- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է: Հերոսը կյանքի ու մահվան սահմանագծին է հայտնվել բացառապես այն պատճառով, որ թավշյա իշխանությունները, կորցրած խիղճ ու մարդկայնություն, որոշել էին մինչև վերջ փակի տակ պահել ու խեղդել արդարությունն ու ստորացնել Հայաստանը:
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել նաև, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների վրա, ճիշտ չի լինի, քանի որ քաղաքական իշխանության հետ հավասարապես պատասխանատվություն են կրում նախևառաջ դատական իշխանություններն ու անձամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանն, ում այդպես էլ չէր հաջողվում համոզել հրաժարվել Գրիգորյանին փաստացի ապօրինի կալանքի տալ պահելու մտքից. նրան չէր համոզում ոչ գեներալի դատապաշտպանների հիմնավոր միջնորդությունները, որոնց է՛լ հախուհաշիվ չկա, ո՛չ մարդու առողջական վիճակը, որի պատճառով գեներալը հայտնվել է իսկապես սահմանային վիճակում:

Եթե այն, ինչ հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, համապատսխանում է իրականությանն, ապա ինչո՞ւ է նախկին պաշտոնյաներից գրեթե բացառապես Մանվել Գրիգորյանը հայտնվել այս իրավիճակում,արդյոք թավշյա հյութեղ հայտարարություններն՝ երկրում գերակա օրենքի, համընդհանուր արդարության մթնոլորտի հաստատման մասին քանի՞ գրոշի արժեք ունեն, երբ իրական հանցագործները կյանքն են վայելում (օրինակ՝ նույն Վլադիմիր Գասպարյանը, Լֆիկ Սամոն, Ճոյտը, մարդ առևանգող Դոն Պիպոն, Թոխմախի Մհերը, Ֆլեշի Բարսեղը, Վստրեչի Ապերը, 50/50-ը, կամ Շմայսը…),իսկ ուրիշները կենացմահու պայքար տալիս մութ ու խոնավ պադվալներում: Այս ամենը բավական չէ, քայլարած դեղնակտուցները, հանրային կարծիքը մանիպուլացնելով, ամեն գնով ջանում են սևացնել Մանվել Գրիգորյանի համբավը՝ դիցուք շիկամորուս Արեն Մկրտչյանի օգնությամբ կլիպներ մոնտաժելով ու դրանք որպես կուտ պողոսներին դայաղ անելով:
Մյուս կողմից տեղի ունեցողի կամ արդեն կատարվածի համար պատասխանատու է նաև նույն Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ նախկին տնօրենը, որի օրոք է, փաստորեն, որ լակոտ-լուկուտները, վտանգելով պետականությունը, բացահայտորեն թիրախ էին դարձրել Գրիգորյանին: Այս իմաստով հարցերի շարանը, որ դրվում է քաղաքական հայտ ներկայացրած ու «պատիվ ունեցող» Արթուր Վանեցյանի առաջ, պակաս սուր չէ, քան նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանինը: Բայց ստեղծված իրավիճակում ամենամեծ մեղքը, թերևս, պետք է հենց Մարտիրոսյանինը համարել, ում կաշկանդող գործոններից մեկն էլ հաստատապես ունեցած արտաամուսնական կապերի հանգամանքն է:
Դատավորը վախենում է, որ քաղաքական իշխանությունների նկատմամբ պակաս լոյալություն դրսևորելու ու արդարությունն առաջ մղելու պարագայում կարող է հայտնվել փաստի առաջ, ինչպես վերջերես այդ մասին աղաղակում էր իշխանական մամուլը: Միևնույն ժամանակ վայ դատավորը պետք է նկատի ունենա, որ եթե Գրիգորյանին հանկարծ ինչ-որ բան պատահի, ապա «լևի գնալը» չի մարսելու, և հենց ԶԼՄ-ներն են խորամուխ լինելու «բեսպրեդելի» յուրատեսակ օրինակ դարձած դատավորի ինտիմ կյանքի մանրամասներում. է՛լ ոչինչ նրան չի փրկի՝ նույնիսկ «տուշոնկայի» մետաղյա տարան ծամելը:
Մանվել Գրիգորյանի ճակատագիրը մնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի, «Դոն Պիպո» կոչվող սուբյեկտի, հայկազիկների, ջիվանիկների, քայլարաստ Արեն Մկրտչյանի խղճին:
Ներկայումս Փաշինյանի ձեռքին խաղալիքի վերածված դատավորն ու մեղադրող դատախազները և, առհասարակ, դատական համակարգը վերածվել են Փաշինյանի մեկանգամյա օգտագործման պահպանակի: Օգտագործվելու են ու աղբաման նետվեն, իսկ թե դրանից հետո ինչ կլինի նրանց հետ ո՛չ Փաշինյանին է հուզելու, ո՛չ էլ որևէ մեկին: Ուստի՝ ինչ-որ մեկի դուդուկի տակ պարելուց առաջ թող մարտիրոսյաններն ու դատախազը մտածեն սեփական ճակատագրի մասին ու կանխավ չստորագրեն սեփական դատավճիռը:
Մենք հետամուտ ենք լինելու դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործունեությունից դիմակը պատռելու հարցում:
Մեր ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև դեղնակտուց Արեն Մկրտչյանը, ով, փաստորեն, ի հաշիվ Արցախի հերոսի կարիերա է անում՝ առանց երկար-բարակ մտածելու իր քայլի բարոյական կողմի մասին,առանց մտածելու, որ մի օր էլ ուխտը կարող է իր նման օգտագործվածի դռանը չոքել:
Տեղեկացնում ենք, որ բոլոր նյութերը մեր կողմից թարգմանվելու ու ուղարկվելու է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններ, որպեսզի ողջ աշխարհն իմանա՝ ինչ է ասել «թավշյա հեղափոխություն» և որն է այս իշխանությունների իրական դեմքը, որ տեղեկանան, որ հները սրանց մոտ փառք էին, ու իրենք իրենց դեմոկրատ հռչակածներն իրականում իրենց էությամբ ու բնույթով հակոտնյա են «ժողովրդավարություն» ասվածին: Ոչինչ այլևս չի փրկելու քայլառաստերին ու դրանց հրամանները կատարող մնացականյաններին:
Այսօր դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ կալանքի հետ անհմատեղելի հիվանդություններ ունենալու հիմքով, մյուս կողմից, սակայն, պետք է այն կայացնողներն ու նրանց հետևում կանգնածները հստակ գիտակցեն, որ ուշացած այդ որոշմամբ ոչ մեկին չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից:
Արդեն երկար ամիսներ է, ինչ գեներալը գրեթե մահամերձ էր, բայց չգիտես ինչու միայն հիմա է որոշում կայացվում կալանքից ազատման մասին, երբ այլևս բանը բանից գրեթե անցած է, և չկա ոչ մի երաշխիք, որ Մանվել Գրիգորյանին կհաջողվի հաղթանակ տանել մահվան ստվերի դեմ պայքարում, իսկ սա նշանակում է, որ իշխանություններն ու նրանց հրահանգները ջանասիրաբար կյանքի կոչողներն ամբողջությամբ պատասխանատվություն են կրում գեներալի հետագա ճակատագրի համար, ու թո՛ղ աղոթեն, որ ապրի, հակառակ պարագայում ստիպված են լինելու քաղել դրսևորած դաժանության ու անպատասխանատվության դառնագին պտուղները…
Փաշինյան Նիկոլ, քեզ երբեմն քննադատել եմ, բայց երբեք թույլ չեմ տվել վիրավորական բառեր գրել, իսկ այսօր, արդեն հասունացել է պահը քո անմարդկային քայլերի համար հրապարակավ ասելու, ՆԻԿՈԼ, դու մարդկային ... ես…
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



