- 2026-04-10 15:24:00Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով, մի շարք հայտնի գիտնականներ և մտավորականներ բաց նամակով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին:
Բաց նամակն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
«Վերջերս ողջ հանրապետությունը ցնցեց Նուբարաշենում կատարված բարբարոսական սպանությունը. հարազատ մոր աչքի առջև դաժանորեն սպանվեց ընտանիքի օրինակելի հայր, հողի ազնիվ աշխատավոր, մարդկային բարձր արժանիքներով օժտված մի մարդ՝ Եղիշե Խաչատրյանը: Նա մեր գործընկերոջ՝ Փ. Մեյթիխանյանի ամուսինն էր: Մենք Եղիշեին ճանաչել ենք իբրև պարզ, ազնիվ աշխատավորի, մեր հայրենիքի ճակատագրով մտահոգված անկեղծ հայ մարդու:
Ապրիլյան պատերազմի օրերին մեր հասարակությանը համակած միասնականությունը, մարդկային ջերմությունը, սրտացավությունը բոլորիս մեջ կրկին հավատ արթնացրին մեր ժողովրդի ապագայի, մեր երիտասարդության առողջ ուժերի, նրա մարդկային բարձր նկարագրի հանդեպ: Բայց, ցավոք, իրականությունը փաստում է, որ այսօր մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ, որը հաճախ շատ ավելի վտանգավոր է, և նրա ներկայությունը ժանտախտի պես վարակում է մեր հասարակությունը բարոյալքման ախտով: Մեր օրերում, երբ հայ զինվորը կյանքի ու մահվան կռիվ է տալիս սահմանին, մենք այստեղ խաղաղ պայմաններում հաճախակի լսում ենք կատարվող բռնարարքների, բարբարոսական սպանությունների, դաժան ծեծերի, խոշտանգումների և այլ հանցագործությունների մասին:
Այս ամենը խստորեն անհանգստացնում է մեզ՝ մտավորականներիս, և վստահ ենք՝ նաև մեր հասարակության ճնշող մեծամասնությանը: Մենք չենք կարող լռել և թույլ տալ, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում, որ վախի ու ահաբեկման մթնոլորտի պատճառով ազնիվ մարդիկ անգամ վախենան օգնության ձեռք մեկնել տուժողին, որ մեր հասարակության՝ դարերով ձևավորված արժեհամակարգը այս օրերին գլխիվայր շրջվի:
Եղիշե Խաչատրյանի սպանությունը ցնցեց շատ-շատերին: Նրա մահը միայն իր ընտանիքի խնդիրը չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրի ներկայով և ապագայով: Կարծում ենք՝ շատերն են գիտակցում, որ Եղիշե Խաչատրյանի փոխարեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը, իսկ դա նշանակում է, որ մեր երկրում լրջորեն վտանգված է քաղաքացու կյանքի ապահովությունը: Հանցագործների և զոռբաների անպատժելիության մթնոլորտի առկայությունը, ինչ խոսք, չի կարող չանհանգստացնել իր երկրի և ընտանիքի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացու:
Դիմելով ձեզ՝ հույս ենք հայտնում, որ ինչպես Եղիշե Խաչատրյանի սպանության, այնպես էլ այլ ծանր հանցագործությունների անաչառ քննությունը և իրական մեղավորների բացահայտումն ու արդարացի պատիժը կնպաստեն մեր հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և թույլ չեն տա, որ իրական ոճրագործներն իրենց զգան ազատ ու անպատժելի»:
Նամակի տակ ստորագրել են.
Մելքոնյան Աշոտ Աղասու, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր
Գասպարյան Սեդա Քերոբի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր
Մաթևոսյան Լիաննա Բենիամինի, ՌԴ ԲԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր
Մելիքյան Գուրգեն Վրեժի, բ.գ.թ., պրոֆեսոր
Ավագյան Արծրուն Աբգարի, բ.գ.դ., պրոֆեսոր
Հովսեփյան Լիանա Սամվելի, բ.գ.դ., պրոֆեսոր
Աբաջյան Աննա Հենրիկի, բ.գ.դ., պրոֆեսոր
Կարապետյան Կարո Մնացականի, մ.գ.թ., պրոֆեսոր
Առաքելյան Արա Հրաչիկի, բ.գ.դ., պրոֆեսոր
Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի, բ.գ.դ., պրոֆեսոր
Հովսեփյան Մուշեղ Մայիսի, բ.գ.դ., պրոֆեսոր
Կարապետյան Իգոր Կարապետի, մ.գ.դ., պրոֆեսոր
Հարությունյան Համլետ Մալխասի, պ.գ.դ.
Խառատյան Ալբերտ Արմենակի, պ.գ.դ.
Խուդինյան Գևորգ Սարգսի, պ.գ.դ.
Սահակյան Ռուբեն Օնիկի, պ.գ.դ.
Դանիելյան Էդվարդ Լիպարիտի, պ.գ.դ.
Սաֆարյան Ալեքսանդր Վիլենի, պ.գ.թ., պրոֆեսոր
Ջրբաշյան Աշխեն Էդվարդի, բ.գ.թ., դոցենտ
Պետրոսյան Վարդան Զորիկի, բ.գ.թ., դոցենտ
Բաղդասարյան Հասմիկ Գրիգորի, բ.գ.թ., դոցենտ
Հայրապետյան Աշոտ Պուշկինի, բ.գ.թ., դոցենտ
Չալըմյան Նուբար Տրդատի, պ.գ.թ., դոցենտ
Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի, բ.գ.թ., դոցենտ
Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի, բ.գ.թ., դոցենտ
Սաղաթելյան Ռիտա Գուրգենի, բ.գ.թ., դոցենտ
Ափինյան Աբգար Գևորգի, բ.գ.թ., դոցենտ
Հարությունյան Զավեն Հրանտի, մ. գ. թ., դոցենտ
Խոսրոևա Անահիտ Ռազմիկի, պ.գ.թ.
Կարապետյան Արմեն Հովակիմի, պ.գ.թ.
Մուրադյան Հակոբ Ղարիբի, պ.գ.թ., դոցենտ
Ամիրջանյան Հասմիկ Հովիկի, պ.գ.թ.
Ավագյան Վաչագան Վարազդատի, բ.գ.թ., դոցենտ
Եղիազարյան Ալինա Վահրիճի, մ. գ. թ., դոցենտ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



