- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Քավոր, սանիկ, խնամի ու հարեւան։ Անգամ ընտանիքիդ անդամներին կարող ես հանդիպել ՏԻՄ ընտրական ցուցակներում։ Գյումրու ավագանու, կամ՝ որ նույնն է, քաղաքապետի ընտրություններն՝ անմոռանալի են լինելու։
Դաշինք «Բալասանյան» + 10 կուսակցություն:
Այս կազմով է հոկտեմբերի 2-ի ընտրական օրը դիմավորելու Գյումրին:
Իսկ մինչ այդ արդեն փորձառու հանրապետականները, դաշնակները, բարգավաճները նախկին ՕԵԿ-ներն ու նրանցից սերված նորաթուխ, հատուկ այս ընտրությունների համար կցված-կցմցված եւ «վեհ գաղափարներ» քարոզող «Ալյանս» կուսակցությունները կանցնեն գործի, կսկսեն քարոզել, ով ինչ կարող է։
422 անձ կա ներկայացված ցուցակներում։
Մեր թղթակցի աչքից չի վրիպել, որ առավել առաջատարներն արդեն հասցրել եւ մասնագետի մոտ ճարտասանության դասեր են անցել , փայլուն կոստյումներն ու սրաքիթ կոշիկներ գնել, իմաստուն հայացքները Գյումրու սարերին ու ձորերին հառած նկարներ տպել, պաստառներ սարքել, և կազմ ու պատրաստ սպասում են սեպտեմբերի 9-ի «ստարտին», որ սկսեն քարոզը:
«Բալասանյան» դաշինքը, որը ձեւավորվել է ՀՀԿ եւ «Քրիստոնեա-Դեմոկրատական միություն» կուսակցությունների ձեռք սեղմումից, 99 հոգուց բաղկացած ցուցակ է ներկայացրել՝ գլխավորությամբ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի։
90 հոգանոց իր ցուցակն ունի «Հայկական վերածնունդը» , 24 թեկնածու ունի, «Գալա» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է կուսակցության եւ նույնանուն լրատվամիջոցի հիմնադիր Վահան Խաչատրյանը։
«Գալա»-ի ցուցակով ընտրությանը մասնակցում է նաեւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր ՝ Լևոն Բարսեղյանը,, ՀԱԿ-ն ունեցավ 22 թեկնածու, 17-ն էլ ներկայացան ՝ «Լուսավոր «Հայաստանից»։
Յուրաքանչյուրը՝ 16 թեկնածուով ցուցակներ ներկայացրեցին նորածին «Գործարար» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները։ Այս երկուսը դեռ անհայտ են բոլորին, սակայն իրենց հավաքներում բոլորին համոզում են, որ կայացած են, վստահ են, ավելին՝ մեծ-մեծ էլ ընտրվելու շանսեր ունեն։
Ի դեպ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը պատահաբար բացեց Սամվել Բալասանյանի՝ արդեն նախկին խորհրդականը, Սահակ Սահրադյանը, ով հիմա ընտրական բան ու գործը թողած բոլորին ուզում է համոզել, թե այդ կուսակցությունն ու Բալասանյանն իրար հետ կապ չունեն։
«Լուսավոր Հայաստանը» զերծ կմնա Գյումրիում խայտառակվելուց, եւ կպայքարի միայն ավագանու անդամության համար: Քաղաքապետի ձգտում չկա:
Քրիստոնեկան թիվ են ներկայացնում մեր հին ընկերները՝ դաշնակները։
ՀՅԴ-ն Գյումրու ավագանու ընտրությանը 33 թեկնածու է ներկայացրել։ Ընտրապայքարում են նաեւ ԲՀԿ-ն, իր 49 հոգիանոց ընտրացուցակով, Վարդան Օսկանյանի «Համախմբումն» ու Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։
Ընտրապայքարի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 9-ին, սակայն Գյումրիում «Ալյանսն» արդեն անցել է գործի։
Ծխախոտի գովազդով զբաղվող եւ սիգարետ ու ծամոն բաժանող գեղեցկուհիներից ետ չեն մնում նաեւ Ուրիխանյանի գեղեցկուհիները։ Դրոշներով մեքենայով շրջելուց հետո, պարբերաբար իջնում, բոլորին մոտենում, բարեւում եւ ժպտում են, ժեստ, որը յուրացրել են հավանաբար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, հեքիաթներ պատմում իրենց կուսակցության մասին, գրասենյակների հասցեներն ասում եւ բաժանում կուսակցության քարոզչաթերթիկները։
Գյումրեցիներին էլ, դե գիտեք, խաթրաշահ մարդիկ են, լուռ լսում են, ցտեսություն ասում, եւ գեղեցկուհիների ամբողջ աշխատանքն ու կուսակցության ծախսած գումարը աղբանը նետում՝ ասվածի ուղիղ եւ պարզ իմաստով։
Երեկոյան ժամերին , հատկապես կենտրոնական փողոցների աղբամանները լցված են «Ալյանսի» մասին պատմող բավական թանկ ու բարձրորակ տպագրությամբ քարոզչաթերթիկներով:
Նյութի աղբյուրը՝ USArmenianews.com
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



