USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարդան Մինասյանի անվան հիմնական դպրոցում
2017-12-04 12:06:00
Տպել Տպել

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի, ստեղծագործող մի քանի դպրոցականների հետ Վարդան Մինասյանի անվան հիմնական դպրոցում եմ: Հյուրընկալ է դպրոցը, հյուրընկալ են այնտեղ աշխատողները: Մտերմական զրույցը տարիների մանկավարժական մեծագույն փորձ ունեցող Ռուբեն Հարությունյանի, դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանի հետ ազդարարում է մի նոր ջերմություն այդ կրթօջախն այցելած մանկավարժներիս ու մեր դպրոցականների համար: Այդտեղ նախատեսված էր անցկացնել շրջանի մի քանի դպրոցների՝ ստեղծագործող աշակերտների մասնակցությամբ շարադրությունների մրցույթ՝ նվիրված Մայիսյան եռատոնին:

Փնջային մեթոդմիավորումների նախագահ Լ. Պետրոսյանի ակտիվ գործունեությունը նկատելի է ամենուր, ով այս օրերին տասը դպրոցների Եռատոնի միջոցառումների համակարգողն է: Դպրոցների համար նախատեսված ծրագրում բավականին միջոցառումներ կային ընդգրկած, այդ թվում շարադրությունների մրցույթը՝ հայոց լեզվի և գրականության փնջային մասնախմբի նախագահ Սուսաննա Բալասանյանի առաջարկած «Պանծալի մայիս», «Հաղթանակը պարտավորեցնող է», «Գարունքվող Արցախ» վերնագրերով:
Դա ստեղծագործելու շնորհով օժտված դպրոցականների բացահայտում էր, նրանց ընդունակությունների արժևորում, նոր սերնդի ասելիք, հոգու ազատ երևակայական թռիչք, նրանց դասավանդող ուսուցիչների աշխատանքի դրսևորման ձև, որ գեղարվեստական շունչ էր ստացել որոշ աշակերտների շարադրություններում:

Տարբեր դպրոցների 8-12-րդ դասարանների 16 դպրոցականի մասնակցությամբ անցկացված շարադրությունների մրցույթը նախատեսված ժամկետում ավարտվեց: Մասնագետ ուսուցչուհիներ կային՝ Ներքին Հոռաթաղի /Նինա Դանիելյան/, Կուսապատի /Ռուզան Առաքելյան/ միջնակարգ և Վարդան Մինասյանի հիմնական /Լուսինե Պողոսյան/ դպրոցներից: Հավուր պատշաճի վերահսկվեց ընթացքը, համապատասխան ստուգող հանձնաժողովի կողմից վերջում արժևորվեցին լավագույն շարադրությունները՝ ըստ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի:
Կարելի է ասել՝ ոչ այնքան հաղթանակն էր այստեղ կարևորվում, որքան դպրոցականների և ուսուցիչների շփումը միմյանց հետ, հայացքների փոխըմբռնումը, յուրաքանչյուրիս ուղեկցող վարակիչ տրամադրությունը, որ սերնդի խոսքի մեջ դարձել էր առ հայրենին ունեցած հավատք, ազնիվ պոռկում, ու պապերից ժառանգածը հասել էր որդիներին, դարձել երդում, մի յուրահատուկ հայրենյաց դաս:
Երբ սերունդն է դառնում իրական ու կենդանի կերպար, իր վրա կրում մարդկայնության անթերի ու բարձր որակը, ճեղքում է ամեն մի սահման, բացում իր հոգու լույսը, աշխարհը դիտում իր իսկ հայացքով, որ առաքինության, ազնվության, ավանդականի կրողն է: Այստեղ՝ Արցախում, սերնդի գրիչը երկնում է նոր մտքեր, լսում իր սրտի զարկերը, ու այն անձնական վերապրումներից կամաց-կամաց դառնում է անանձնական պատում, որ սոսկ շարադրանք չէ, այլ ապրում, զգացածի ու տեսածի մասին ականատեսի տարեգրություն:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 7367 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (187-ձայն)
  • Վատ (136-ձայն)
  • Շատ Վատ (1088-ձայն)
Ajax Loader
Facebook