USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սասուն Միքայելյա՛ն, ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց դասակարգել.Տիգրան Հովհաննիսյան
2019-04-16 11:31:00
Տպել Տպել

Տիգրան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեջբերում եմ Սասուն Միքայելյանի խոսքից ...

«Հազար անգամ ներողություն էս օր շատ մարդիկ, որ աշխատելու հնարավորություն չունեն, ուրիշ կարգի մարդիկ են , պարզ ասեմ խմիչքի հետ հակում, սեր ունեն, էդ մարդիկ են գալիս պայմանագրային... »

Ուրիշ ի՞նչ կարգի մարդիկ են : Այսինքն դուք բա՞րձր կաստա եք , իսկ նա, ով գնում է պայմանագրային ծառայության՝ ցա՞ծր։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց դասակարգել, այն էլ ըստ ձեր՛ հայեցողության։ Ես շատ կիրթ մարդկանց գիտեմ, ովքեր ԲՈՒՀ֊ն ավարտելուց հետո գնում են պայմանագրային ծառայություն, քանի որ այլ աշխատանք ուղղակի չկա։ Շատերն անգամ գուցե ավելի կիրթ լինեն ու ինչ-ինչ բնագավառներում անգամ ձեզանից ավելի «լավ կարգի»՝ ձեր իսկ ընկալմամբ։

Հ.Գ. Սասուն Միքայելյանը ծնվել է 1957թ֊ին, ՍՍՀՄ տարիներին բարձրագույն կրթություն չի ստացել։ 1997թ. ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (40 տարեկան հասակում ) , 2002թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (45 տարեկան հասակում ) ։

Սա մարդու այն կարգն է, ով պնդում էր, որ եթե խնդրեն էլ չի դառնա ԵԿՄ նախագահ, բայց դարձավ՝ ասելով, որ իրեն խնդրել  են :

Այս նյութը դիտել են - 6384 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook