USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 21 Հոկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իրար են խառնվել հինն ու նորը, հայտնվել ենք տարակարծությունների թատերաբեմում
2018-09-23 11:21:00
Տպել Տպել

Կրթությունը ձեռնոցի նման աջ ու ձախ են շպրտում, բայց երբեք ո՛չ ուսուցչի «օգտին», ո՛չ էլ՝ աշակերտի: Դեպի նորարարությու՞ն ենք գնում, թե՞ արժեքների կործանում, որ այսպես իրար են խառնվել հինն ու նորը՝ ծնողներին ու աշակերտներին, առավել շատ ուսուցիչներիս կանգնեցնելով տարակարծությունների թատերաբեմում: Սև ու սպիտակին միախառնված ազատ հագուկապի կողքին հնչում են բջջային հեռախոսի դպրոց տանել-չտանելու խոսակցությունները, որին զուգահեռվել են հնգօրյա ու վեցօրյա դպրոցի մասին զրույցները:

Ով համակարգի տնօրինողն է դառնում, նոր օրենքներ է հրապարակում, իսկ մենք կատարողն ենք դառնում, բազում թերություններ հաղթահարողը: Դպրոցական սև ու սպիտակի կողքին երբեմն հայտնվում են ազատ հագուկապով աշակերտներ, որ ձեռնոց են նետում մյուսներին, թե ո՞վ է ասել, որ դպրոցական համազգեստով պիտի լինենք, երբ արդեն վերևներից ասված է, որ ազատ հագնվենք:
Բջջային հեռախոսին «սիրահարված» աշակերտը չի համբերում այն 45 րոպեն, նա պիտի ուսուցչից մեկ այլ պատրվակով թույլտվություն խնդրի, որ դասարանից դուրս գա ու հագեցնի «ծարավը»՝ մեկի հետ խոսելով: Ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն ուրախությամբ ողջունում են հնգօրյա դպրոցը, որ իրենք մեկ օր ավելի կհանգստանան, իսկ այն շաբաթվա ընթացքի հնգօրյա ուսուցման ծանրաբեռնվածությունն իրենց համար հոգ չէ ամենևին, և ոչ էլ անհանգստանում են, թե դպրոցում երբ կավարտվեն դասերը, թող այդ մասին մտածեն սովորողները:
Արտաքուստ դժգոհություններն առկա են, բայց զարմանալին որոշ ծնողների վերաբերմունքն է. «Գյուղում գործեր ունենք, շաբաթվա մեկ օր հանգիստն օգտակար կլինի մեզ համար, որ գնանք գյուղ»: «Փոքր երեխա ունեմ տանը, աղջիկս տանը կմնա, այդ օրը կնայի երեխային»: «Երեխաս ոտքով է դպրոց հասնում, մեկ օր պակաս կքայլի»: «Այդ ազատ օրը կօգտագործեմ նպատակային, հյուր կգնանք բարեկամներին»: «Երեխայիս մեկ օր քիչ դաս կսովորեցնեմ, այն ինձ ձեռնտու է»: «Այսուհետ շաբաթվա փոխարեն ամեն ուրբաթ օր քաղաք կգնանք»: «Բոլորս այդ օրն ազատ կլինենք, առավոտ շուտ չեմ արթնանա, որ տղայիս դպրոց ճանապարհեմ»:
Համակարգի պաշտոնյայի խոսք եմ ընթերցում, որ գերնպատակ չպիտի համարել առարկայական օլիմպիադաներում աշակերտների հաղթելը, այլ երկիրը պետք է զարգացնել, գյուղատնտեսներ են պետք, հողի աշխատավորներ: Ու զարմանալի չի թվում ինձ, թե ինչու չի ընկալվում մանկավարժիս խոսքը, որ հնգօրյա ռեժիմն այսպիսի ծրագրերով շատ մեծ ծանրաբեռնվածության տակ է դնում աշակերտին, հոգնած դպրոցականին անհասանելի է լինելու ուսուցչի խոսքը, առավելապես՝ 7-րդ դասաժամին: Ու հարց է ծագում՝ ինչու՞ է համակարգը նախընտրում 5-օրյա ռեժիմը, երբ այն ո՛չ աշակերտի և ո՛չ է ուսուցչի հարմարավետ ու մատչելի ուսումնադաստիարակչական գործընթացն է ուրվագծում, ճիշտ այնպես, ինչպես էլեկտրոնային մատյանը, որ հազվագյուտ ծնողներ են այն բացում, սակայն ուսուցչի աշխատանքի մեկ այլ ծանրաբեռնվածություն է տեսանելի:
Ու՞մ թե ինչի՞ն ենք ուզում նմանվել մեր կրթությամբ, երբ այս ոլորտի աշխատողներիս աչքից չեն վրիպում բազում անհամապատասխանություններ, ու թերություններն աղաղակում են ամեն օր, երբ կամավոր սկզբունքը երբեմն դառնում է պարտադիր, երբ ծնողների մեծամասնության դժգոհություններին չենք կարողանում արձագանքել ուսուցիչներիս «անկարող» լինելու պատճառով, որ մենք չենք որոշումներ կայացնողները, ծրագրեր կազմողները, դասագրքեր հրատարակողները...
Այո՛, նաև մենք չենք դպրոցի նոր ռեժիմ հաստատողները, բայց ինչու՞ ուսուցիչը չի ցանկանում, որ ինքը մեկ օր ավելի հանգստանա, ինչու՞ ծնողները մտահոգված են, թե իրենց երեխաներն ինչպե՞ս կհասցնեն դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը, ինչու՞ պատասխանատուները ցավալիորեն չտեսնելու են տալիս այսքանը: Եվ որքա~ն շատ «ինչուներ» կան, որ մեզ մտահոգվելու առիթ են տալիս...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 3269 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-08-11 23:25:00 Ես և իմ օրագիրը
Ես և իմ օրագիրը
2018-06-03 22:41:00 Դադիվանքում
Դադիվանքում
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (179-ձայն)
  • Վատ (123-ձայն)
  • Շատ Վատ (1059-ձայն)
Ajax Loader
Facebook