- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իմ ռահվիրան՝ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ…

Ես խոսում եմ մեծ ցավով, բայց հստակ համոզմունքով, որ Մովսեսի հայտնվելը ճիշտ տեղում ու ժամանակաշրջանում օրինաչափություն էր, ժամանակի հրամայական. նա իսկապես անփոխարինելի է, հստակ ու միախառնված ճշմարտությանը՝ առանց վախի, առանց ակնկալիքի, մաքուր։
Ես համոզված եմ՝ Մովսես չի կրկնվի։ Որովհետև իրական մեծությունները կրկնություն չեն ունենում։ Մովսեսը ոչ միայն իր գործով էր Մովսես, այլ հենց իրենով՝ իր ներկա լինելու ձևով, իր հայացքով, ժպիտով, խռովությամբ։
Երբ նա բարձրացրեց Եռագույնը առաջին անգամ, ժողովուրդը չգիտեր, ուր է գնում, բայց վստահ էր, որ Մովսեսը գիտի։
Ու այդ վստահության կարոտով էլ ասում եմ՝ չի ծնվի։
Որովհետև դա միայն հիացմունք չէ, դա հավատ է, կարոտ է, ցավ է, նաև մաքրություն։ Մովսեսը իմ համար ոչ միայն պատմության էջ է, այլ ներշնչանք, ուղեցույց, ինչպես ասացի՝ ռահվիրա։
Այդպիսի մարդը քանդում է սովորականության պատնեշը, հիշեցնում է, որ մենք ավելին կարող ենք անել ու լինել։ Ոչ թե հանուն փառքի, այլ հանուն ճշմարտության։
Իմ մեջ Մովսեսը ապրում է։
Պետք է տարանջատել՝ հերոսացողների աղմուկը՝ հերոսի լռությունից։
Ու դա երևի ամենաազնիվ ձևն է նայելու։
Նժդեհն ու Մովսեսը՝ տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր մարտադաշտերում էին, բայց երկուսն էլ նույն գաղափարով էին ապրում։
Նժդեհը՝ իր քարացած, երկաթյա կամքով, լեռներում ու ճակատներում,
Մովսեսը՝ իր ժպտացող, բայց կրակոտ հայացքով՝ խոսքի մեջ։
Նժդեհը կանգնեց լեռներում որպես Սուրբ Գրքի ռազմիկ։
Մովսեսը բարձրացավ հրապարակ որպես նոր կյանքի մարգարե,
Նժդեհը խոսեց սրի լեզվով՝ լեռներում,
Մովսեսը, ճշմարտության լեզվով, հրապարակում,
Մեկը պահում էր հողը, մյուսը՝ հավատը,
Երկուսն էլ՝ սիրտը։
Նժդեհը գրեց, Մովսեսը խոսեց։
Նժդեհը կառուցեց վախից չդողացող մարդը։
Մովսեսը վառեց՝ հույսից չխորշող սերունդը։
Նժդեհը խաչեց սուրը՝ ինչպես աղոթք,
Մովսեսը բարձրացրեց խոսքը՝ ինչպես լույս։
Նժդեհը լռեց, երբ գործը խոսեց,
Մովսեսը խոսեց, երբ լռությունը ծանր էր։
Նժդեհը պաշտեց հողը՝ որպես սրբություն,
Մովսեսը՝ ճշմարտությունը որպես օրենք։
Երկուսն էլ առաջնորդներ էին՝
մեկը դեպի ամրոց, մյուսը դեպի ազատություն։
Բայց երկուսն էլ հանուն հայի ու Հայաստանի։
Նժդեհը ընտրեց քարե լռությունը որպես մարգարեություն,
Մովսեսը հույսի խոսքը որպես ապավեն։
Նժդեհի ճանապարհը նեղ էր ու կտրուկ ինչպես ժայռի լանջ,
Մովսեսինը երկար ու հեզ ինչպես սիրո լռությունը։
Նժդեհը առաջնորդեց ուժի օրենքով՝
Մովսեսը՝ խղճի կանչով։
Նժդեհը մարտ էր տալիս հանուն հողի,
Մովսեսը՝ հանուն հոգու։
Երկուսն էլ՝ հանուն ճշմարտության։
Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը,
Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում։
Եվ եթե մեկն ուղղեց հայացքը դեպի ներս,
ապա մյուսինը հառած էր դեպի վեր։
Բայց երկուսն էլ մեզ տարան վերև դեպի մեր ինքնություն։
Դեպի… Անկախություն։
Այո, հերոսացողներ շատ կան, Հերոսներ՝ քիչ։ Իսկ Մովսեսն այդ Հերոսներից մեկն է ու էլ հերոս Մովսես չի ծնվի։
Ես միայն նրա հետևորդը չեմ, այլ մի տեսակ ժառանգորդն եմ նրա հերոսական կյանքի պատմության, որը մոռանալու, առավել ևս ուրանալու իրավունք չունենք։
Մովսեսն իմ համար ոչ անցյալում մնացած , ոչ էլ հավերժության ճամփան բռնած Հերոս է, ես նրա ներկայությունն զգում եմ, ես Մովսեսին դեռ սպասում եմ։ Նաև հստակ գիտեմ, որ նրան փոխարինել ոչ ոք չի կարող։ Մովսեսին փնտրում եմ։
Փնտրում եմ ու, ցավոք, չեմ գտնում։ Մովսեսին հիշում եմ։ Մովսեսին սպասում եմ։
Իսկ ջինջ ու մաքուր հիշողությունը շարունակություն է մի ավելի մեծ ու սպասված հանդիպման, ես դա հաստատ գիտեմ։
Հիշողությունը ապրում է։ Իսկ Մովսեսն՝ անանց է։
Արիս Քարամյան
Լոս Անջելես
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



