- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նուբարաշենի խճուղու մոտակայքում հունիսի 4-ին տեղի ունեցած 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործի առնչությանբ կողմերն սկսել են հանդես գալ իրարամերժ տեղեկություններով ու պնդումներով:
Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանը, NEWS.am-ին ասել էր, թե դեպքին ականատես իր սկեսրոջ և գործով մեղադրյալ և այս պահին կալանավորված Խաչիկ Կոսյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել, եւ սկեսուրը՝ տիկին Ասյան, ճանաչել է Խաչիկին ու ասել, որ նա է եղել ծեծկռտուքի մասնակիցներից մեկը: Ավելին՝ Փառանձեմ Մեյթիխանյանի պատմելով՝ տիկին Ասյան իր ցուցմունքում պնդել է, որ իր որդու՝ սպանված Եղիշե Խաչատրյանի գլխին երիկաթյա իրով խփողը եղել է հենց Խաչիկ Կոսյանը: 26-ամյա Խաչիկ Կոսյանը, հիշեցնենք, ԴԱՀԿ աշխատակից է և նախկինում դատապարտված է եղել երկու երիտասարդ աղջիկների վրաերթի ենթարկելու համար:
Իսկ Խաչիկ Կոսյանի կինը՝ Տաթև Չիչոյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով միջադեպին, հայտարարել է, որ իր ամուսինն անմեղ է. «Ինչպես բոլորը, այնպես էլ ես և իմ հարազատները հասկանում և ընդունում ենք, որ շատ ցավալի բան է տեղի ունեցել, մտնում ենք մահացածի հարազատների դրության մեջ, բայց պետք չէ միանգամից հավատալ սուտ տեղեկություններին, քննադատել տղաներին, վիրավորելով նաև մեզ: Ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից, Աստված մի արասցե, յուրաքանչյուրի ընտանիքում էլ կարող է նման դեպք պատահել: Կոչ եմ անում իմ ընկերներին և բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, որ չվստահեն սուտ տեղեկություններին ու չքննադատեն մեզ, քանի որ ոչ ոք չգիտի իրականությունը, ինչ է եղել կռվի պատճառը, ով է հանդիսացել կռվի հրահրողը և ինչպիսի հանգուցալուծում է ստացել այն: Տղաները մարդասպան չեն, ոչ ոք չգիտի, թե ինչ հանգամանքներում է վրա հասել այս մարդու մահը, ուստի խնդրում և հորդորում եմ մինչև քննության ավարտը ոչ ոք իրեն դատավորի և Աստծո տեղ չդնի և չփորձի անմեղ մարդկանց մարդասպաններ և նմանատիպ այլ արտահայտություններ որակել, իսկ այն մարդիկ, որոնք վաղուց սպասում են իմ ընտանիքում որևէ դժբախտության և հիմա ուրախանում են այս դեպքով, միաժամանակ like ու share անելով լրատվական կայքերի խեղաթյուրված տեղեկությունները, թող բարի լինեն իրենց իսկ կամքով ջնջել իրենց իմ ընկերների ցանկից, ձեր ամեն մի նմանատիպ քայլը ինձ և իմ ընտանիքին ցավ է պատճառում: Փորձեք հասկանալ և մտնել նաև մեր դրության մեջ: Հավելեմ, որ ես չեմ եղել դեպքի վայրում և այս պահին ձերբակալված է դեպքի հետ բացարձակ կապ չունեցող անմեղ մարդ՝ ամուսինս»,- գրել է Տաթև Չիչոյանը:
Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող մյուս երիտասարդը՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանի կնոջ՝ Տաթևի եղբայրն է: Մարդկայնորեն թերևս կարելի է հասկանալ այս կնոջ վիճակը, քանի որ դաժան սպանության մեղադրվում են միաժամանակ երկու հարազատ մարդիկ՝ ամուսինը և եղբայրը: Այս տեսանկյունից թերևս նրա ֆեյսբուքյան գրառումը կարելի է ընդունել իբրև էմոցիայի արտահայտում:
Բայց ուշագրավ է, որ սպանություն կատորողները, որոնց թիկունքին ըստ ամենայնի կանգնած են շատ հզոր դեմքեր և պաշտոնյաներ, անցել են ինքնափրկության և իրական հանցանգործության կոծկման ավանդական մեթոդներին:
Խաչիկ Կոսյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը դեպքի վայրում եղել է միայն այն ժամանակ, երբ Եղիշե Խաչատրյանը արդեն մահացած է եղել ու նույնիսկ մի քանի մետր հեռու է կանգնած եղել նրանից: Փաստաբանի պնդմամբ՝ սպանվածի մայրը լավ չի հիշում, թե ինչ է կատարվել, և ոչ ոք Խաչիկին՝ որպես ծեծկռտուքի մասնակից անձի, չի ճանաչել:
Սպանություն կատարելու մեջ մյուս մեղադրվողները, ըստ Ասյա Խաչատրյանի ցուցմունքի, եղել են 6 հոգի: Փառանձեմ Մեյթիխանյանը նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր դիմումի մեջ պահանջ էր ներկայացրել, որ դատապարտվեն բոլոր 6 մասնակիցները:
Նրանցից Արարատ Նիկողոսյանը գտնվում է փախուստի մեջ, իսկ մյուս երեքի ինքնությունը դեռ բացահայտված չէ: Համաձայն մամուլի հրապարակումների՝ նրանցից մեկը կապեր է ունեցել բարձրաստիճան ուժային պաշոտնյաներից մեկի հետ: Ամեն դեպքում, Փառանձեմ Մեյթիխանյանը շատ հստակ է ներկայացրել իրենց՝ իբրև տուժող կողմի ներկայացուցչի պահանջները. «Աշխարհ էլ որ քանդվի, իմ սկեսուրն իր ցուցմունքը չի փոխի, եւ անմեղ մարդու վրա սուտ վկայություն չի տա»:
Եթե Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցած Եղիշե Խաչատրյանի սպանությունը լիարժեք չբացահայտվի, և գործը կոծկվի՝ ընդամենը մեկի վրա բարդելով, տիկին Փառանձեմի բառերով ասած՝ եթե անգամ աշխարհը չքանդվի, ապա Հայաստանի՝ առանց այդ էլ քանդված արդարադատության համակարգում ևս մի շատ կարևոր բան կքանդվի:
Սպանությունը ստացել է հանրային մեծ արձագանք, և բոլորն են հասկանում, որ պարկեշտ քաղաքացին զոհ է գնացել բեսպրեդելին: Բեսպրեդելի հետևում այս դեպքում կանգնած է իրավապահ համակարգը՝ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի կամ պաշտոնյաների տեսքով, իսկ հակառակ կողմում օրենքն է և մարդու իրավունքը: Այս հանցագործության լիարժեք բացահայտումը յուրօրինակ ինդիկատոր է, որը կարող է ունենալ կատալիզատորի էֆեկտ. ի վերջո Հայաստանում գալո՞ւ են օրինականության ժամանակներ, թե՞ մենք շարունակելու ենք ապրել զոռբաների և օրենքից բարձր կանգնածների երկրում՝ հստակ հասկանալով, որ մեզնից յուրաքանչյուրին սպառնում է Եղիշե Խաչատրյանի ողբերգությունը:
Ամեն դեպքում, նախնական տպավորությունն այնպիսին է, որ գործի է դրված հանցագործությունը պարտակելու ավանդական մեխանիզմը: Կաշխատի այն, թե ոչ՝ ցույց կտան նախաքննությունն ու գործի հետագա ընթացքը:
Դավիթ Մանուկյան

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու

Ռոբերտ Քոչարյան, Հայաստան դաշինք



