USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երբ մտերմիկ միջավայրն էլ դառնում է դաստիարակության միջոց
2018-03-05 10:32:00
Տպել Տպել

Իմ դասղեկական 8-րդ ա դասարանի աշակերտների հետ մտերմական հանդիպումը մոտակա բար-տաղավարում, որ կազմակերպվել էր ծնողական խորհրդի կողմից, նպատակաուղղված էր ավելի մոտիկից շփվելու թե՛ երեխաների և թե՛ նրանց ծնողների հետ, որի հիմքում անցած Հայրենյաց պաշպանի և գալիք Մարտի 8-ի տոնական օրերի խորհուրդն էր:

Նախօրոք պատրաստված ծրագրով հանդես եկան աշակերտները: Դա իրենց ընդունակությունների, շնորհի ցուցադրումն էր, որ այնքան ակտիվորեն ներկայացան նրանք թե՛ պարերի և թե՛ երգերի հրաշալի կատարումներով: Ասմունքելու շնորհով օժտված երեխաները տարբեր բանաստեղծություններով հանդես եկան, կատակային խաղեր կային՝ ծափն ու ծիծաղն իրար խառնված:
Հաղորդավարների խոսքում հավաքվելու նպատակն էր, այն հպարտությունը, որ համակել էր նրանց. «Մենք ապրում ենք Արցախում, ու մեր հայրենիքը պաշտպանում են մեր խիզախ զինվորները, մեր հայրերը, եղբայրները: Այստեղ են գտնվում մեր դասընկերները՝ ապագա հայրենյաց պաշտպանները» /Էլինա/: «Նրանց կողքին են մեր մայրերը, քույրերը, տատիկները, ովքեր ապահովում են հայ զինվորների թիկունքը: Եվ նրանց էլ անվանում են աշխարհի ութերորդ հրաշալիք, ու նրանց տոնը նշվում է Մարտի 8-ին» /Նարեկ/:
Հայրենիքի պաշտպան ու մայրական թեմա, որ իրար կողքի հնչում էին զուգահեռաբար՝ նորից հիշեցնելով բոլորիս, որ այս անքակտելի ամուր կապը որքան ոգեղեն, այնքան օրինակելի է ու դաստիարակչական:

Դասղեկի իրավունքով առաջարկս զարմանալի ու հետաքրքիր էր, թե ինչպիսի մտերմական հարաբերություններ կարող ենք ստեղծել ծնողների հետ՝ նրանց ընդգրկելով դպրոցական կյանքում: Դա առաջարկությունների շարք էր, որ ներկայացրին թե՛ աշակերտները և թե՛ ծնողները, ովքեր ներկայացել էին այս միջացառմանը: Անչափ հետաքրքրությամբ ընկալվեց իմ առաջարկը՝ կազմակերպել միջոցառում, որտեղ մրցույթին ընդգրկված կլինեն ծնողներն իրենց երեխաների հետ: Զույգերը, որ կձևավորվեն, կլինեն մայր ու դուստր, այն նվիրված կլինի Մայրության և գեղեցկության օրվան: Նախօրոք կազմված ծրագրի համաձայն՝ ծնող-երեխա զույգերը կներկայանան երգով, պարով, իրենց ուղեկցող յուրահատուկ որևէ շնորհով, տնային աշխատանքի՝ ծնողի օգնությամբ կատարելու առաջադրանքով:
Նախատեսվեց նաև, որ ծնողներին և աշակերտներին կտրվեն առանձին հարցաշարեր, որոնք պետք է լրացվեն՝ ելնելով դաստիարակության, ուսուցման, ժամանակակից տեխնոլոգիաների, նաև էլեկտրոնային մատյանների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքից: Այս ուրախ հանդիպումը նաև դպրոցական կյանքին ծնողների ներգրավվածությանը մի նոր թափ հաղորդելու միտում ուներ, առավելապես, երբ ծնողներ ունենք, որ խուսափում են այս կամ այն պատճառով մասնակցել որևէ միջոցառման, անգամ՝ ծնողական ժողովներին:
Միջոցառումը, որ իրականացվեց դասարանի ծնողական խորհրդի նախագահ Նոնա Հայրապետյանի նախաձեռնությամբ, շատ աշխույժ, ուրախ տրամադրությամբ էր համակել բոլորիս, նրա հանդեպ ունեցած շնորհակալական զգացումով: Աշակերտների պատրաստակամությունը ոգևորիչ էր, որ հաջորդ միջոցառումը կնախատեսվի ծնողների՝ առավելապես մայրերի մասնակցությամբ, նաև նրանց ընդգրկելով մրցութային գրական-երաժշտական վիկտորինային, որին մասնակցելու համաձայնություն հայտնեցին այդտեղ գտնվող ծնողներից Նոնա Հայրապետյանը և Լիլիթ Ղազարյանը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9778 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (187-ձայն)
  • Վատ (136-ձայն)
  • Շատ Վատ (1088-ձայն)
Ajax Loader
Facebook