USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արթիկցի ծանոթի զավակին ԱԺ խցկելուն միտված հնարավոր քայլերը լիովին դուրս են «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» հեղափոխական ամենահայտնի լոզունգի տրամաբանության ծիրից
2018-11-02 19:20:00
Տպել Տպել

Հեղափոխական էյֆորիան Հայաստանում օրեցօր նահանջում է, ինչի հետևանքները զգալի են դառնում ոչ միայն հասարակական տրամադրություններում, այլև, թերևս, հեղափոխականների ու նրանց հետ անմիջական կապ ունեցող անհատների շարժուձևում, կենցաղում:

Հայաստանյան մամուլը բավական ուշագրավ մանրամասներ է հաղորդում, մասնավորապես, առաջին տիկնոջ՝ Արթիկ կատարած այցից:
Պարզվում է՝ Աննա Հակոբյանն, ով «ռայոն» էր գնացել՝ սեփական ընկերուհու ջերմոց այցելելու, ձեռքի հետ էլ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու, մոտ 100 կիլոմետրանոց տարածությունը հաղթահարել է ուղղաթիռով, ինչն, ասում են, այնքան էլ դրական արձագանքի չի արժանացել տեղացիների կողմից. Հակոբյանին սկսել են կասկածել գլամուրային կենցաղավարության մեջ, ժողովրդից կտրվելու:
Իհարկե, միգուցե ուղղաթիռով Արթիկ գնալը սխալ կլինի համարել հեղափոխական արժեքների հանդեպ անտարբեր վերաբերմունքի արգասիք, սակայն, դիցուք, Արթիկցի ծանոթի զավակին ԱԺ խցկելուն միտված հնարավոր քայլերը լիովին դուրս են «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» հեղափոխական ամենահայտնի լոզունգի տրամաբանության ծիրից:
Էլ ինչպե՞ս է երկրում ձևավորվում կլանային համակարգ, մի՞թե ոչ ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչին այժմ ականատես են դառնում բոլորով միասին: Թե՞ Նիկոլի ծանոթը կադրային պոլիտիկ է, իսկ ասենք Շարմազանովի ծանոթը՝ հայրենիքի դավաճան կամ ինչ-որ վիժվածք…
Հետո էլ մի ժամանակ Ռիտա Սարգսյանին էին քննադատում՝ հովանավորչության մեջ մեղադրելով, ի պաշտոնե առաջին տիկնոջ ազդեցությակ տակ գտնվող ոլորտները սեփականելու մեջ կասկածելով, այնինչ բանից պարզվում է՝ Աննա Հակոբյանը մի ողջ Ազգային ժողով է փորձում սեփականել. սկզբից եղբայրը, հիմա էլ ջերմոցատեր ընկերուհու որդին:
Եվ ուրեմն՝ Աննան ի՞նչ պակաս Ռիտա է…

Այս նյութը դիտել են - 2959 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook