- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ջիվանիկ Աբրահամյանը կրկին իր տարերքի մեջ է հայտնվել: 
Հիմա էլ Մանվել Գրիգորյանի դեմ ատելություն տարածելու, նրա դեմ վայնասուն բարձրացնելու միջոցով հացի փող աշխատելուն սովոր վայ ակտիվիստը հայտարարել էր Էջմիածնից խմբով «Նաիրի» բ/կ գնալու մասին՝ տեղեկանալու, թե արդյոք Մանվել Գրիգորյանն, ում, ինչպես հայտնի է, դատարանն ազատել է կալանքից, իսկապես բուժվո՞ւմ է, թե՞ դուրս է գրվելու ու ուղակվելու տուն. եթե չի բուժվում, ապա, ըստ Ջիվան Աբրահամանի, Գրիգորյանը պետք է միանգամից գնա կալանավայր:
Կյանքի ու մահվան շեմին կանգնած Գեներալն, ով գտնվում է վերակենդանացան բաժնում և ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են՝ կայուն ծանր, փաստորեն, նույնիսկ այդ իրավիճակում հանգիստ չի գտնում Նիկոլ Փաշինյանի ջահելների ձեռքից, ինչն, իհարկե, բարոյական, մարդկային իմաստով ողբերգություն պետք է համարել ու կատարյալ խայտառակություն:
Միաժամանակ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Ջիվան Աբրահամյանը հայտարարել է, որ խոսակցություն է ունեցել «Նաիրի» բ/կ-ի փոխտնօրենի հետ, ով իրեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիա է փոխանցել ու հաստատել, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Աբրահամյանի հայտարարությունն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան փաստացի հանցագործության մասին հաղորդում, որին պետք է ուշադրություն դարձնեն ՄԻՊ գրաենյակը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունն, ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը:
Ի՞նչ իրավունքով է բ/կ-ի փոխտնօրենը մի ինչ-որ մասնավոր դեմքի տեղեկություն տրամադրում մեկ այլ մարդու առողջական վիճակի մասին:
Ակնհայտ է, որ առանց դատական պրոցեսի մեջ գտնվող Գրիգորյանի ընտանիքի կամ նրա փաստաբանների թույլտվության, «Նաիրի» բ/կ-ի փոխտնօրենը չպետք է իրեն իրավասություն վերապահեր՝ փաստացի քաղաքացու անձնական ինֆորմացիա հանդիսացող տեղեկությունը Ջիվան Աբրահամյանին տրամադրելու՝ հատկապես որ վերջինս ո՛չ լրագրող է, ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ պաշտոնատար անձ:
USArmenianews.com-ը Աբրահամյանի համապատասխան ելույթից հետո անմիջապես կապ է հաստատել «Նաիրի» բ/կ՝ ստանալու պարզաբանում, թե ով է այն փոխտնօրենն, ով, առանց որևիցե իրավական հիմքի, Աբրահամյանին տեղեկություններ է տրամադրել գեներալ Մանվելի առողջական վիճակի մասին:
Ներկայացված ձայնագրությունում հստակ լսվում է, թե ինչպես է մեր զրուցակիցը մեր այն հարցմանը, թե իրավասո՞ւ է, արդյոք, բ/կ-ն՝ ինֆորմացիա տրամադրելու բուժվող պացիենտների վիճակի մասին, բացասական պատասխան տալիս:
Հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե անգամ լրագրողին են հրաժարվում ինֆորմացիա տրամադրել, ապա ի՞նչ հիմքով է բ/կ փոխտնօրենը Մանվել Գրիգորյանի մասին տեղեկություն տրամադրել Աբրահամյան Ջիվանին: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ բ/կ փոխտնօրենը Աբրահամյանի հետ հարաբերվելիս նախևառաջ չի լուծել Մանվել Գրիգորյանի անվտանգության խնդիրը՝ հաշվի առնելով Աբրահամյանից գեներալի համար բխող ֆիզիկական վտանգը: Եվ ընդհանրապես, բ/կ ղեկավարությունը հոգ տանո՞ւմ է անվտանգային խնդիրների մասին, ուժեղացված հսկողություն իրականացվո՞ւմ է Գրիգորյանի ու հիվանդանոցում գտնվող նրա ընտանիքի անդամների նկատմամբ, թե՞ ոչ:
Հույս ունենք, որ համապատասխան մարմինները, հատկապես ՄԻՊ-ն ու ԱՆ-ն՝ յուր նախարար Թորոսյանով, կարձագանքեն կատարվածին, ու համապատասխան հետևություններ կարվեն, թե չէ միայն ծննդատների խնդրով առողջապահության ոլորտի խնդիրներն ակնհայտորեն չեն սահամանափակվում, և դրանք շատ ավելի խորքային են, ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ դեպքը:
Պատկան մարմիններն էլ պետք է քրեական գործ հարուցեն՝ պարզելու՝ ով է այն փոխտնօրենն, ով համաձայնել է փակ տեղեկություն տրամադրել Ջիվանիկ Աբրահամյանին, և ինչ խողովակներով է դա տեղի ունեցել:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



