USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանկավարժի՝ իմ արտահայտած պարզ ճշմարտությանն ընդդիմացողներին
2017-09-04 14:31:00
Տպել Տպել

Երբեմն գրածս նյութերում մանկավարժական իմ մոտեցումն ու տեսակետն եմ արտահայտում՝ ելնելով երևույթներից, որոնց առնչվում եմ: Նորություն չեմ ասած լինի, եթե պնդեմ մի ճշմարտություն, որին երբեմն իմ շրջապատում սրերով են դիմավորում: Բազմիցս բարձրաձայնել եմ ու նորից կրկնում եմ, որ ուսուցչի աշխատանքը չի սահմանափակվում միայն այն քառասունհինգ րոպեների մեջ, որ նա մտնում է դասարան: Նույնքան ճշմարտություն ասած կլինեմ, եթե նորից արտահայտեմ, որ անկախ այն հանգամանքից՝ տվյալ ուսուցիչը դասղեկ է, թե չէ, նա պետք է ընդգրկված լինի տարբեր միջոցառումներում՝ թե՛ դասարանական և թե՛ արտադասարանական ու արտադպրոցական:

Ուզում եմ նույնիսկ հարց տալ՝ մի՞թե յուրաքանչյուր ուսուցչի չի հետաքրքրում, թե չսովորող աշակերտն ուրիշ ի՞նչ շնորհ ու հակում ունի, իսկ դա տեսանելի է դառնում արտադասարանական միջոցառումներում: Արդյո՞ք ցանկացած ուսուցիչ չի ուրախանում, որ իր առջև նստած աշակերտը, եթե իր առարկայի դասերը չի սովորում, ապա փայլում է մեկ այլ ասպարեզում. դա կարող է լինել սպորտում կամ արվեստի մեկ այլ բնագավառում:
Արձանագրեմ փաստեր: Իմ դասղեկական ութերորդ դասարանում երգող աշակերտուհի ունեմ, նա փայլում է տարբեր միջոցառումներում, երգի գեղեցիկ կատարումներով հիացնում է շրջապատին, բայց դասերը սովորում է իր կարողությունների չափ: 11-րդ դասարանում նույնպիսի երգելու շնորհով օժտված աշակերտ կա, ով ընդհանրապես չի սովորում, բայց նվազագույնս ամեն կիսամյակի ընթացքում ձգտում է դրական գնահատականի անցումային շեմը ապահովել, որ փոխադրվի: Այդ նույն իրավիճակում է նկարելու բնատուր տաղանդով օժտված մեկ ուրիշ տասնմեկերորդցի, ով Արցախում և ՀՀ-ում տարբեր մրցույթների հաղթող է:
Վերջերս իմ հրապարակած տեսակետը, որ ուսուցիչը պետք է իր անցած ճանապարհին մանկավարժական կենսագրություն ունենա, առիթ տվեց որոշ խոսակցությունների: Ում հասանելի չէ իր աշխատանքային գործունեության ընթացքում հարուստ կենսագրություն ունենալը, նրանք էլ կարող են ընդդիմանալ իմ կարծիքին: Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է կերտում իր ճանապարհը, իսկ դա իրականացվում է իր աշակերտների ձեռքբերքումներով, իր ակտիվ մասնակցությամբ դպրոցի կյանքին, հասարակության մեջ իր կենսադիրքով, իր ինքնակրթությամբ, սեփական մանկավարժական փորձով, բազում հանգամանքներով, որտեղ երևում է ուսուցիչն աշխատանքային եռուզեռի մեջ:
Համոզված եմ, որ յուրաքանչյուրի նպատակասլաց աշխատանքի արդյունքում կարձանագրվեն հաջողություններ, որոնք որակ կապահովեն տվյալ ուսուցչի մանկավարժական կենսագրությանը, իսկ դրա արգասիքը մեր օրերում ուսուցիչների որակավորման տարակարգերի տարբեր աստիճաններն են, որոնց հասնելու իրական ուղին քրտնաջան աշխատանքն է: Իսկ աշակերտի կողմից սիրված ու գնահատված լինելը բոլորիս սրբազան պարտքն է, որ լինենք այդպիսին, բայց մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա անցնի մի այնպիսի ճանապարհ, որ հետադարձ հայացք ձգելիս խոսելիք ունենա: Իմ սեփական փորձից ելնելով՝ նույնիսկ կարող եմ ասել, որ ամեն մեկի ազատ իրավունքն է՝ բարձրաձայնի խնդրահարույց հարցեր, դառնա արդարության ջատագով, վերացնի իր ճանապարհի խութերը, հասնի նպատակների իրականացմանը:
Իմ վերջին հրապարակումներից մեկում, որտեղ բարձրաձայնել էի, որ գռեհիկ խոսքերը հարիր են գռեհիկներին, դա պարզ ճշմարտություն է, որին ընդդիմանալն ավելորդ է: Խորհրդային ժամանակներում նման ուսուցիչներին կհեռացնեին ասպարեզից, իսկ մեր օրերում նրանց շուրջը համախոհների շքերթ է կազմակերպվում, որի մասին խոսելն անիմաստ եմ համարում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 4808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook