- 2026-04-10 15:24:00Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ամբողջ հայության ջանքերով ու ներդրումներով է կերտվել Արցախի Հանրապետությունը։ Երեսուն տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել են հազարավոր շենք_շինություններ, պետական ենթակառուցվածքներ, բարեկարգվել են ճանապարհներ, դպրոցներ, համալսարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, թանգարաններ...մեր աչքի առաջ օր օրի ծաղկել ու փթթել է Արցախը։
Հիրավի` Արցախը կառուցվեց ու բարգավաճեց մեր` շարքային քաղաքացիներիս զրկանքների, զոհողությունների գնով նաև։
Արցախը մոխիրներից վերհառնեց, կայացավ որպես երկիր իր անհրաժեշտ համակարգերով ու.... հանձնվեց թշնամուն` մարդամեկի թեթև ձեռքով։
Երբ մի պահ պատկերացնում ես ինչեր մնացին թուրքին, մնում ես կարկամած։ Մեր ամբողջ հոգևոր, նյութական, մշակութային հարուստ ժառանգությունը մնաց թուրքին։ Ոչինչ չփրկվեց` ոչ թանգարանային նմուշներ, ոչ գրքեր, ոչ արխիվ թեկուզ` հեռուստատեսության, ոչ իրեղեն արժեք ներկայացնող որևէ ինչք։
Անընդհատ մտածում եմ` եթե այս աղետն էր մեզ սպասում` ժամանակին եթե միայն պետական մակարդակով կազմակերպեին այդ ամենի տարհանումը...
Պատերազմի ժամանակ և հետո Արցախում քաոս էր, կատարյալ քաոս...Ժողովուրդը անտերության էր մատնված` պատերազմից բզկտված, սովալլուկ ու հյուծված, չգիտեր ինչ աներ, ինչ էր սպասում իրեն։ Ամեն մեկը մտածում էր ինչպես փրկվեր, սաստիկ վտանգավոր էր այդ օրերին Արցախում անզեն մնալը, մանավանդ որ թուրքերը ներխուժել էին գյուղերն ու քաղաքները։ Բայց պատկան մարմինները` նախարարներ, պատգամավորներ և պետական այլ այրեր, յուրաքանչյուրն իր մասով պետք է պարտավորված զգար ինչ_ որ բան փրկելու, չէ որ իրենք պատասխանատվություն էին կրում այդ ամենի համար, որքան էլ վտանգավոր լիներ։ Թեպետ հասկանում եմ նաև, որ ոչ մեկի աչքին ոչինչ չի էլ երևացել, մարդիկ ցնցման մեջ էին, քանի որ պիտի լքեին Արցախը։ Թեև դա էլ արդարացում չէ, քանի որ մենք 2020թ պատերազմ ենք տեսել և պիտի նախապես այդ ամենի մասին մտածեինք։
Իմ հարգելի հայրենակիցներ` Հայաստանում, Սփյուռքում ապրող, գիտեմ ձեր սիրտն էլ է ցավում Արցախի կորստի համար, բայց երանի տեր կանգնեիք, երանի չթողեիք, որ թուրքը` բարբարոս տեր կանգներ մեր հայրենիքին։ Այն թուրքը, որ բնաջնջել է Արևմտյան Հայաստանը, կոտորել Սումգայիթի, Բաքվի, Արցախի հայերին խոշտագումների ու անմարդկային ստորացումների ենթարկել հայ ժողովրդին(ողջ_ողջ քերթել մարդկանց, ողջ_ողջ անդամահատել, լցրել գոմերը այրել, բռնաբարել հայ կանանց ու հոշոտել, և այլ բազում կտտանքների ենթարկել) տիրացել մեր տարածքներին ու հոգևոր, նյութական հարստություններին։ Այսքանից հետո, մենք պարտք ու պահանջ չունենք թուրքից, ինչպես տեսնում եմ, միթե քիչ էր ու է պարբերաբար իրականացվող ցեղասպանություններն ու հայրենիքի հանձնումը։ Իմ գիտակցությունը սա չի ընդունում։ Ավելին, դեռ Հայաստանում կան մտավորականներ, որ թուրքի հետ բարեկամություն են ուզում։
Երբ ենք պահանջատեր լինելու, երբ ենք հայրենատեր լինելու ու ցավելու մեր կորուստների համար, երբ ենք ապրելու` որպես գիտակից ազգ, ե՞րբ....
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



