- 2026-07-08 23:33:00ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երբ Արթուր Գևորգյանը տարիներ առաջ կնության էր առնում Գասպարյան Վովայի աղջկան, չէր էլ կարող մտքի ծայրով անգամ անցկացնել, որ կատարած իր այդ ընտրության պատճառով օրերից մի օր հայտնվելու է խորը կեղտի մեջ:
Այն բանից հետո, երբ իրերի բերումով Հայաստանում իշխանազրկվեցին Վովան ու մյուսները, փեսան դարձավ իրավապահների ու արդարադատության օրինական թիրախ՝ ստիպված լինելով քթի ծակերով հետ տալ ապրած երջանիկ տարիներին կերած-խմածը:
Ինչպես տեղեկացրել են դատախազության հանրային կապերի բաժնից, դատախազը փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար՝ հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) վրա: 
Այսպիսով՝ Վովայի փեսային մեղադրում են միլիոնավոր դոլարների թալանի համար:
Իսկ թե ինչպես է Լոս Անջելեսում քառօրյայի և 44 օրյա պատերազմների ժամանակ զոհված ու վիրավոր ընտանիքների համար հանգանակած միլիոնավոր դոլլարների «հիմնադրամով» լվացվել սրանց գումարները՝ այդ մասին ժամանակն է, որ խոսի Վովայի հայտնի կոֆե եփող Մալյան Նարեկը, ոչ միայն վկա, այլ նաև որպես լվացմանը մասնակից: «Ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես. «Օգնության ձեռք»:
Կասկած չկա, որ մեղադրանքը հիմնավոր է, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ բնույթ ուներ այսպես կոչված նախկինների իշխանությունը և թե ինչ դիրք էր այդ բուրգում զբաղեցնում Վլադիմիր Գասպարյանը, որ նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է իր գլխին բերելու ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի համաձայնությամբ ու օգնությամբ վերցնելով իշխանությունը:
Ինչ-որ իմաստով Գևորգյանին պետք է համարել զոհ, քանի որ եթե նա չլիներ Վովայի փեսան, այլ կնության վերցներ հասարակ մի աղջկա, դժվար թե կարողանար այն կարգի ունեցվածք կուտակել ու հարստանալ այնքան, որ արաբական շեյխերի նախանձն անգամ կարողանար շարժել, իսկ այսօր էլ այդ ամենի համար այսպես վճարել:
Վովան ու փեսան այնքան են երկիրը թալանել, որ ցանկացած արաբական շեյխ սրանց մոտ աշխատավարձով մի կերպ յոլլա գնացող միջին վիճակագրական ՀՀ քաղաքացի է թվում: Ուղղակի տարբերությունն այն է, որ նրանք բացահայտ միլիարդատերներ են, իսկ սրանք՝ գաղտնի:
Բայց թող չթվա, թե Վովայի փեսային դատողները մաքուր ու ազնիվ են. սրանց էլ հաջորդ իշխանություններն են դատելու՝ ժողովրդի աչքերը բացելով:
Գ.Մանուկյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



