USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Առավոտից երեկո համացանցն ու մամուլը ծաղրում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին...
2016-02-05 20:08:00
Տպել Տպել

Առավոտից երեկո համացանցն ու մամուլը ծաղրում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, մեջբերում են նրա անհեթեթ արտահայտություններն ու պատմում նրա ծիծաղաշարժ արարքների մասին: Իսկ Գալուստն էլ իր հերթին է ծիծաղում բոլորի վրա: Եվ դրա համար նա բազում պատճառներ ունի: Վերցնենք թեկուզ այն, որ Գաուստի որդին միլիարդատեր է: Մի՞թե սա պակաս ուրախության առիթ է: Եվ ոչ թե թաքուն, ստվերային միլիարդատեր, այլ շատ բացահայտ:


Այսպես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կարողությունը, ըստ պաշտոնական հայտարարգրի, կազմում է 1 196 396 649 դրամ: Նրա կնոջ կարողությունը 34 մլն դրամ է: Հիմա ինքներդ մտածեք. Արման Սահակյանը մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ, տատն ու պապը նրան կճուճներով ոսկիներ չեն ժառանգել, իրենց բակում նավթահոր չունի, այդ որտեղի՞ց կարողացավ կուտակել աստղաբաշխական փողերը, այն էլ խեղճ ու կրակ Հայաստանում, որտեղ պետական պաշտոնյան եթե իր 200 տարվա աշխատավարձը գումարի, դարձյալ այքան չի կազմելու:


Մտածեք: Հենց կռահեք, կհաշվենք նաև միլիարդատիրոջ հոր փողերը:

Այս նյութը դիտել են - 1267 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook