- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հուլիսի 27-ին , Խորենացի փողոցից բռնի ուժով բերման ենթարկված սևազգեստ կինը՝ 2008 թ.-ի մայիսի 15-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից մահացած Անդրանիկ Հայրապետյանի մայրն է` Անահիտ Կիրակոսյանը: USArmenianews.com կայքի թղթակցի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանը պատմել է բերման ենթարկվելու մանրամասները`առանձնացնելով հատկապես «Հրեշտակների» գումարտակի ոստիկան Մարգարիտա (Մագա) Կարապետյանի ընդգծված, սանձարձակ գործողությունները` դրանք որակելով անչափ վիրավորական ու նվաստացուցիչ:
«Շատ ցավալի է, որ զոհված զինվորի մորը բերման է ենթարկում գիշերային ակումբի պարուհին: Ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ սա ահազանգ է ՀՀ իշխանություններին` հասկանալու համար` ում են ում դեմ հանել», -ասել է Կիրակոսյանը:
Նա նշել է, որ որպես հայ մայր, կին, ՀՀ քաղաքացի գնացել է Խորենացի փողոց` մասնակցելու բողոքի ակցիային և րոպեներ անց բերման է ենթարկվել:
«Ինձ համար կարևոր են հայրենիքս, հայ ժողովուրդը, այն տղաները, ովքեր այսօր իշխանափոխության համար իրենց կյանքը դրել են խաղասեղանին, ուստի որոշեցի գնալ ու աջակցել հանրահավաքի մասնակիցներին: Ասեմ, որ ոչ մեկի չեն ճանաչել, որևէ մեկի հետ չեմ զրուցել, 2 րոպե էլ չհասցրի նստել նստարանին, երբ տեսա` ինչպես են քաշքշում տարեց կանացից մեկին, փորձեցի միջամտել, հենց նույն Մագան շատ կոպիտ հրեց ինձ և քիչ մնաց վայր ընկնեի: Քաշքշելով ինձ ու այդ կնոջը, տարան դեպի ոստիկանական մեքենան», -ասել է մեր զրուցակիցը: Նրան զարմացրել է նաև այն հանգամանքը, որ Երևանից բերման են ենթարկվել Աբովյան քաղաքի ոստիկանական բաժին: «Ժամը 18:40-ից մինչև 23:00-ն պահել են բաժնում ` 3 ժամից ավել, այդ ընթացքում խուզարկել են մեզ ու մեր պայուսակները: Սարսափելի զայրացա, երբ 3 ժամն արդեն լրացել էր ու բաց չէին թողնում, որովհետև Աբովյան քաղաքից պետք է Հոկտեմբերյան հասնեի, իսկ մոտիս գումարը բավականացնում էր Երևանից Հոկտեմբերյան հասնելուն:
Ես չէի նախատեսել, որ գիշերվա 11-ին միայնակ հայտնվելու էի բոլորովին այլ քաղաքում, ավելին` փողոցում ու ստիպված էի տաքսիով տուն գնալ: Ինքս պատվիրել եմ տաքսի, ու իմ միջոցներով տուն հասել, թեև բաժնում ինձ գումար առաջարկեցին, սակայն հպարտությունս թույլ չտվեց որևէ մեկից գումար վերցնել: Փաստորեն, եթե այդ պահին միջոցներս չբավականացնեին, պետք է խնդրեի ոստիկաններին, որպեսզի թողնեին մինչև լուսանալը գիշերեի բաժնում», -ասել է Կիրակոսյանը: Նա նշեց, որ բաժնում գտնվելու ընթացքում դիմել է Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակ: Վերջիններիս արձագանքից հետո միայն ոստիկանությունում իմացել են, որ ինքը զոհված զինվորի մայր է`«Ես որևէ անգամ չեմ շահարկել տղայիս անունը»:
«Ոչ ուղղակի, բայց բաժնում մեզ ասում էին, որ այլևս չմասնակցենք նման հավաքների, բայց իրենց ասելը դեռ քիչ է», -ընդգծել է կինը:
Կիրակոսյանն ավելացրել է, որ առանց քաղաքացու ինքնությունը պարզելու և բռնի ուժով բերման ենթարկվելու վերաբերյալ երեկ արդեն բողոք է ներկայացրել Մարդու Իրավունքների պաշտպանին:
Հ.Գ. Զարմանալի է, որ բերման ենթարկվելու պահին Անահիտ Կիրակոսյանը մի քանի անգամ ոստիկաններին հարցնում է ` արդյո՞ք տեղյակ են` ում են բերման ենթարկում, սակայն ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ տեղում նկարահանում իրականացնող ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն հետաքրքրվում` այդ հարցադրումը անող սևազգեստ կնոջ ով լինելը:
Պահանջում ենք ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին՝ մի պահ կտրվելու ընտանեկան ֆոտոսեսիաներից և իր ուշադրության կիզակետում պահելու զոհված զինվորների ծնողների նկատմամբ կատարվող անօրինական բռնությունները:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



