USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 24 2019թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հուսանք՝ կվերանայվի ուսուցիչ-աշակերտ-ծնող շղթայի գերբեռնված աշխատանքը
2018-05-24 10:15:00
Տպել Տպել

Այս օրերին կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նորից ինձ առիթ տվեցին՝ շոշափելու հարց, որ շատ-շատերիս մտահոգությունն է: Արհեստականորեն իր աշխատանքում ծանրաբեռնված ուսուցիչը նույն ծանրաբեռնվածությունը փոխանցում է աշակերտին, իսկ նրանից էլ անցնում է ծնողին, իսկ այդ գերբեռնված աշխատանքի արդյունքը չի կարող որակ դառնալ՝ առավելապես այն դեպքում, երբ բարձրագույնի դռները բոլորի համար բաց են:

Ուսումնական տարին ավարտում ենք: Վերջին օրերի ծանրաբեռնված ու լարված աշխատանքից հետո կարծես ուզում ենք «հավաքել» մեզ, մի քիչ շունչ քաշել, բայց նաև այս իրավիճակն առիթ է տալիս արտահայտելու դժգոհություն այն թերությունների մասին, որ առկա են կրթության համակարգում, նաև հուսով ենք, որ դրանք կվերանայվեն:
Մեր օրերի ուսուցիչը ծանրաբեռնված է իր աշխատանքում: Հայոց լեզվի և գրականության ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավորների ծանրաբեռվածությունը յուրաքանչյուր կիսամյակում նկատելի է մեզ՝ մասնագետներիս, չնայած նմանատիպ իրավիճակ մասնակիորեն նկատվում է մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչների մոտ:
Որ գրավորների քանակի ավելացումը մի նոր որակ է հաղորդում կրթությանը, չեմ կարող հաստատակամորեն համաձայնվել այդ կարծիքին: Որ աշակերտի մոտ ձգտում է առաջանում գրավորից գրավոր ավելի գեղեցիկ շարադրի իր մտքերը, նույնպես չեմ կարող համամիտ լինել դրան: Որ աշակերտները սիրով են կատարում այդ գրավոր հանձնարարությունները, նույնպես կարող եմ հակադարձել: Որ այդ գրավորների միջոցով աշակերտը գիտակցում է իր գրավոր խոսքի նվազ իմացությունը և խուսափում բուհ ընդունվելու իր մտադրությունից, նման բան չկա:
Գուցե կրթության ոլորտում ուսուցչի աշխատանքի այս ավելորդ թղթաբանությու՞նը վերանայվի, որ արհեստական դժվարություն է ստեղծում մեզ համար: Թերևս այս փաստն արձանագրեմ թվերով:
Մեկ կիսամյակի ընթացքում նվազագույնը 5-րդ դասարանում մայրենիից, ծրագրի 7 դասաժամի համաձայն, նախատեսվում է ուսուցողական և թեմատիկ 14 /7-ական/ գրավոր, 1 կիսամյակային, ընդամենը՝ 15 գրավոր, ամբողջ ուտարում՝ 30, նախորդ տասնամյա դպրոցի 10-12 գրավորի փոխարեն: 6-րդ դասարանում մայրենիի 6 դասաժամի հաշվով՝ 26, 7-րդ դասարանում 24 գրավոր:
Այսպես՝ 8-ից 12-րդ դասարաններում հայոց լեզվից՝ 2 ուսուցողական, 2 թեմատիկ, կիսամյակային՝ 1, ընդամենը՝ 5, իսկ գրականությունից՝ 3-ական ուսուցողական և թեմատիկ, կիսամյակային 1, ընդամենը՝ 7 գրավոր: Մեկ կիսամյակում՝ 12, ամբողջ ուստարում՝ 24 գրավոր, նորից երկու անգամ շատ՝ նախորդ տարիների համեմատությամբ:
Դասավանդում եմ տարբեր դասարաններում: Ընդհանուր հաշվարկով, չհաշված տնօրենության կողմից տրված գրավորները, նաև շարադրությունների մրցույթները, որ հանձնարարվում են տարբեր թեմաներով, ամբողջ ուսումնական տարում նախատեսվում է հայոց լեզվից և գրականությունից ստուգել 6-րդ ա դասարանում՝ 572 /22 աշակերտի հաշվով/, 8-րդ-ում՝ 648 /27 աշակերտ/, 11-րդ դասարանում՝ 480 /20 աշակերտ/, 12-րդ դասարանում 1-ին կիսամյակում՝ 216 /18 աշակերտ/, 2-րդ կիսամյակում 60 /5 աշակերտ/ գրավոր աշխատանքներ: Ընդհանուր քանակով մեկ ուսումնական տարվա ընթացքում մեկ դրույքով աշխատող ուսուցիչը մոտ 2 հազար գրավոր աշխատանք է ստուգում, այն դեպքում, երբ նախորդ տարիների համեմատությամբ՝ կրկնապատկված է այդ գրավորների քանակը:
Մի՞թե տարիներ առաջ, մեկ դրույքի 18 դասաժամը 22 դարձնելով, գրավորների քանակ ավելացնելով՝ ապահովվել է ուսուցիչների սոցիալական վիճակը՝ աշխատավարձի որոշակի բարձրացումով: Մինչ այսօր ու՞մ է հետաքրքրել, թե վերոնշյալ գրավորներից քանի աշակերտ է ամեն անգամ բացակայում: Ո՞վ է մտածել, թե ինչպես պիտի ամենաբարձր ջերմության մեջ գտնվող աշակերտը մասնակցի գրավոր աշխատանքներին, այլապես նա «1» կգնահատվի, եթե չգրի այդ գրավորը նշված ժամկետում: Բայց ո՞վ գիտեր, թե ձմռանը փայտի վառարաններով տաքացրած դասարաններում ամեն օր քանի աշակերտ է բացակայել և դրա արդյունքում պարտադիր քանիսին պետք է նորից թելադրություն տալ: Մի՞թե պակաս որակ էր արձանագրվում նախորդ տարիներին, երբ այդքան գրավոր աշխատանքներ չէին հանձնարարվում:
Ուսուցչի աշխատանքի նման ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև միշտ էլ բարձրաձայնել եմ, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվել, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվել բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:
Հուսանք՝ ծրագրերի փոփոխությամբ այս նոր բարեփախումների ընթացքում ուշադրություն կդարձվի նաև այս թերություններին, որ առկա են կրթության համակարգում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 20934 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-05-08 14:39:00 Սահմանին   եմ
Սահմանին եմ
2019-05-08 09:30:00 Ես ու իմ հայրենիքը
Ես ու իմ հայրենիքը
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (228-ձայն)
  • Վատ (150-ձայն)
  • Շատ Վատ (1143-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook