- 2025-06-16 12:24:00Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նամակ խմբագրությանը
Գարեգին Բ կաթողիկոսին այլևս եկեղեցիներ պետք չեն
2016 թվականի հունվար ամսի 9-ին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ծովափին տեղի ունեցավ Սուրբ պսակի խորհուրդ՝ ձեռամբ Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շնորհք քահանայի։
Ինչպես բոլորս գիտենք, հայ եկեղեցու կանոններով պսակի խորհուրդը միայն պետք է կատարվի եկեղեցու մեջ, սակայն այս դեպքում կատարվեց ծովափին։
Մի խումբ նախանձախնդիր հավատացյալներ ժողովրդի կողմից նամակ են ուղարկել Մայր աթոռի դիվանատուն և բացատրություն պահանջել, թե արդյոք որ եկեղեցական կանոնի համաձայն կարելի է ծովափին Սուրբ պսակի խորհուրդ կատարել: Սակայն, ինչպես միշտ, Մայր աթոռի դիվանատանն ուղղված նամակը մնացել է անպատասխան:
Ըստ հարսնևոր ժողովրդի տվյալների, ամուսնացող զույգը մեծ գումար է տվել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին (որի համար ամեն ինչ իր գինն ունի), և հայրապետն ուղիղ հրահանգով տեր Շնորհք քահանային հրահանգել է կատարել խորհուրդը ծովափին։
Ինչպես միշտ, այս անգամ ևս Գարեգին Բ-ն խախտում է եկեղեցական կանոնները՝ խայտառակելով Հայ եկեղեցին։ Բոլորս լավ գիտենք և տեսնում ենք, թե Գարեգին Բ-ն ուր է տանում Հայ եկեղեցին։ Իր ընտրության օրից մինչև այսօր նա գործում է Հայ եկեղեցու կանոններին հակառակ՝ Հայ եկեղեցին դարձնելով իր անձնական խանութը: Նա եկեղեցին տանում է դեպի խորխորատ։
Թերթերի մեջ իր խախտումների մասին գրված նյութերով կարելի է հատորներ հրատարակել: Իր՝ հոգևորականին ոչ վայել կյանքով ապրելու համար իսկ կարելի է իր հրաժարականը պահանջել և ժողովրդի որոշումով կարգալույծ հռչակել, սակայն մեր եպիսկոպոսաց դասն ու ժողովուրդը լուռ ու մունջ հետևում և մասնակցում են մեր եկեղեցու հոգևոր անկմանը։
Ժամանակն է արդեն զարթնելու և պահանջելու նրա հրաժարականը: Չէ՞ որ ողջ աշխարհով մեր ազգն ու եկեղեցին է խայտառակում, մեզ ծաղր ու ծանակ է դարձրել օտար եկեղեցիների մոտ իր աշխարհիկ պահվածքով: Այդպիսի մի դեպք կարելի է տեսնել համացանցի մեջ զետեղված այն տեսահոլովակի շնորհիվ, որ ներկայացնում է նրա վարքագիծը պաշտոնական այցով Վրաստան եղած ժամանակ, վրաց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքին։ Արդյոք այսպիսի կաթողիկոսը մեր ազգի պատի՞վն է, թե՞ խայտառակությունն ու անպատվությունը: Ո՞ւր է մեր ազգի ու ժողովրդի ինքնասիրությունը, ո՞ւր է հայ ազգի պատիվը։
Մինչև ե՞րբ մեր հայրենի իշխանությունները պետք է լռեն ու հանդուրժեն այս խայտառակությունները: Ժամանակն է, որ մենք ազգովի պահանջենք ու Էջմիածնից հեռացնենք այս կաթողիկոսին ու Լուսավորչի Սուրբ աթոռին բազմեցնենք այն արժանի գահակալը, որ մեր ժողովրդին պատիվ կբերի ու կփրկի մեր եկեղեցին հոգևոր կործանումից։
Արթնացի՛ր թմբիրից, հայ ժողովուրդ, և հայրենի իշխանությունների հետ միասին փրկիր Մայր եկեղեցին հոգևոր կործանումից։
Հայ եկեղեցու կանոններով որևէ եկեղեցական, եթե ապօրինի զավակ ունի, պետք է հեռանա եկեղեցուց ու մինչև կյանքի վերջն ապաշխարի։ Արդեն շատ հոդվածներ ենք կարդացել թերթերում Գարեգին Բ կաթողիկոսի զավակների մասին, ու մինչև այսօր ոչ մի հերքում չի եղել։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Լռությունը համաձայնության նշան է»։ Եթե այդպես է, ուրեմն անհապաղ Գարեգին Բ-ն պետք է կարգալույծ հայտարարվի։
Եղիազար Հակոբյան
ԱՄՆ, Լոս Անջելես

Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը

Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը


