- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մեկնաբանելով շաբաթ օրը տեղի ունեցած խայտառակությունն, երբ մի խումբ երիտասարդների կողմից Երևանում՝ Օպերային թատրոնի շենքի դիմաց, փորձ էր արվել նշել «մարիխուանայի օրը», Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խոստովանել է, որ սկանդալային միջոցառման կազմակերպիչն իր երղբայրն է եղել:
«Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ և չեզոք։ Իսկ մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով»,-լրագրողներին ասել է իմքայլականը:
Միաժամանակ պատասխանելով Հայաստանում մարիխուանայի օրինականացմանն առնչվող հարցին՝ փաշինյանական պատգամավորն ասել է. «Ես որոշ ժամանակ ԱՄՆ-ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետևաբար՝ այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետև ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»:
Այն, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նկատվում է հստակ միտում՝ ամեն գնով երկիր բերելու արևմտյան հոռի բարքերն ու դրանք տեղայնացնելու, ակնհայտ դարձավ այն օրվանից, երբ ԱԺ ամբիոնը վերածվեց տրանսգենդերի խոսափողի, ում ի պաշտպանություն Փաշինյանը շտապեց հռետորական հարց հնչեցնել՝ տրանսգենդերը ելույթ ունեցածը մա՞րդ է, թե՞ չէ: Ընդ որում՝ Փաշինյանի հարցը, պետք է նկատել, ամենևին էլ տեղին չէր, քանի որ հարցը ոչ թե ինչ-որ մեկին մարդ կամ անասուն խոստովանելն էր, այլ համասեռամոլության քարոզի լինել-չլինելը մի երկրում,որը շատ է սիրում պարծենալ իր ավանդական հասարակությամբ ու դավանած անանց արժեքներով:
Հիմա, փաստորեն, բանը հասել է պլանքյաշենրին մարդ համարել-չհամարելուն, և ակնկալելի է, որ նույն Փաշինյանը հիմա էլ ի պաշտպանություն մարիխուանայի է նույնքան հռետորական հարց բարձրացնելու՝ ասենք ««պլանը» խո՞տ է, թե՞ կոկորդիլոս» տեսքով: Դե գնա ու պատասխանի…
Իմքայլականը, փաստորեն, խոստովանում է, որ «մարիխունայի օրը» Հայաստանում տոն դարձնելուն միտված ակցիայի կազմակերպիչն իր՝ միյանցից տարբեր գաղափարներ ու արժեքներ դավանող ընտանիքի անդամներից մեկն է՝ միաժամանակ խուսափելով ասոցացվել «պլանքյաշության» հետ:
Ավելին՝ անձամբ խուսափելով պիտակավորվելու արժանանալուց՝ պատգամավորն, ում կողմից ներկայացվող քաղաքական ուժի ընդունած որոշումներով է այսուհետ կառուցվում «նոր» Հայաստանի ապագան, փաստացի չի բացառում պլանքյաշության օրինականացումը Հայաստանում՝ օրինակ բերելով, մասնավորապես, հարևան Վրաստանը և կասկածի տակ դնելով մարիխուանա օգտագործելու քայքայիչ հետևանքները:
Ինչո՞ւ է «Իմ Քայլը» փորձում ամեն գնով քայքայել հասարակական բարոյականության տարրական նորմերը: Պատասխանը, որքան էլ կարող է անակնկալ լինել, միանգամայն պրիմիտիվ է. Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում մարիխուանայի դաշտե՞ր ունի և, ըստ էության, նման կերպ ցանկանում է իր բերքի սպառման համար նորանոր շուկաներ նվաճել՝ ի դեմս նիկոլական Հայաստանի:
Ի դեպ՝ Սիմոնյանը, պարզաբանելով 124 մլն-ին առնչվող սկանդալային պատմությունը, նույն օրը լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարել է. «Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, այլ քաղաքացու գերակայությունը հաստատելու. դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է»:
«Քաղաքացու օր» կոչվող խեղկատակության հեղինակները փաստացի լծվել են երկիրն ամայացնելու, բարոյազրկելու այլանդակ գործին՝ ելնելով, իհարկե, Ալեն Սիմոնյանի բիզնես շահերից:
Սրանց թվում է,որ եթե սկսեն անգամ մասսայական օնանիզմով զբաղվել, ասենք, հանրային վայրերում, կրկին կարժանանան հասարակության հավանությանը: Չէ՞ որ իրենց 80%-ից ավել ձայն են տվել, չէ՞ որ սափրվելու հետ սեր չունեցող ինչ-որ մեկը բարեկեցություն ու «նոր» Հայաստան է խոստացել, ու հիմա այդ «նոր» Հայաստանն էլ հենց կերտում են՝ փորձելով անբարոյականություն սերմանել:
Դե եթե դա է պահանջում Ալեն Սիմոնյանի բիզնես շահն՝ ո՞վ ի՞նչ կարող է ասել. ուրեմն՝ այդպե՞ս է ճիշտ:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



