- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ես սասունցու և դաշտային ղարաբաղցու թոռնուհի եմ։ Հեռվից արյունս մեջս եռում է՝ անզոր լինելուց, մեր հերոսների կողքին չլինելու համար։ Հայաստանի անզոր և անօրինական իշխանությունից հիասթափված՝ մեր ժողովրդի մեծ մասը բռնել է երկրորդ գաղթի ճանապարհը: Ստիպված հեռացել եմ իմ Մայր Հայրենիքից և մինչ այսօր իմ մեջ սպանում եմ այն միտքը, որ լքելով իմ երկիրն արդյո՞ք ես դավաճան չեմ։
Բայց իրողությունը փաստ է, որ ես հերոս չեմ այն մարդկանց նման, որ այսօր դեռ գոյատևում են Հայաստանում այդ ռեժիմի տակ և դեռ հոգու արիություն ունեն Ձեր դեմ ըմբոստանալու։ Այսօր իմ ամբողջ մի տոհմից երկրում մնացել են ընդամենը երեք ընտանիք, այն էլ գոյատևում են դրսի նյութական օգնությամբ։
Ինչո՞ւ ես, իմ քույրը, եղբայրu օտար երկրում ենք լավագույն ուսուցիչ, իրավաբան, բժիշկ, ինչո՞ւ մենք մեր գիտելիքները ծառայեցնում ենք օտարին և ոչ հայ ժողովրդին։ Ինչո՞ւ իմ որդին պիտի գրի, խոսի օտարի լեզվով ու կրթություն ստանա օտար երկրում և նորից ծառայի օտարին։ Հարցս ուղղում եմ մեր երկրի ղեկավարին, ազգային ժողովին, վարչապետին և ազգի հովվին՝ Գարեգին Բ.-ին։ Իսկ Դուք սփյուռքում, պարոն նախագահ, հպարտորեն եք խոսում, որ մեր նմանները սփյուռքում մեր ժողովրդի պատիվն են բարձրացնում, բայց ես անհարմար եմ զգում, որ մեր պետությունը դուք եք ներկայացնում: Դուք չգիտեք թե՛ լեզուներ, թե՛ կիրթ դիվանագիտություն և թույլ քաղաքական գործիչ եք: Նույնիսկ չեք հասկանում, որ մեկ և երկու սերունդ հետո սփյուռքում լապտերով հայ կորոնեք։
Պարոնայք, ո՞վ է տեռորիստ, ո՞վ է դավաճան, Արևմտյան Հայաստանից բնիկ ժողովրդիս մաքրող ու բնաջնջող թո՞ւրքը, թե՞… դո՛ւք, որ այսօր ձեր ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը դարձրել եք ձեր զենքն ու զրահը ևս մեկ անգամ անօրինական ճնշելու առանց այդ էլ կեղեքված ժողովրդի ցասումն ու ըմբոստացումը։ Այսօր ձեր պիտակած տեռորիստներն ովքե՞ր են, ազգի համար երկու անգամ մարտնչած առյուծները, որից սարսափել ու սարսափում է թշնամին, որ անգամ այսօր կարողացավ գրավել ձեր ՊՊԾ-ն, ովքե՞ր են տեռորիստները, որ ցանկացած պահի պատրաստ են պայքարել ու զոհվել Հայաստանի յուրաքանչյուր թիզ հողի համար, որ ներկված է իրենց եղբայրների, որդիների ու մարտական ընկերների արյունո՞վ։ Զոհաբերելով իրենց ամենաթանկն՝ իրենց երեխաներին…, նրանք կռվում են, որ հայը մնա իր երկրում, ստեղծագործի և արարի հայրենի երկրում և վերջապես ծնունդ առնի իսկապես ազատ և անկախ Հայաստան։
Պիտակավորում եք նման մարդկանց տեռորիստ անվանումով, որպեսզի քողարկեք ձեր կոռուպցիոն իշխանավորությունը, թաքցնեք ձեր անզորությունը, կաշառակերությունը մեր (ձեր) երկրում և ձեր ստրուկ լինելը գերտերությանը…
Կռվող և ժողովրդի մասին մտածողներն այդ «տեռորիստներն են», որոնք մինչ այսօր շնչել ու ապրել են իրենց հայրենիքի բարօրության վեհ գաղափարներով։ Իսկ դուք ձեր համակարգով ապրում եք ցոփ ու շվայտ կյանքով։ Իսկ հիմա ես հարցս ուղղում եմ մեր ժողովրդի «ընտրյալներին»…
Որտե՞ղ են այսօր Կապուտիկյանի, Իգիթյանի, Համբարձումյանի, Վազգեն Կաթողիկոսի նմանները՝ մեր ժողովրդի մեջքին ամուր կանգնելու համար։
«Պարոնայք» Վլադիմիր Գասպարյան և Գառնիկ Իսագուլյան, ժամանակին դուք գնացի՞ք մարտի դաշտ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ այս առյուծները նորից մարտնչում էին թշնամու դեմ, դուք որտե՞ղ էիք։ Որտե՞ղ էին ձեր որդիները, դուք անգամ մեր մայրաքաղաքում չկարողացաք պաշտպանել ձեր ՊՊԾ-ն, ինչի՞ մասին է խոսքը։ Բայց նաև կեցցեք դուք, շատ հերոսական մարտ մղեցիք ձեր ժողովրդի դեմ՝ պապիկների, տատիկների և դեռահաս պատանիների։
ԿԵՑՑԵ՛Ք «պարոնա՛յք», խոհեմ եղեք, որպեսզի վաղը ձեր երեխաները գլխահակ չլինեն։ Մենք չունենք նման հերոսներին կորցնելու իրավունք։ Նրանք թե՛ ողջ, թե՛ զոհված ժողովրդի սրտում կմնան ՀԵՐՈՍ, որպես ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ, ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ: Իսկ իմ ժողովրդին ուզում եմ խնդրել. սթափվի՛ր ժողովո՛ւրդ, մենք գլորվում ենք անդունդ, չեմ ուզում իմ երկիրը վերանա քարտեզի վրայից: Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում եմ, ոտքի կանգնեք, միացե՛ք, արթնացրե՛ք ձեր մեջ Սասնա Ծռերի ըմբոստ ոգին, Անդրանիկին ու Նժդեհին։
Մ. Զախարյան
Լեհաստան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



