- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նիկոլ Փաշինյանի խոսնակ, ՀՀՇ-ական թևի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած գազանությանն ու, մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե երբ է արձագանքելու Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է տառացիորեն հետևյալը. «Արձագանքել է այն առումով, որ իրավապահ կառույցներն անմիջապես գործողություններ են ձեռնարկել, դատախազությունը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ոստիկանությունն էլ նյութեր է նախապատրաստում: Այսինքն՝ դա պետական կառույցների արձագանքն է»:
Այս խոսքերով ժպտադեմ խոսնակն, ըստ էության, վերջնակապես թաղել է ժողովրդավարական արժեքները Հայաստանում՝ բացահայտելով իրերի իսկությունը:
Իշխանությունների՝ «Հայելիի» դեմ իրականացրած հարձակման մասնակիցների նկատմամբ դրսևորած անթաքույց սերը (խուլիգանները ստորագրությամբ բաց են թողնվել ոստիկանության կողմից), անկասկած, խորը դիսոնանսի մեջ է հայտնվել այն իրականության հետ, որը շարունակում են արարել հենց իրենք՝ իշխանությունները:
Մասնավորապես՝ լրջագույն հարցեր են առաջանում՝ կապված վերջերս Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հարցեր տալու համարձակություն դրսևորած երկու երիտասարդների ճակատագրերի հետ կապված:
Այդ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանը խայտառակած ագրեսիվ երիտասարդներն, որ սպառնում էին վրեժխնդիր լինել Անժելա Թովմասյանից՝ այժմ ազատության մեջ են, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի ծնած հայաստանյան ռեալներից բխած հարցեր շարադրած երիտասարդները՝ ճաղերից այն կողմ:
Թե՞ իշխանություններն այնքան հիմար են, որ խաբվել են ցուցարարներից մեկի այն սուտ խոսքերին, թե իրենց կողմից իրականացրած ակցիան խաղաղ բնույթ է կրել, քանի որ մարդ չի վնասվել, ու ընդամենը վնաս է հասցվել ակումբի լոգոյին ու պատին:
Իսկ եթե մամուլի ակումբի դուռը բաց լինե՞ր…
Ի դեպ՝ ուշագրավ է, որ իրենք՝ ավազակային հարձակման հեղինակներն են խոստովանել, որ մամուլի ակումբի դուռը բաց լինելու դեպքում անպայմանորեն ներս էին մտնելու ու ձվահարելու էին անձամբ Անժելա Թովմասյանին՝ նրան «իր տեղը ցույց տալու»:
Եվ ուրեմն՝ հարց՝ մի՞թե այս ամենը բավարար հիմք չէր կարող տալ իրավապահներին՝ շատ ավելի համարժեք վերաբերմունք դրսևորել խուլիգանության հեղինակների նկատմամբ, քան փաստացի դրսևորվել է:
Եթե պետական ամենաբարձր մակարդակով հայտարավում է, որ «նոր» Հայաստանում օրենքը բացարձակապես հավասար է բոլորի համար, ապա ինչո՞ւ, օրինակ, նույն Մանվել Գրիգորյանին դատարանը տանջամահ է անում, իսկ Հայաստանում ժողովրդավարությունը թաղել ջանացողներին՝ բաց թողնում:
Կամ՝ ինչպե՞ս կարելի է բացատրել հայկազիկների ու ջիվանիկների, նրանց մունետիկներ արմենալեքսանյանների նկատմամբ դրսևորած խիստ հանդուրժողական վերաբերմունքն, երբ նրանք կոչ են անում՝ ասենք, քարով ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, ինքնադատաստանի ենթարկել Մանվել Գրիգորյանին և այլն: Այս տարրերի վրա, փաստորեն, նորհայաստանյան օրենքները չեն տարածվում, իսկ ա՛յ իշխանությունների խամաճիկի վերածված դատավորին դիպուկ հարցեր տվող երիտասարդների վրա տարածվում է նույնիսկ այնքան, որ գերազանցում է սեփական սահմանները:
Դե ինչ, եթե հանցագործ քառյակի պնդումներն այն մասին, որ ձվերով «Հայելի» ակումբի պատերը նախշազարդելն ընդամենը խաղաղ ակցիայի մի անքակտելի՝ գեղարվեստական մասն ապահովող մասնիկ է, համապատասխանում է իրականությանն, ապա այսուհետ բոլորը կարող են իրենց իրավունք վերապահել զինվել ձվերով ու լոլիկներով ու այցելել հանցագործ քառյակի տներն ու հանգիստ վնասել դրանց պատկանող գույքը, ու թող մեկը փորձի՝ հանկարծ բան ասի, կամ մի ոստիկան փորձի «ծուռ աչքով նայել» տխրահռչակ ակտիվիստների տրամբանությամբ գործող քաղաքացիներին…
Իրավիճակն իսկապես ողբերգական է: Անհավատալի է, բայց այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որի ղեկավարն ու նրա տիկինը լրագրողներ են՝ մեկը «թոշակի անցած», մյուսը՝ կարծես խմբագրի կարգավիճակ վաստակած:
Սա իսկապես անչափ խոսուն է և վկայում է այն մասին, թե իրականում կյանքն ինչպես է փոխում մարդկանց ու նրանց ընկալումներն, արժեհամակարգն ու բնավորությունը:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



