- 2026-09-11 13:41:00Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
- 2026-09-08 19:19:00 Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մեծ Բրիտանիայի նման, Նիդերլանդներում էլ շատ մեծ է փախստականության հետ կապված խնդիրը։ Այստեղ նույնպես կարծում են, որ Միության կազմում իրենք կորցնում են իրենց ինքնիշխանության մի մեծ հատվածը։
Նիդերլանդների Մաասթիխթ քաղաքը 1992 թվականին դարձավ Եվրոպական Միության խորհրդանիշը, երբ այստեղ կնքվեց ներկա Միության մասին հայտնի պայմանագիրը։ Պայմանագիրը նախատեսում էր քաղաքական ու դրամական ավելի սերտ ու կուռ միություն։ Սակայն այսօր, Մաասթրիխթի պայմանագիրը կնքելուց 24 տարի անց հենց այս քաղաքն է դարձել Եվրոպական Միությունից Նիդերլանդները դուրս բերելու գլխավոր ջատագովը։ Անցկացված վերջին հարցումների համաձայն, հոլանդացիների կեսն այսօր ցանկանում է Մեծ Բրիտանիայի օրինակով այստեղ անցկացնել Միության կազմից դուրս գալու հանրաքվե։
Ինչպես Միության կազմից դուրս գալու աջակիցներից, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Լորենս Ստասենն է ասում. ՝՝Որպես ազգային պետություն, մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները, եւ մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները։ Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական Միությունում՛՛։
Ստասենը եղել է ծայրահեղ աջ ՝՝Ազատություն՛՛ կուսակցության անդամ, որն այսօր հարցումների արդյունքում ունի ամենաբարձր ցուցանիշը։ Կուսակցության ղեկավար Գեերթ Վիլդերսը պայքարում է, իր խոսքերով, ՝՝Եվրոպայի իսլամացման դեմ՛՛, եւ պահանջում, որ Հոլանդիայում նույնպես անցկացվի հանրաքվե։
՝՝Բրէքզիթը նշանակում է ինքնիշխանության վերականգնում։ Սակայն ամենամեծ մտահոգությունն իհարկե ներգաղթն է՛՛, ասում է նա։
Միայն 2ՕՕ կմ հեռավորության վրա գտնվող Ռոթերդամում տրամադրություններն այլ ուղղություն ունեն։
Նավահանգստի խոսնակ Սյակ Պոպեն կարեւորում է այն հանգամանքը, որ Եվրոպայի ամենախոշոր այս նավահանգստով ամեն տարի 465 միլիոն տոննա բեռ է փոխադրվում՝ Եվրոպայի հյուսիսը կապելով աշխարհին։
Նրա խոսքերով, ՝՝Անցած տասնամյակների ընթացքում Նիդերլանդների ու Եվրոպայի բարգավաճումը ձեռք է բերվել ազատ առեւտրի, ինչպես նաեւ մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի արդյունքում՛՛։
Այդ պատճառով էլ Ռոթերդամում Եվրոպական Միությունից դուրս գալու հեռանկարը համարում են աղետ։
Բայց որքան էլ մտածեն տնտեսական բարգավաճման մասին, ամբողջ Եվրոպայի տարածքում միեւնույն է, Միության նկատմամբ մտահոգությունները համատարած են։
Ռոթերդամի համալսարանի մասնագետներից Ֆաբիան Ամթենբրինքի խոսքերով, գլխավոր խնդիրն այն է, որ Բրյուսելը մեծացրել է կառավարման իր լծակները։
՝՝Բրյուսելը, Եվրոպական Միությունը, Եվրոպայում որոշումներ կայացնելու ամբողջ համակարգը շատ են հեռացվել քաղաքացիներից՛՛, նշում է նա։
Եվրոպական Միությունից Նիդերլանդները դուրս բերելու հանրաքվե դեռեւս նախատեսված չէ։ Սակայն հաջորդ տարի մարտ ամսին անցկացվելիք ընտրություններից հետո Բրէքզիթին հետեւելու առաջին քայլը կարող է իրականացվել հենց այստեղ՝ Նիդերլանդներում։
Ամերիկայի Ձայն
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ



