- 2026-03-08 12:23:00Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պետական պատժիչ մեքենայի ճնշից մեխանիզմի հերթական զոհը հիմա էլ դարձել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն, ում դեմ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել՝ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար:
Ինչպես հայտնի է, Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ Facebook–ի իր էջում արված գրառմամբ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար։ Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են,որ այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ–ին հրահանգել էր զբաղվել համապատասխան ռեստորանով։
Սամսոնյանի վրա սևեռվելու փաստը բավական հետաքրիր հարցերի տեղիք է տալիս: Մասնավորապես՝ հարց է ծագում, թե արդյոք Սամսոնյանին թիրախավորելը իսկապե՞ս կապված է «իկրաների» գործի հետ, թե՞ դա ընդամենը պատրվակ է ծառայում՝ իշխանությունների կուտակված վրեժը մարդու վրա թափելու համար:
Բանն այն է, որ Սամսոնյանի բացահայտումները չեն սահամնափակվում ձկնկիթների նկատմամբ Փաշինյանի ունեցած թուլության մասին հաղորդումներով: Բոլորն են հիշում, մասնավորապես, տուշոնկաների մասին Սամսոնյանի արած բացահայտումներն, երբ պարզվել էր, որ Մանվել Գրիգորյանի տան նկուղում հայտնաբերված պահածոների պատմությունն ամբողջական կեղծիք է և սովորական մոնտաժի արդյունք, իսկ մոնտաժողն էլ կարկառուն իմաքայլական Արեն Մկրտչյանն է եղել:
Այսինքն՝ Փաշինյանը, վարչապետ լինելով հանդերձ, առաջինն է խախտել «անմեղության կանխավարկած» ասվածը նախ՝ երբ տեղի ունեցավ սուտ մատնություն, ապա՝ երբ Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածն ամենաբարձր մակարդակով խախտվեց, երբ նույն Փաշինյանը սկսեց մարդուն վարկաբեկել ու սուտ-սուտ բաներ տարածել նրա հասցեին՝ հասարակական էյֆորիան է՛լ ավելի խորացնելու ու մարդկանց մանիպուլացնելու:
Ակնհայտ է, որ Սամսոնյանի կողմից արված բացահայտումները, որոնք ի ցույց են դնում «նոր Հայաստանի» մութ կողմերը, չէր կարող կուլ տալ Նիկոլ Փաշինյանը, և կասկած չկա, որ այժմ փորձում են Սամսոնյանից վրեժ լուծել, ստիպել նրան չզբաղվել իշխանությունների դիմակի պատռմամբ:
Իրականում «տուշոնկաների» պատմությունը իշխանությունների խորքային արատներն է ի հայտ բերում, որի հետ համակերպվել բարձրագույն քաղաքական ղեկավարությունն ակնհայտորեն չի ցանկանում: Մյուս կողմից՝ լրջագույն հարցեր են ծագում՝ կապված Սամսոնյանին հեղափոխական վենդետայի զոհ դարձնելու իշխանությունների նկրտումների ու կիրառած երկակի ստանդարտների հետ:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն Արտակ Գալստյան-Սուսաննա Սարգսյան «հայտնի իրավապաշտպան» զույգը մինչև հիմա շարունակում է վայելել ազատության շունչն ու ազատորեն պղտորել մարդկանց կյանքն, երբ նույն «Վանոյի Արտակ» կոչցվածը պետք է վաղուց բանտում փտելիս լիներ: Ապացուցված հանցանքը վզին՝ այսօր, Վանոյի Արտակը Սարգսյան Սուսանի հետ միասին համացանցային տիրույթում իսկական տեռոր է անում՝ ի փառս Նիկոլ Փաշինյանի: Սոցիալական կայքերը դարձել են այն հարթակն, ուր տեռորիստական այս զույգը սրտի ուզածի չափով ու ազատ ընտրությամբ թիրախներ է ընտրում ու հարձակվում, նենգափոխում ու հեղափոխական ֆեյքրին բնորոշ անբարո մեթոդաբանությամբ ստորացնում:
Ո՞վ է տալու սրա պատասխանը, ՀՔԾ-ն կամ Դատախազությունը չգիտեն՞ սրանց տեղը, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց է ընդամենը:
Օրինակ,Վանոյի Արտակը հայտարարում է, թե Քոչարյանը 39 հոգու է սպանել կամ չի խորշում դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝դատախազ Կարեն Կարապետյանին, կապել թրաֆիքինգի ու կավատության հետ՝ հայտարարելով, թե իբր 15 տարի շարունակ համապատասխան խումբ է գործել Հայաստանում և այլն: Mamul.am –ում իր ֆեյք էջերով չի դադարում օդ պղտորել՝ վայելելով իշխանությունների բարձր հովանավորությունը:
Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունների ու դրանց ազդեցության տակ գտնվող ուժայինների հանդուրժողականությունը նույն այս զույգի նկատմամբ և անհանդուրժողականությունը Սամսոնյանի հանդեպ վկայում է այն ցավալի իրողության մասին, որ երկրում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, այլ կատարվել է սովորական տեղափոխություն, և նորերը հներից շատ ավելի վատն են ու ցինիկ:
Իրավիճակն այնքան բարձիթողի է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում նույնիսկ ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն չկա,իսկ այդ կարևորագույն կառույցները թողնված են ընդամենը ժ/պ-ների հույսին: Արդյոք այս իրավական բարդակը հետևանք չէ՞ համապատասխան կառույցներում տիրող կասկածելի մթնոլորտի…
«Նոր Հայաստանում» Օրենքն ու Արդարադատությունն ընտրովի կատեգորիաներ են. մի դեպքում դու սուտ մատնիչ ես, մյուս դեպքում՝ հայրենիքի պաշտպան (ինչպես նույն Վանոյի Արտակի դեպքում,ում սերն առ Նիկոլ իրականում կեղծիք է, և սա չի խորշում տակից վարկաբեկել Փաշինյանին ու նրա իշխանությունը): Իշխանություններն ակնհայտորեն չեն ցանկանում տեսնել իրականությունն ու հաշվի նստել դրա հետ՝ նախընտրելով ուժի ու բռնության գործադրման ճանապարհով լռեցնել իրականությունը բարձրաձայնող ու այն քողազերծող քաղաքացիներին, ինչպես նույն Նարեկ Սամսոնայնն է: Սա խորապես սխալ ուղղություն է և վաղ թե ուշ տանելու է ինքնաոչնչացման: Արեն Մկրտչյանի մոնտաժած կլիպներով ոչ ոք հեռուն չի գնա...
Գ.Մանուկյան
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



