USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Թավշյա» հեղափոխությունն անգամ չկարողացավ երջանկություն պարգևել «Կիսաբաց»-ի դժբախտ Հայկազին
2020-04-08 01:07:00
Տպել Տպել

ՀՀ Արագածոտն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Խաչատրյանի՝ մարտի 31-ին կայացրած վճռից գազազած ու խորապես տվայտված տխրահռչակ Հայկազ Մակարյանն, ով հանրային լայն զանգվածներին առավելապես հայտնի է «դժբախտ Հայկազ» անվամբ (փաստորեն՝ նույնիսկ «թավշյա» հեղափոխությունը չկարողացավ երջանկություն պարգևել «Կիսաբաց լուսամուտներում» սեփական անձի մասին արժեքավոր խոստովանությամբ հանդես եկած արկածախնդրին), և ով անդադրում կերպով ինքն իրեն ներկայացնում է որպես պացիֆիստ իրավապաշտպան՝ հանդես գալով խաղաղասիրական կոչերով, բանից պարզվում է՝ ընկել է լրջագույն տվայտանքների գիրկը:

Դատարանի՝ իր դեմ ներկայացրած դատական իմ հայցի կայացրած որոշումը հունից հանել է «հեղափոխության պահապանին»՝ ստիպելով ակամա ապստամբության դրոշ բարձրացնել ընդդեմ իշխանությունների: Ընդ որում՝ պետք է ընդգծել, որ «իրավապաշտպան» հորջորվող սույն սուբյեկտը, մեղմ ասած, որևիցե կերպ չի համապատասխանում այն կոչմանը, որով օժտել է սեփական անձն ու հիմա փորձում է դրա քողի ներքո գումար վաստակել:
Հայկազ Մակարյանը երբեք առիթը բաց չի թողել՝ Գայանե Մանուկյանիս անձը վիրավորելու, ամենաստոր ձևերով զրպարտելու, որի դրսևորումներից էր նաև ֆեյսբուքյան նրա լայվերից մի քանիսը:
Շատերի ընտանեկան կյանքն այնքան էլ հարթ չէ. մեկը հայր չունի, մյուսը՝ մայր, ու շատերն են ստիպված լինում կյանքում սեփական ուղին ինքնուրույնաբար հարթել: Այն ձևը, որն ընտրել է Հայկազ Մակարյանը՝ հարթելու սեփական կյանքի ճանապարհն, ակնհայտորեն զուրկ է բոլոր տեսակի բարոյական նորմերից: Վարկաբեկելով, մարդկանց անվան հետ խաղալով ու պատիվն արատավորելով, ինքնասպանության հասցնելով է, որ սուբյեկտը տարիներ շարունակ հոգացել ու շարունակում է հոգալ սեփական օրվա հացի խնդիրը:
Ճիշտ է, իր դեմ դատարան ներկայացրած դատական իմ հայցը բավարարվել է միայն մասնակի և պետք է բողոքարկվի վերաքննիչ ատյանում, սակայն, միանշանակորեն, նույնիսկ այդ մասնակի բավարարումը տվյալ պարագայում պետք է հաղթանակ համարել: Ահա դրանից է, որ Հայկազիկը գազազել է ու որոշել բողոքել կյանքից ու իշխանություններից: Բայց ինչի՞ց է բողոքում Հայկազը, հեղափոխությունի՞ց, բայց չէ՞ որ նա էր հենց առաջին հեղափոխականներից մեկն ու դրա «պահապանը», նա է, որ չի դադարում գովազդել «նոր Հայաստանն» ու դրա դատաիրավական համակարգը:
Եթե Հայաստանն ու դրա դատական համակարգն այն են, ինչի մասին երազել է շարքային Հայկազը ապա է՛լ ինչի՞ց է բողոքում:
Մի՞թե բողոքում է արդարությունից, ո՞րն է դատավորի մեղքը, որ Հայկազ Մակարյանի քիմքին ոչ հաճելի վճի՞ռ է կայացրել:
Հայկազը հայտարարում է, թե Գայանե Մանուկյանիս մասին ըստ օդում կախված լուրերի, իր տեղեկացվածության աղբյուրներն ինչ-որ կայքեր են՝ «Mamul».am, «Shame».am: Սրանք այն կայքերն են, որոնց շրջանակներում ազատ գործունեություն են ծավալում նախկին և ներկա ոստիկանական ֆեյքերը՝ իշխանության պահապաններ , խարդախության համար բերդում նստած-հելած Վանոյի Արտակի, ինքն իրեն «իրավապաշտպան» հորջորջող Սուսաննա Գալստյանի կարգի դեմքերը:
Հայկազիկը խոսում է նաև «Newspress.am»-ում տպագրված ստոր ու զրպարտիչ նյութերի մասին, իբրև փաստ ներկայացնելով իր «լսարանին» որի մեծ մասը իր կողմից բացված կեղծ էջերն են: Ի դեպ, այդ կայքի հիմնադրի հետ , գումար աշխատելու նպատակով «Կիսաբացի» Հայկազը Էջմիածնում կազմակերպել էր Դոն Պիպոյի տանը հանդիպում Արթուր Ասատրյանի եղբոր հետ, որից հետո Հայկազը բավական անբարեհունչ կերպով արտահայտվել էր կայքի հիմնադրի բարոյական արժեքների մասին (կան փաստեր):
Ամիսներ շարունակ «Կիսաբացի» Հայկազն անձիս դեմ ծանր մեղադրանքներ է ներկայացնում, որոնց ծանրության տակից նա երբեք չի կարողանալու դուրս գալ:
Իհարկե, ցավալի է, բայց փաստն այն է, որ դժբախտությունը ոչ թե Հայկազ Մակարյանի հոգեվիճակն է, այլ դարձել է նրա կենսակերպը: Չնայած արդեն 30-անց է, բայց նա չի սիրում ոչ մի տեղ աշխատել, որտեղ էլ որ աշխատել է, մի քանի շաբաթ հետո նրան հեռացրել են աշխատանքից, իր բնավորության համար:
Մակարյա՛ն Հայկազ, մարդկանց վարկաբեկելով՝ ֆեյսբուքյան լսարան ձեռք չեն բերում, դա այն լսարանն է, որն երբեք քո կողքը չի լինելու, այդ ամբոխը քեզ «քսի» է տալիս ու հետ է քաշվում: Դու ինքդ ականատես դարձար այդ փաստին, նույն այս դատական պրոցեսների ընթացքում, երբ ամիսներ շարունակ աղաղակում էիր որ մեկն ու մեկը գա դատարան ու կողքիդ լինի, բայց ինչպես տեսար ոչ ոք քեզ չօժանդակեց, չեկավ դատարան, ո՞ւր էին քո «հետևորդները»: Իմացի՛ր, որ քո բոլոր ձայնագրություններն ու խայտառակ ելույթներն իմ մոտ են, որոնցում պարզ երևում է, թե ինչպես ես ատելություն քարոզում, սպառնում ու պատվերով մարդկանց իմ դեմ տրամադրում:
Տեղեկացնենք, որ բացի քաղ. հայցից «Կիսաբացի» Հայկազի և էջմիածնեցի մի քանի լնգուլավազի դեմ կա քրեական գործ հարուցված , որոնց անձամբ Հայկազն է իմ դեմ սպառնալիքներով ուղղորդել, ատելություն սերմանելով ՖԲ իր լայվերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Հայկազը «Կիսաբաց լուսամուտներով», ի լուր աշխարհի հայտարարել էր որ ինքը բանակից ազատվել է «շիզոֆրենիա» ախտորոշմամբ: Հարց է առաջանում, արդյոք ի՞նչ հիմքով է այսօր հանրությանը ինչ-որ շիզոֆրենիկ մեկն իրեն թույլ տալիս ներկայանալ՝ իրավապաշտպան և այն էլ մի դեպքում, երբ այդ անձն ակնհայտորեն վտանգ է ներկայացնում հանրության համար, քանի որ միայն շիզոֆրենիկին հատուկ ջանասիրությամբ ու փութաջանությամբ է պառակտում հանրությանն ու միմյանց դեմ դուրս բերում մարդկանց բախման:

Հայկազը պարտվելով դատը, ՖԲ ուղիղ եթերով լծվել է դատավոր Գ. Խաչատրյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին վարկաբեկելու գործին: Նույնը նա անում էր «Նոյյան տապանի» եթերային «բիսետկայում»: Բոլորին սպառնալով մինչև ո՞ւր պետք է հասնես, Հայկա՛զ, ամեն տեղ չէ, որ գժությունն անցնում է, մարդիկ համբերություն ունեն, իսկ այն՝ սպառվելու հատկություն: Իմ համբերությունը վաղուց է հատել, ուղղակի սպասում եմ դատական պրոցեսի ամբողջական ավարտին:
Լռությունս իր գինն ունի, ու հեռու չէ այն ժամանակն, երբ ես Օրենքով ապտակ կհասցնեմ, Հայկազ Մակարյա՛ն, քեզ թե՛ դատաիրավական, թե՛ բարոյական դաշտում: Դու քրեական հոդվածով պետք է հայտնվես ճաղերի հետևում՝ ամիսներ շարունակ մարդկանց վարկաբեկելու, թշնամանք ու անհանդուրժողականություն հրահրելու համար:
Անհասկանալի է քո կեցվածքն, ինչպե՞ս ես «բոզլացիկի» նման վարչապետ Փաշինյանից օգնություն ու օժանդակություն խնդրում:
Եթե, հեղափոխությունից հետո Հայաստանում, իսկապես ինչ-որ բան է փոխվել, ապա ոչ ոք չպետք է սատարի բոզլացիկ Հայկազիկին ու չպետք է ստանձնի նրա պատասխանատվության անտանելի բեռը:
Դու եղել ու մնալու ես «Կիսաբացի» դժբախտ Հայկազն ու քեզ չի հաջողվելու դուրս գալ այդ կաղապարներից, որոնցում դու ինքդ ես քեզ դրել:
Այո՛, Հայկա՛զ, դու դժբախտ ես, մի՞թե դժբախտություն չէ այն, երբ մարդու երեսին թքում են սեփական հարազատները՝ տատիկն ու մորաքույրը: Ի գիտություն Հայկազի և հակառակ նրա պնդումների՝ Գայանե Մանուկյանն երբե՛ք որևէ մեկի ծնողին վիրավորանք առանց պատճառի չի հասցնում երբևիցե:
Հայկա՛զ, դու մի՛ մոռացիր, թե այս ողջ պատմությունը որտեղից է սկիզբ առել: Ո՞վ է քեզ իրավունք տվել վարկաբեկել գեներալ Մանվել Գրիգորյանին ( լկտիաբար ու ցինկաբար ամիսներ շարունակ հանրությանն ստում ես, ասելով որ ես նրա սանուհին եմ) կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անկախ ունեցածդ հայացքներից կամ մարդկանց նկատմամբ ունեցած քո նեղանձնային վերաբերմունքից: Չէ՞ որ այդ մարդիկ էլ իրենց ընտանիքում հայրեր, ամուսիններ ու պապիկներ են, թե՞ միայն քո մահացած ծնողն է՝ ծնող, իսկ մյուսներինը՝ ոչ, այն դեպքում, ի լուր աշխարհի դու ցույց տվեցիր որ հարգանք չունես մահացածդ ծնողիդ, նրա մոր ու քրոջ նկատմամբ: Մորիցդ հետո նրանք են քեզ պահել, մեծացրել, ուսման տվել, իսկ դու շնորհակալության փոխարեն ապերախտ ես դուրս եկել նրանց նկատմամբ և քարշ տվել նրանց «Կիսաբաց Լուսամուտներ»ի տաղավար ու քեզ դրել զոհի տեղ:
Չնայած հաճախ ես տրտնջում սոցիալական վիճակիցդ, բայց եթերումդ բոլորովին այլ պատկերի ենք ականատես դառնում: Միշտ կերած-խմած ես, թանկարժեք կոստյումներով: Հարց է առաջանում, թանկարժեք կոստյումներով չքավորներ լինո՞ւմ են, թե՞ Հայկազ Մակարյանը միակն է այդպիսին:
Ակնհայտ է,որ այլոց անունը վարկաբեկելով սեփական անունդ, Հայկա՛զ, չես պատվի, դրան արժեք չես հաղորդի, այլ՝ ընդհակառակը:
Ցավալի է, բայց փաստ, որ Հայկազն իսկապես դժբախտ է: Սեփական մորաքրոջ ու տատի թուքումուրն ուտելուց էլ մեծ դժբախտությո՞ւն այն էլ ուղիղ եթերում, կամ մի՞թե ավելի մեծ դժբախտություն կարող է լինել, քան սեփական հորից մերժվելը: Արդարև՝ «Կիսաբացի» դժբախտ Հայկազ: Թերևս, նույն այդ դժբախտության հետևանք է այն պորտաբույծ կյանքը, որ 30-անց «տղամարդ» Հայկազը վարում է հենց ֆեյսբուքյան եթերներում՝ ի տես բոլորի ու ամենքի:

Հայկազը ՖԲ իր լայվ ելույթներից հետո գոնե աչքի տակով տեսնես չի՞ նայում սեփական «կլիպները»: Դրանք բավական ուսուցողական կարող էին լինել նրա համար, քանի որ դրանցում ամբողջությամբ բացահայտվում է հեղափոխական հակահերոսի իրական երեսը: Ո՞ր մի նորմալ մարդն իրեն թույլ կտա պատվերով մարդ վարկաբեկել ու դրանով փող աշխատել: Մարդը նախևառաջ պետք է մարդ լինի՝ նախքան որևիցե մասնագիտության տիրապետելն, իսկ Հայկազը առհասարակ մարդ չէ, ինչքան էլ ինքն իրեն հորջորջի՝ իրավաբան, թե քիմիկ, գյուղատնտես, թե կոմիկ:
Նշեմ, որ պատրաստվում եմ հարցում ուղարկել ՀՀ զինկոմիսարիատ ու Դատախազություն՝ պարզելու, թե Հ. Մակարյանն իրականում ինչ հիմունքներով է ազատվել բանակից, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են նրա՝ «Կիսաբաց լուսամուտներում» արած այն պնդումները, թե ազատման հիմքը շիզոֆրենիան է եղել, կոնկրետ ո՞վ է դրել այդ դիագնոզը և արդյոք այն կեղծիք չէ՞:
Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակին՝ հայցադիմումս դատարան պրոֆեսիոնալ կերպով ներկայացնելու համար: Չնայած հայցս բավարարվել է մասնակի, սակայն ամեն ինչ դեռ առջևում է, և այն բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում՝ ամբողջությամբ բավարարվելու, արդար գործն իր լրմանը հասցնելու:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 18430 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Facebook