- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Կարծում ենք՝ կհամաձայնեք այն մտքի հետ, որ մեր երկրում իրեն սպառած ինստիտուտներից մեկն էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, ուր ամեն տարի հայ չինովնիկները ստիպված են լինում հայտարարագրեր ներկայացնել սեփական ունեցվածքի մասին ու իբր հաշիվ տալ պետությանն ու հասարակությանը` ունեցած եկամուտների վերաբերյալ:
Միգուցե միտքը վատը չէ. ի վերջո ցանկացած քաղաքակիրթ երկրում էլ կա նմանատիպ վերահոսկողական մեխանիզմ, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ, եթե ասենք նույն Եվրոպայում չինովնիկների կողմից տրամադրվող տեղեկությունները հիմնականում հավաստի են, ու քչերի մտքով կանցնի կասկածել, ապա Հայաստանում, մեղմ ասած, ոչ բոլորն են հակված հավատալու այն թվերին, որոնք ամրագրված են լինում համապատասխանների կողմից հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերում. իրական ցուցանիշները, որպես կանոն, տասնյակ անգամներ գերազանցում են պաշտոնապես հայտարարագրվածներին:
Հանրահայտ է, որ արդեն մի քանի տասնօրյակ է, ինչ Հայաստանի հանրապետությունը փորձում է անցում կատարել խնայողական ռեժիմի՝ պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հայտարարած հակակոռուպցիոն պայքարով. կրճատվում են մեքենաներ, փոխնախարարներ, միջին օղակի աշխատակիցներ և այլն:
Ինչպես հուշում է առողջ տրամաբանությունը, սակայն, նմանատիպ միջոցառումները պետք է որ ամենևին էլ չսահմանափակվեն Հայաստանի սահմաններով, ու միջոցառումների այս կոմպլեքս ծրագիրը պետք է տարածվի նաև ասենք նույն դեսպանատների, օտարերկրյա հայկական ներկայացուցչական մարմինների, մասնավորապես՝ դեսպանատների ու դրանց ղեկավարների վրա, քանի որ, եթե չենք սխալվում, դեսպանատները ևս ֆինանսավորվում են ՀՀ պետբյուջեից: Ու, Ինչպես կարելի է համոզվել, ասենք, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Յուրի Վարդանյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նեկայացրած սեփական եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրից, վատ չէր լինի, եթե հակակոռուպցիոն ու խնայողական միջոցառումների լուսաստվերը տարծվեր նաև հայ դեսպանների վրա…
Այսպես՝ դիցուք Վարդանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2015-ին ավելի քան 173 հազար դոլարով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Դեսպանը նույն տարում 200 հազար դոլար փոխառություն է տվել: Յուրի Վարդանյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 3.35 միլիոն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 3.35 միլիոն դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար: Պակաս խոսուն չեն նախորդ տարիների հայտարարագրերը. Վարդանյանն ունի 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 առանձնատուն, հողին ամրակայված անշարժ գույք: Ավելին՝ ունի 5 ավտոմեքենա՝ բոլորն էլ արտասահմանյան հարգի մակնիշների ու պատկառելի արժողության: Դեսպանը նախորդ տարի եկամուտ է ստացել աշխատավարձից, որը կազմել է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար:
Եթե նկատել եք, ՀՀ կառավարությունն իր հակակոռուպցիոն միջոցառումներում բավական մեծ տեղ է հատկացնում հատկապես ավտոմեքենաների կրճատմանը. այնպիսի տպավորթյուն է, թե այս երկրում այլևս խնդիրներ չկան, ծակուռներ չկան, միայն պազիկներն էին խանգարոմ դեպի պայծառ ապագա մեր երթին: Կարծում ենք, սույն ենթատեքստից ելնելով՝ վատ չէր կինի, եթե ասենք նույն կառավարությունը որոշեր ու հարկադրաբար կրճատել տար նույն Յուրի Վարդանյանի 5 ավտոմեքենաներից գոնե 3-ը: Ճիշտ է՝ դրանք միգուցե պետական սեփականություն չեն, բայց գոնե այսկերպ տպավորություն կստեղծվեր, թե Վարդանյանը ևս, որպես պետական ապարատի մի մասնիկ, գոնե ինչ-որ կերպ մասնակից է դառնում համապետական հակակոռուպցիոն միջոցառումներին:
Վստահ ենք՝ սույն պայքարը ամենևին էլ չպետք է սահմանափակվի հայաստանյան սահմաններով ու պետք է վերաբերի նաև օտարերկրյա ներկայացուցչական մարմիններին ու դեսպանատներին, որոնք, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են պետական բյուջեից: Թո՛ղ գոտիները ձգեն նաև դեսպանատներում. ինչո՞վ են դեսպաններն առավել տեղական չինովնիկներից. ոչնչով…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին...

Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...