ Արամներ կան շատ, նույնքան էլ` Դավիթ, և ինչքա~ն մայրեր սպասում են նրանց…
Ես նրանց չգիտեմ, բայց մի բան պարզ է, որ ԶԻՆՎՈՐԸ մեր բոլորինն է: Ու ես այդ իսկ զգացողությամբ նկարվում եմ նրանց հետ, բայց ինչու՞ եզակի ասացի` հենց այնպես ԶԻՆՎՈՐ` առանց -ներ մասնիկ ավելացնելու, այն էլ` մեծատառով: Այսինքն` այդ խոսքում նա դառնում է ընդհանրական, նա բոլորիս հետ է մեր մտածումներում: Ու րոպեների ընթացքում նրան տեսնում եմ քայլելիս, դոփում է գետինը խրոխտ ու հպարտ, ու այդ դոփյունից սիրտդ է թնդում, հոգիդ լցվում է անհուն բերկրանքով: Հանկարծ ԶԻՆՎՈՐՆ ազգային հնչեղ երգ է հնչեցնում, տեսնում ես նրանք երգել էլ գիտեն, ու հին «Քոչարին» փարվում է նրանց, և երգն այդ հարազատ սրտեր է լցնում: ԶԻՆՎՈՐԸ հանկարծ իր ուժն է փորձում, դառնում է հաղթող կամ գուցե պարտվող, բայց իր ընկերն է դիմացը կանգնած, և նա զգոն է, զենքն էլ` իր ձեռքին վտանգի պահին:
Զինվորի կողքին փոքրիկ մատուռ կա` նրանց հանգիստը վերևից հսկող, որ մեղմ ղողանջով, աղոթքի խոսքով նրանց անդորրը չի ուզում խախտել: Վառվող մոմերի առկայծումներում նրանց դեմքերն եմ ես ուզում տեսնել, նոր անուններ կան ու նոր հերոսներ, Վարդան են նրանք կամ գուցե Վահան, կարևոր չէ դա, ԶԻՆՎՈՐՆ են նրանք հայոց աշխարհի, որ խաղաղ կյանքի երազանքով լի` երգում են նրանք ու նույնիսկ` պարում, վտանգի ժամին` կռվում են նրանք, հայոց անառիկ սահմանն են պահում:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



