- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այս գիրքը կարծես հազար թելերով կապված է ինձ հետ, իսկ դրա առանցքում հարգված և ճանաչված մարդ կա՝ գրող Լևոն Ադյանը, ում հետ վերջերս հանդիպեցի Արցախում, և նա էլ դարձավ ինձ շատ ավելի հոգեհարազատ: Ես իմացա, որ այս օրերին Սանկտ Պետերբուրգում բարձր տպաքանակով ընթացքի մեջ է գրքի ռուսերեն հրատարակությունը, ուստի այդ առիթով ողջունում և շնորհավորում եմ «Հեռացող եզերք» վեպի հեղինակ, արցախցի արձակագիր Լևոն Ադյան գրողին, նաև խորին երախտագիտություն տարբեր երկրներում ու քաղաքներում բնակվող բոլոր այն ընթերցողներին, որոնց նախաձեռնությամբ ի կատար է ածվում այս գրքի հրատարակությունը:
Նայում եմ գրքի կազմին, արտաքուստ մի նոր հրաշալիք է, տխուր բովանդակությամբ մի գիրք, բայց հավատա՞նք, որ այս գեղեցիկ քաղաքը Բաքուն է, որտեղ հայերի նկատմամբ անցած դարավերջին կատարվել է մի դաժան ոճրագործություն, ու այնտեղ սպանվել է նաև հայ երիտասարդի և բժշկական համալսարանում սովորող ադրբեջանուհու գեղեցիկ ու անաղարտ սերը: Բարությամբ է օծված գրողի արվեստը, որը սիրո հարցում ազգություն ու կրոն չի ճանաչում, և այն երևում է բարոյական մաքրություն ունեցող Ռենայի գեղեցիկ կերպարում: Առավելապես մեծ համակրանք է ծնվում նրա հանդեպ, երբ իմանում ենք, որ նա հայ գրականություն է ուսումնասիրում, ընթերցում է նույնիսկ «Մուսա լեռան քառասուն օրը»` հայ ժողովրդի անցած ողբերգության այդ պատմությունը: Ռենայի շուրթերից հնչող տերյանական տողերը՝ Չի հասկանա ձեր հոգին և՛ ծույլ, և՛ օտար, Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար..., մի նոր զարմանք ու հիացմունք են ծնում նրա հանդեպ:

Այս իրական պատումով Լևոն Ադյան գրողը երևում է նաև իր կենսագրությամբ՝ ընդգրկված խմբագրական աշխատանքում: Նա վիպական իրականությունը ներկայացնում է որպես հերոսի նախատիպ` իրեն տեսնելով իրադարձությունների առանցքում` իր աշխատանքային գործունեությամբ, ընկերական միջավայրում, անձնական սիրով և հեռացող եզերքում հայերի դեմ նախապատրաստվող մի նոր ոճրագործությամբ, որի զոհն է դառնում նույնիսկ Ռենան, ում չեն խնայում իր ազգի ոճրագործները, և այդ գեհենից մի կերպ փրկված Լեոյի համար նա դառնում է մի տխուր վերհուշ:
Հայ արձակի պատմության մեջ «Հեռացող եզերքը» գեղարվեստական հուշարձան է: Անեզր տխրություն կա այստեղ, հոգեբանական դաժան ճգնաժամ, և այդ ճանապարհին այս գիրքը դառնում է փաստագրություն, անցած դարավերջի մի նոր ոճրագործության վավերագրություն: Ադյան գրողը աշխարհի հանդեպ իր լավատեսական հայացքներով ստեղծել է մի գեղեցիկ գեղարվեստական ստեղծագործություն, մի շատ տխուր գիրք, որ պետք է կարդան բոլորը: Ես ողջունում եմ գիրքը հրատարակելու՝ ընթերցողների այս հրաշալի նախաձեռնությունը, համոզված, որ աշխարհին ի տես՝ սերունդների համար շարունակական կլինեն տարբեր լեզուներով այս գրքի հրատարակությունները:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



