USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուսուցչուհի, ով լավ է հասկանում մեր ժամանակների «ոգու սովը»
2017-12-27 01:48:00
Տպել Տպել

Մանկավարժի մասին իմ խոսքով և շուտով՝ Ամանորի շնորհավորանքով ավարտին կհասցնեմ իմ ստեղծագործական տարին: Այս հրապարակումով և տոնական օրերի նոր տրամադրությամբ կեզրափակեմ իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը: Նոր տարվա նախօրեին ցանկացա մի փոքրիկ անակնկալ մատուցել լավագույն անհատականությանը՝ Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Լորեցյանին, ով օրեր առաջ հրավիրված էր մեր դպրոցը՝ մասնակցելու հայոց լեզվի և գրականության փնջային մեթոդմիավորման հերթական նիստին:

Նա մեկն է, ում հետ կարող ես անկեղծանալ, ով լավ է հասկանում մեր ժամանակների «ոգու սովը», որի մասին վաղուց ահազանգել էր Վարպետ բանաստեղծը: Ուսուցչուհի, ով տեղ ունի հոգուդ գաղտնարաններում, ում վաղուց տեսել ես գրականության ու գրքի մեջ ընբոշխնելիս ու զգացել, որ կարոտ ունես պարզ, մաքուր ու անաղարտ հոգու հետ առնչվելու: Ու այդ իսկ կարոտով մտերմորեն զրուցեցի նրա հետ նաև մանկավարժի ոչ հարիր պահվածքի մասին, որ երբեմն առնչվում ենք մեր շրջապատում: Կան բացասական երևույթներ, որ արժեզրկում են ուսուցչի կերպարը, այդ տեսակը դարձնում հասարակ ու ճղճիմ...Կարծես իմ զրույցով փորձում էի ինձանից հեռացնել այն մղձավանջը, որ երբեմն անտեսանելի քողով պատում է հոգիս:
Ես նրան նվիրեցի իմ նոր հրատարակված գրքերից: Այն երջանիկ ժպիտը, որ բոլորեց նրա դեմքը, ինձ էլ փոխանցեց մի անթաքույց ուրախություն, որ հանձին Անահիտ Լորեցյանի՝ այդ գրքերը իսկական հասցեատեր ունեն, ով գրքի հանդեպ հարգ ունի ու սրտի անհանգիստ թրթիռ: Հիշեցի 2013-ը, երբ իմ առաջին հրատարակված փոքրածավալ մեթոդական ձեռնարկը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը», նվիրեցի նրան: Շուտով հեռախոսի մյուս կողմից լսեցի նրա ձայնը, որ մեծագույն գոհունակություն էր հայտնում գրքի մասին: Օրեր անց նա ինձ ծաղիկներ նվիրեց Մարտակերտի մշակույթի տանը կազմակերպված իմ գրքի շնորհանդեսի օրը և բեմ բարձրացավ իր բարձրարժեք խոսքով՝ կարևորելով այդ գիրքն ու հեղինակիս:
«Գրքույկն օդ ու ջրի նման անհրաժեշտ է սկսնակ ուսուցիչներին և, ինչու չէ, նաև՝ մանկավարժական պատկառելի փորձ ունեցողներիս, որովհետև արդիական է, տարողունակ, ուսուցողական: Անչափ հուզիչ է ուսուցչուհու մարդկային կերպարը, նրա խորաթափանց հայացքը նկատում է երեխայի մեջ բոլորի համար աննշմարելի շնորհքը և օգնում, որ այն զարգանա, նա կարողանում է մտնել երեխայի հոգին, արձագանքել նրա ստեղծագործական կարողություններին, արթնացնում է նրանց զգացմունքների նուրբ ու փխրուն աշխարհը, և երեխան ճանաչում, հասկանում ու սիրում է նրան:
Լրագրական հոդվածներից, հարցազրույցներից երևում է Պողոսյան քաղաքացին՝ սկզբունքային, անկոտրում, խիզախ, քաղաքացիական առողջ դիրքորոշմամբ: Նրա նման մանկավարժների դաստիարակած սերունդն էր, որ պահեց երկիրը, մաքրեց այն թուրքի ոտնահետքերից: Նա լուսավոր մարդ է, հոգու լույսը շռայլորեն բաշխում է ոչ միայն իր սաներին, այլև՝ բոլորիս: Նա կարեկից է մարդու ցավին, աջակից գործին, ուղեկից ճամփին... Մարդն իրենով կա՛մ մեծացնում, կա՛մ փոքրացնում է իր բնակավայրը: Նատաշա Պողոսյանն այն մարդկանցից է, ով մեծացնում է իր բնակավայրը, և ես գոհ եմ իմ ճակատագրից, որ առիթ ունեցա շփվել այս գեղեցիկ ու ազնվական մարդու հետ: Իմ գրադարանում բազմաթիվ արժեքավոր ու թանկ գրքեր կան՝ հեղինակների մակագրություններով, դրանց կողքին իր արժանավոր տեղն ունի նաև Նատաշա Պողոսյանի գրքույկը՝ հեղինակի մակագրությամբ»:
Ինչու՞ եմ սիրում նրա տեսակը, որ քիչ են մեր շրջապատում: Նա մեկն է, ով Հայաստանից վաղուց տեղափոխվել է Արցախ ու դարձել մեզ հարազատ, ում վաղուց գիտեմ՝ որպես իր մասնագիտության լավագույն գիտակ, մեկը, ում խոսքում երբեմն վճռական, նույնիսկ ըմբոստ ոգի եմ տեսնում, ով չի հանդուրժում շրջապատի անարդարությունը: Երբեմն նա տարիների հեռվից ինձ երևում է Տիգրանակերտի նորաբաց թանգարանում, ով այցելուներին զարմացնում էր իր իմացությամբ ու հմայիչ խոսքով, նրան տեսնում եմ դասերի կոնկրետ ու տեղին վերլուծություններով, իր գրագետ խոսքի շափաղումներով, լավը, գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությամբ, կյանքը ճշմարտացի պատկերելու հմտությամբ... Նա ազնվագույն կերպար է, ով միշտ իմ մտորումներում ուղեկցում է ինձ իր նրբին ու մեղմ ժպիտով, մեծագույն հարգանքով, այն մաքուր զգացողությամբ, որ կարող է տածել բարի ու անկողմնակալ Մարդն իր գործընկեր ուսուցչուհու հանդեպ:
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարին: Թող ծիածանվեն ամենքիս գլխավերևում այն բոլոր բարեմաղթանքները, որ այս օրերին շողարձակում են ամենուր:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10831 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook