- 2026-05-29 23:14:00Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
- 2026-05-22 01:35:00 Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նուբարաշենի խճուղու մոտակայքում հունիսի 4-ին տեղի ունեցած սպանության, դրա մեջ մեղադրվողների մասին իրարամերժ տեղեկություններ են հայտնվում լրատվամիջոցներում: Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը NEWS.am-ին ասել էր, թե դեպքին ականատես իր սկեսրոջ եւ Խաչիկ Կոսյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել եւ սկեսուրը՝ տիկին Ասյան ճանաչել է Խաչիկին ու ասել, որ նա է եղել ծեծկռտուքի մասնակիցներից մեկը:
Կոսյանի փաստաբանը՝ Վաչագան Քոսյանը, մինչ այդ մեզ հետ զրույցում, այժմ նույնպես պնդում է, որ տեղի է ունեցել ոչ թե առերեսում, այլ ճանաչում, որի ընթացքում «ոչ ոք Խաչիկին որպես ծեծկռտուքին մասնակից անձ չի ճանաչել»: Փաստաբանը նման հայտարարությունները գնահատում է «որպես էմոցիոնալ հողի վրա ասված խոսքեր» եւ հավելում, որ վայրը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, վատ լուսավորված է, ինչն էլ գուցե շփոթության պատճառ է հանդիսացել: Սպանվածի մայրը, ըստ փաստաբանի, գուցե Խաչիկին տեսել է դեպքի վայրում, սակայն վերջինս այդտեղ եղել է այն ժամանակ, երբ Խաչատրյանը արդեն մահացած է եղել ու նույնիսկ մի քանի մետր հեռու է կանգնած եղել նրանից:
Ըստ փաստաբանի. «Տրամաբանական հարց կարող է առաջանալ, որ Արտաշես Չիչոյանը Խաչիկի աներորդին է, մանկության ընկերը, ավելին՝ այնքան մտերիմ են, որ Արտաշեսի մեքենան վերցրել ու հարսանիք է գնացել, եւ այսքանից հետո ինչպե՞ս կարող է նա էլ մասնակցություն չունենալ ծեծկռտուքին: Այս եւ այլ բոլոր վիճահարույց հարցերի պատասխանը կտա նախաքննությունը: Տեխնոլոգիաների դարում ենք ապրում, հիմա որեւէ բան թաքցնել հնարավոր չէ եւ շուտ թե ուշ ամեն բան բացահայտվելու է»:
Փաստաբանը նաեւ հավելեց, որ մահվան ելքով ծեծկռտուքի մասնակիցները արագ հեռացել են դեպքի վայրից, ինչի մասին վկայել է նաեւ սպանվածի մայրը: Իսկ դեպքից հետո Խաչիկ Կոսյանը նույնիսկ չի տեսել եւ որեւէ կոնտակտ չի ունեցել սպանության մեջ կասկածվողների՝ Արտաշես Չիչոյանի եւ Արարատ Նիկողոսյանի հետ: Մեր զրուցակիցը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատարանը ակնհայտ օրենքի խախտում է թույլ տվել՝ առանց խորհրդակցական սենյակ մտնելու իր պաշտպանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:
«Նույնիսկ երբ հանցագործի ձեռքին բռնում են հանցագործության գործիքը, այնուամենայնիվ, նրան մինչեւ հանցանքի մեջ մեղադրելը համապատասխան իրավական գործընթաց են ծավալում: Բայց այս դեպքում, երբ մարդուն ծանրագույն մեղադրանք է առաջադրվում, դատարանն ինչ որ մարդկանց կրքերին հագուրդ տալու համար իրեն պահում է այնպես, կարծես համոզված է, որ սպանություն կատարողը հենց Խաչիկ Կոսյանն է: Սա օրենքի կոպիտ խախտում է, ինչը մտորելու տեղի է տալիս»,- ասաց Քոսյանը, սակայն չմանրամասնեց, ինչ մտորումների մասին է խոսքը: Նա նշեց նաեւ, որ դատավորը, ով կալանքի սանկցիա է տվել, եղել է նոր նշանակված՝ խոսքը Ա. Դանիբեկյանի մասին է:
Խաչիկ Կոսյանի մասով քրեական գործն այժմ Հատուկ քննչական ծառայության վարույթում է, քանի որ վերջինս ուժային կառույցի՝ ԴԱՀԿ աշխատակից է: Նա այժմ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Խաչիկն է խփել ու գետնին տապալել ամուսնուս:
Մենք զրուցեցինք նաեւ տիկին Մեյթիխանյանի հետ, ով միջադեպի մասին տրամագծորեն այլ մանրամասներ հաղորդեց: Նա ոչ միայն կրկնեց իր սկեսրոջ ասածը, այլ նաեւ պնդեց, թե «աշխարհն էլ որ քանդվի, մեկ է՝ Խաչիկը մեղավոր է»:
«Իմ 75 տարեկան սկեսուրին իր որդու՝ամուսնուս դիակի վրայից հոգեհանգստի օրը հանել, տարել են ճանաչման: Մտել է համապատասխան սենյակ ու անմիջապես ասել է՝ դո՜ւ էիր՝ ցույց տալով դրան (Խաչիկին-խմբ.): Մի պահ, սակայն, տարակուսել է, մեկ ուրիշին է ցույց տվել, ասել է՝ բայց կարող է՞ նա էր, բայց հետո ցուցմունքով հաստատել է, ասել է, որ չէ՜, հենցն առաջինը, ում որ ես ցույց եմ տվել, նա էր: Այնպես որ դա աներկբա է, իմ սկեսուրը չէր կարող սխալվել: Նա իր ցուցմունքով պնդել է, որ իր տղայի գլխին խփողը եղել է հենց Խաչիկ Կոսյանը»,-ասաց Մեյթիխանյանը: Նկատեցիք, թե Կոսյանը հենց դեպքի օրը գնացել է ոստիկանություն, նրա հագուստը ուղարկվել է համապատասխան փորձաքննության, եւ ըստ նրա փաստաբանի, եթե Կոսյանը ծեծկռտուքին մասնակցած լինի, ապա հագուստի վրա հետքեր մնացած կլինեն:
Սպանվածի այրին նկատեց, որ «էդ լակոտները եղել եմ հարբած, դեպքից հետո փախել են տուն եւ նրանց համար դժվար չէր լինի զգեստափոխվել, լողանալ ու նոր գնալ ոստիկանություն»: Մեթիխանյանը հակադարձեց փաստաբան Քոսյանի այն պնդմանը, թե Խաչիկը եղել է ավտոտեխսպասարկման կայանում եւ ծեծկռտուքին չի մասնակցել. «Այսինքն, տեսել է, որ իր աներձագը կռիվ է անում ու ինքը ձեռքերը գրպանը դրած երկու մետր հեռու է կանգնո՞ւմ: Ո՞ր մեկը կհավատա էդ հեքիաթներին:
Ես այսօր իմ ամուսնու յոթն եմ տվել, ու ամեն ինչ պա~րզ, կինոժապավենի նման իմ աչքերի առաջ երեւում է: Իմ սկեսուրն առաջինն ի՜նձ է պատմել իր տեսածը: Իմ ամուսինն ուժեղ էր, եւ կարողացել է իր վրա հարձակված երեք հոգու հետ կռիվ տալ: Երբ սկեսուրս ծղրտացել է՝ օգնեք, շրջվել է, տեսել է, որ սերվիսի կողմից երեք հոգի թափով մոտենում են: Ու իր մոտ ֆիքսվել է Խաչիկի դեմքը, քանի որ իրեն թվացել է, որ գալիս են օգնելու: Սակայն Խաչիկը եկել, հրել է սկեսրոջս ու ասել՝ էս ու՞մ ախպորն եք խփում: Ասում է՝ ինձ գցեց ու երկաթով, ինչ որ բութ բանով խփեց տղայիս գլխին ու նա ընկավ: Իսկ Խաչիկի կողքինը եղել է բոյով մեկը:
Սկեսուրս ասում է՝ Կարեն անուն է լսել ծեծկռտուքի ժամանակ, ու ասում է՝ վեց հոգին էլ հարվածում էին: Ես մի քանի անգամ հարցրել եմ, մա՜մ, էդ տղաներից գոնե մեկը չէր բաժանու՞մ, ասում է՝ ո~չ, բոլորն էլ խփում էին, ասում է՝ իմ տղան անշնչացած էր, արդեն չէր շարժվում, բայց նրանք էլի խփում էին: Ու երբ հասկացել են, որ էլ չի շնչում իմ ամուսինը, նույն րոպեին բոլորն անհետացել են, փախել են»:
Ո՞վ է Կարենը:
Տիկին Մեյթիխանյանը անդրադարձավ նաեւ Խաչիկի հոր՝ Հակոբ Կոսյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ վերջինս ասում է, թե որդին դեպքից հետո եկել է տուն, պատմել իրեն, որ նման միջադեպ է եղել, միասին իջել են բակ, զրուցել…: «Ինչի Խաչիկն էդքան միամիտ, երկրի կյանքից կտրված տղա՞ էր ու չգիտե՞ր, որ իր աներձագը նման կռվի է մասնակցել: Իրեն չէին ասե՞լ, որ մարդ են խփել, սպանել: Ո՞ր մի միամիտը կհավատա դրանց հեքիաթներին: Իմ ամուսինն էնքան շատ էր սիրում ասել «Գյուլնազ տատի հեքիաթ» արտահայտությունը, երբ մեկը չտրամաբանված բան էր խոսում: Ինձ համար այդ սպանությունը սկզբից մինչեւ վերջ, դետալ առ դետալ պարզ է:
Իմ սկեսուրը ճանաչել է Խաչիկին, իսկ Արտաշես Չիչոյանին, ով մյուսների հետ թռել է ամուսնուս դեմքին, որ հարվածի, ու հենց էդտեղից էլ սկսել է ծեծկռտուքը, իմ սկեսուրն ասել է՝ ես քո դեմքը հիշելու եմ, ես քո դեմքը չե~մ մոռանալու:
Հենց նրա նկարը ցույց տվեցինք, սկեսուրս ասաց, որ հենց ինքն է առաջինը թռել, որ ամուսնուս հարվածի: Էնպես որ, աշխարհ էլ որ քանդվի, իմ սկեսուրն իր ցուցմունքը չի փոխի եւ անմեղ մարդու վրա սուտ վկայություն չի տա: Նա ուժեղ, առողջ տղա ուներ, որը 25 հոգու կծեծեր, կսատկացներ, եթե իր գլխին չխփեին ու վեց հոգով չհարձակվեին իր վրա»:
Նշենք նաեւ, որ սպանված Եղիշե Խաչատրյանն ու սպանության մեջ մեղադրվողները բնակվում են նույն վայրում՝ Էրեբունի վարչական շրջանում՝ Արեշում:
Հեղինե Մանուկյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին




Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է