- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշումը, որը որևէ աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ, հակասում է Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներին՝ ապօրինի լինելով թե՛ նյութական, թե՛ բովանդակային տեսանկյունից։

Որո՞նք են հետագա քայլերը.
• Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը մուտքագրում է Սահմանադրական դատարան։ Այդ որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու ՀԻՄՔԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ:
• Դիմումի մուտքագրման օրվանից հետո ոչ ուշ, քան 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) դիմումը մերժելու մասին.
2) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։
• Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ 30-օրյա ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:
• Գործերի դատաքննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով:
• Գործով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
Նախ՝ կոչ եմ անում իրավական համայնքին և հասարակությանը զորակցություն հայտնել Սահմանադրական դատարանի դատավորներին, ում սկզբունքայնությունից և մասնագիտական անաչառությունից է կախված մեր պետության իրավական էությունը երաշխավորող վերջին սահմանադրական մարմնի գոյության երաշխավորումը։
Բացի այդ՝ հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ ճնշումների առկա նախադեպը՝ կոչ եմ անում Ազգային ժողովի այսօրվա ապօրինի որոշման ընդունմամբ առերևույթ շահագրգռված բոլոր անձանց զերծ մնալ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ցանկացած արտաքին ազդեցությունից։
Միաժամանակ հայտնում եմ, որ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, քանի որ ԱԺ ապօրինի որոշման հիմքերից մեկն իր՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի խախտմամբ ներկայացված միջնորդությունն է, իսկ հիմքերից մյուսի վերաբերյալ ինքն է դիմել ՍԴ-ին՝ հայտնելով իր շահագրգռվածության վերաբերյալ։
Դիմում եմ նաև Ազգային ժողովում գործող խմբակցություններին հարցադրմամբ. եթե Հրայր Թովմասյանի նկատմամբ մեկնարկած գործընթացը իրավական էր, ինչու՞ չեն իրականացնում իրենց սահմանադրական պարտականությունը և նույնաբնույթ գործընթաց չեն մեկնարկում Վահե Գրիգորյանի նկատմամբ, երբ ի տարբերություն նախորդի՝ այս դեպքում ուղղակի արձանագրված է ՍԴ դատավորի կողմից էական կարգապահական խախտման փաստը, այն է՝ 10-ից ավելի անհարգելի բացակայությունը Սահմանադրական դատարանի նիստերից։
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



