- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ինձ անհայտ մի ռեժիսոր իր տան վաճառքի հայտարարությանը կցել է նաեւ «քաղաքական» տիպի հայտարարություն, թե ինչ վատ երկիր է Հայաստանը, եւ որքան մեծ է իր ցանկությունն այստեղից գնալու: Սովորաբար այդ թեմայով խոսակցությունները ուղեկցվում են չափազանց հուզական ռեակցիայով այն մարդանց կողմից, որոնք կամ այս 25 տարվա ընթացքում լքել են Հայաստանը, կամ պատրաստվում են դա անել. «բա էդ ձեր երկրում հնարավո՞ր է ապրել», «ի՞նչ է, մենք խոսելու տեղ չունե՞նք՝ մեր սիրտն էլ է ցավում», «որ մենք ձեզ փող չուղարկենք, դուք սովից կմեռնեք», «բա Հայաստանի իշխանությունները…» եւ այլն: Դա շատ հեշտ ճանապարհ է՝ խոսակցությունն այլ կողմ տանելու (կարծեմ, «թրոլինգ» է կոչվում)՝ իբր մենք՝ Հայաստանում ապրողներս, գնացողներին ինչ-որ բանում մեղադրում ենք, իրենք էլ պաշտպանվում են: Նման բան չկա եւ չի կարող լինել: Հայաստանում ծնվելն ու այստեղ ապրելը, Հայաստանում ծնվելն ու այստեղից գնալը, այլ երկրում ծնվելն ու ապրելը, այլ երկրում ծնվելն ու Հայաստան գալը, Հայաստանում ծնվելը, այլ երկիր գնալը եւ հետո վերադառնալը ինքնին չեն խոսում որեւէ մարդու արժանիքների (մասնավորապես` հայրենասիրության) կամ թերությունների մասին, ո՛չ ողջունելի է, ո՛չ էլ դատապարտելի:
Այդ բոլոր տարբերակների պարագայում ազգությամբ հայ լինելը կամ չլինելը նույնպես ինքնին արժանիք կամ թերություն չէ: Բոլոր մարդիկ իրավունք ունեն ընտրելու տարբերակներից յուրաքանչյուրը, բոլոր տարբերակներում մարդիկ կարող են դրսեւորվել դրական կամ բացասական կողմերից, բոլոր այդ տարբերակների պարագայում նրանք իրավունք ունեն լավ կամ վատ բաներ ասելու Հայաստանի կամ որեւէ այլ երկրի մասին՝ ընդհանրապես եւ այդ երկրների իշխանությունների մասին` մասնավորապես: Որեւէ տեղ ապրելը կամ որեւէ տեղ տեղափոխվելը բացարձակապես ոչինչ չի նշանակում: Կարեւոր է, թե ԻՆՉՊԵՍ ես ապրում: Ահա այստեղ է, որ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ինձ, օրինակ, դուր չի գալիս «պայմանական» սերը՝ ես քեզ սիրելու եմ, եթե… Անկախ նրանից՝ խոսքը երկրի թե անձի մասին է: Դա, իմ կարծիքով, մաքուր շանտաժ է:
Ճիշտ այդպիսի շանտաժ է ինձ թվում հայտարարելը՝ տվեք ինձ այս բանը, թե չէ՝ ես կգնամ այս երկրից: Միանգամայն հասկանալի է՝ եթե մարդուն նեղացրել են, եթե նա չի կարողանում դրսեւորել իր մասնագիտական ունակությունները, եթե չի կարողանում կերակրել իր ընտանիքը կամ չի տեսնում իր երեխաների ապագան, նա ուզում է երկրից գնալ:
Իրականում այս բոլոր դեպքերում կա երկու ճանապարհ՝ կա՛մ պայքարել, որ քո եւ մնացածի համար ստեղծվեն նորմալ պայմաններ, կա՛մ հեռանալ երկրից: Բայց երկրորդ պարագայում պետք չէ զբաղվել քո այդ քայլի PR-ով: Սուսուփուս գնա՝ քո իրավունքն է:
Թե չէ՝ տպավորություն է ստեղծվում, որ դու քո այդ նեղացածությունն ուզում ես ինչ-որ մեկի վրա «ծախել»՝ «Дядь, մի հատ փեչատը դիր, գնամ»: Բայց սեփական քայլերը PR անելը նույնպես ամեն մեկի իրավունքն է: Երեւի, ճաշակի հարց է:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



