USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զարմանալի ժողովուրդ են ամերիկացիները: Բա այսպիսի բանի համար կարելի՞ է մարդուն մեղադրանք առաջարկել...
2015-12-30 13:36:00
Տպել Տպել
Զարմանալի ժողովուրդ են ամերիկացիները: Նորից դատարկ բանի համար հայի են ձերբակալել: Ասում են, թե Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Կորդովա քաղաքի տներից մեկում, որտեղ ապրել է մեր հայրենակից Խաչատուր Ավդալյանը, ոստիկանները հայտնաբերել են մարզական  կեղծված հագուստներով տասնյակ արկղեր: Ասում են նաև, թե հարկային տեսչության աշխատակիցները քաղաքի ոստիկանության հետ համատեղ առգրավել են հարյուրավոր մարզական պարագաներ, որոնք վաճառվել են Գալտեի շուկայում: Ավդալյանի ձերբակալությունից հետո հայտնաբերել էին նաև պահեստ, ուր պահվել է ապօրինի ապրանքը:
 
Բա այսպիսի բանի համար կարելի՞ է մարդուն մեղադրանք առաջարկել: Ժամանակն է, որ ամերիկացի օրինապահները կարողանան գիտակցել տարրական բաներ, օրինակ, այն, թե որտեղից է գալիս այդ մարդը և նրա հայրենիքում ինչպիսի բարքեր են տիրում: Այդ հասարակ ինֆորմացիան յուրացնելուց հետո ոչ մի ամերիկացու մտքով անգամ չի անցնի ձերբակալել հային կեղծիքի համար, քանի որ դա հայկական հին, բարի ավանդույթ է: Այդ դարավոր սովորույթներին ծանոթանալու համար ավելորդ չէր լինի, եթե մի խումբ յանկիներ փորձի փոխանակման կարգով ժամանեին Հայաստան: Մեր իրավապահները նրանց կուղեկցեին Արգավանդ ու Փարաքար և նրանք այնտեղ կտեսնեին, թե ինչպես են հայկական սովորական օջախներում երկրորդ կյանք ստանում համաշխարհային հռչակ ունեցող ընկերությունների արտադրանքները, ինչպես են այդ արտադրանքները հետո հայտնվում Բանգլադեշի, Հրազդանի, Ֆիրդուսու շուկաներում և իրացվում այնպես, ասես հենց բնօրինակներն են:
 
Վերջում նրանց կարելի է նաև պատմել, որ մի տարի, երբ մեր բանակին սկսեցին մատակարարել Պռոշյան սովխոզում պատրաստված «Ադիդաս» ֆիրմայի մարզական կոշիկներ, ոչ ոք չզարմացավ և նույնիսկ ոչ ոք չպատժվեց դրա համար:
 
Այնպես որ, հարգելի ամերկացիներ, ազատ արձակեք խեղճ Խաչատուրին: Վատ չէր լինի նաև, եթե ներողություն խնդրեիք պատճառած անհանգստության համար և փոխհատուցեիք նրա կրած վնասները:

 

shame.am




Այս նյութը դիտել են - 1681 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook