USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
VIDEO. Նախկին հեռուստալրագրող Տիգրան Ղալեչյանն օգնության կարիք ունի
2015-12-12 16:54:00
Տպել Տպել

Նախկին հեռուստալրագրող 32-ամյա Տիգրան Ղալեչյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Քիմիաթերապիայի առաջին կուրսը ստացել է Երևանում, հետագա բուժումը, ոսկրածուծի փոխպատվաստումը պետք է իրականացվի արտերկրում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանը: Հիվանդությունը հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին, հոկտեմբերի 30-ին տեղափոխվել է հիվանդանոց, ստացել քիմիաթերապիայի մեկ կուրս: Դեկտեմբերի 5-ին Տիգրանը դուրս է գրվել, իսկ առաջիկա շաբաթվա վերջին արդեն պետք է գնա Սանկտ-Պետերբուրգ կամ Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար: «Այն բուժումը, որ անհրաժեշտ է, Հայաստանում չի կատարվում: Անհրաժեշտ է քիմաթերապիայի ևս երեք-չորս կուրս, եթե գտնվի դոնոր, ինձ թվում է կգտնվի, նաև ոսկրածուծի փոխպատվաստում կանեն»,- ասաց Տիգրանը: Սանկտ Պետերբուրգում բուժման կուրսը՝ քիմիաթերապիա (ամեն մի կուրսն արժե 10 հազար դոլար) և ոսկրածուծի փոխպատվաստում, արժի 150 հազար դոլար: Բուժման կուրսն անցնելուց հետո Տիգրանը լիովին կառողջանա: Նա երիտասարդ է, բազում նպատակներ ու ծրագրեր ունի: Նրանք, ովքեր կցանկանան օգնել Տիգրանին, կարող են գումար փոխանցել այս հաշվհամարին` ՎՏԲ-Հայաստան, 16048234929900:

Այս նյութը դիտել են - 1533 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Facebook